«ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

«ՆԱԻՐԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄԵԼՈՒ ԵՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 


«Նաիրիտ» գործարանի արհմիության  ղեկավար Հրաչ Թադեւոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ փնտրվում է ներդրող «Նաիրիտ» գործարանի համար: «Երեք-չորս ծրագիր կա  գործարանի վերագործարկման համար, որոնք իրատեսական են: Ներդրողը, սակայն, աուդիտ կանի, որից հետո միայն քայլեր կանի»,- ասաց  պրն Թադեւոսյանը:

 


Հրաչ Թադեւոսյանի խոսքով, «Նաիրիտ»-ը Հայաստանի բրենդն է, բարդ կառուցվածքով գործարան, որի հետ պետք է զգույշ լինել: «Քաղաքական կամք ու որոշում է պետք գործարանն աշխատեցնելու համար: Հայաստանում չունե՞նք օլիգարխներ, որոնք կարող են ներդրումներ անել: Ունենք, սակայն մեր օլիգարխները ցանկանում են ներդրում անել ու անմիջապես շահույթ ստանալ: Մինչդեռ «Նաիրիտ» գործարանը չի կարող միանգամից այդ շահույթն ապահովել»,- ասաց  բանախոսը:


Գործարանի նախկին աշխատակից Զորակ Հովհաննիսյանն էլ հիշեցրեց` մոտ 50 աշխատակից դատական վճռով մինչ կուտակված  աշխատավարձի պարտքի մարումը  պահանջել են  նաեւ տույժ-տուգանքները: Սակայն, թե՛ Զորակ Հովհաննիսյանի, թե՛ գործարանի մամլո նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը պնդում են` իրենց ստիպել են կամ հրաժարվել տույժ-տուգանքներից, ապա ստանալ աշխատավարձ, իսկ եթե  աշխատակիցը չի հրաժարվում` չի ստանում նաեւ աշխատավարձ: «Հինգ աշխատակից հրաժարվել է ստորագրել  պայմանագիրն ու ոչ մի կոպեկ չի ստացել: Մնացած 45-ը, որոնք դատարանի վճռով իրավունք ունեին ստանալ  աշխատավարձի  ուշացման  տույժերը,  ստիպված ստորագրել են այդ պայմանագրերը: Այդ գումարը մոտ երեք  մլրդ  դրամ է»,- ասաց տիկին Հարությունյանը:


«Նաիրիտ»-ի աշխատակիցները դիմելու են Սերժ Սարգսյանին` պահանջելով վերականգնել խախտված իրավունքները, այսինքն`չեղյալ համարել ստրկացուցիչ պայմանագրերը: «Իրականում մեզ պետք չեն  այդ տույժ-տուգանքները, բայց հետագայում «Նաիրիտ» 2-ը, որի  հիման վրա ստացել ենք  մեր կուտակված աշխատավարձը, կարող է մեր փոխարեն ստանալ մեր տուգանքները: Իսկ մենք չենք ցանկանում մեր իրավունքները զիջել մեկ ուրիշին»,-ասաց  մամլո նախկին խոսնակը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին