Գալուստ Սահակյանը Սերբիայի խորհրդարանի ղեկավարին առաջարկել է զարգացնել համագործակցությունը միջազգային կառույցներում

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյանը Սերբիայի խորհրդարանի ղեկավարին

առաջարկել է զարգացնել համագործակցությունը միջազգային

կառույցներում



Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը քննարկել է հայ-սերբական խորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հանդիպումը կայացել է Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում՝ Ժնեւում (Շվեյցարիա):

ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ կարեւորում է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները, որոնք մեծապես կնպաստեն փոխադարձ վստահության եւ սերտ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը: Խոսելով բազմակողմ փոխգործակցության մասին՝ Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Անհրաժեշտ եմ համարում միջազգային ասպարեզում որդեգրել միմյանց նկատմամբ բարենպաստ, առավել հավասարակշիռ դիրքորոշում: Հայաստանը միջազգային կառույցներում մշտապես ընդառաջել է սերբական կողմի խնդրանքներին եւ ակնկալում է համարժեք մոտեցում սերբական կողմից, հատկապես Հայաստանի համար հույժ կարեւոր քաղաքական հարցերում»: Այնուհետեւ Գալուստ Սահակյանը սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները, ադրբեջանական կողմից իրականացվող վայրագությունները եւ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը խնդիրների խաղաղ լուծման կողմնակիցն է:ՀՀ խորհրդարանի ղեկավարը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Սերբիայի Նախագահի մասնակցության համար եւ Մայա Գոյկովիչին հրավիրել Հայաստանի Հանրապետություն:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը երախտագիտություն է հայտնել միջազգային կառույցներում, հատկապես ԵԽԽՎ-ում հայկական կողմի հետ արդյունավետ աշխատանքի համար: «ԵԽԽՎ-ում հայ-սերբական համատեղ արդյունավետ աշխատանքը պետք է օրինակ ծառայի միջազգային մյուս հարթակներում հայ-սերբական համագործակցության համար»,-հավելել է տիկին Գոյկովիչը:

Սերբիայի խորհրդարանի ղեկավարն ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի հրավերը եւ վստահեցրել, որ մոտ ապագայում պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Հանդիպման ավարտին Մայա Գոյկովիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին. «Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը Հայաստանի Հանրապետությանը, որ աջակցում է մեզ Սերբիայի ինքնության եւ բազմաթիվ, մեզ համար չափազանց կարեւոր հարցերում»:

 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին