«ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԻՉԸ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Արխիվ 12-16

«ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԻՉԸ ՉԷ, ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ԹԵ ՎԱՅԵԼՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

 

 

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը թեւակոխեց առավել ակտիվ փուլ: Արդեն իսկ «այո»-ի կողմնակիցները` շտաբի պետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, աշխատանքներ են տանում շտաբների ձեւավորման եւ հրապարակային քարոզարշավների իրականացման ուղղությամբ: Իսկ «ոչ»-ի ճակատում ամեն ինչ նույնն է, եւ դեռ խնդիր կա` տարբեր «ոչ»-երի ու «չեմուչումերի» միավորման: Այս, ինչպես նաեւ ներքաղաքական մի քանի հարցերի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

 

«ՈՉ»-Ի ՃԱՄԲԱՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է»


–Պարոն Հարությունյան, օրերս ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց այն մասին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նախորդ անգամ նախագահական ընտրություններում, այնպես էլ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ գլխավորելու է քարոզարշավի շտաբները: Ի՞նչ կասեք այս մասին:
– Ինչպես Դուք նկատեցիք, Հովիկ Աբրահամյանն այդ հարցում բավական մեծ փորձ ունի, եւ շատ տեղին է, որ նա է ընտրվել: Կարծում եմ` նա իր շատ լավ կազմակերպչական ունակություններով ապացուցել է, որ կարող է լինել մեծ ընտրությունների շտաբի պետ:
– Որպես «հակակշիռ» ուժ` հանրաքվեի «ոչ»-ի ճամբարն այսօր գլխավորում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Արդյո՞ք նրան կհաջողվի կազմակերպել սահմանադրական բարեփոխումների հակաքարոզչական գործընթացը:
– Սա հենց «ոչ»-ի ճամբարի համար շատ յուրահատուկ նշանակում է: Մի ղեկավար, որն իր ֆրակցիայում չի կարողանում կարգուկանոն հաստատել, նույն ձեւով էլ կլինի նաեւ շտաբի պետ:

«ԷՄՈՑԻՈՆԱԼ ՖՈՆՈՎ ԵՐԲԵՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՑԿԱՑՆԵԼ»


–Այնուամենայնիվ, ինչպիսի՞ կուլմինացիա եք տեսնում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի արդյունքում:
– Կարծում եմ` քանի որ սահմանադրական բարեփոխումները բավականին օգտակար է մեր ժողովրդի համար, ինչի մասին բազմիցս նշել եմ, «այո»-ի կողմնակիցները մի քանի անգամ ավելի շատ են լինելու, քան «ոչ»-ի կողմնակիցները: Որովհետեւ, եթե «այո»-ի կողմնակիցները կարողանում են հիմնավորել իրենց տեսակետները, ապա «ոչ»-ի կողմնակիցները, ուղղակի, սա դարձրել են քաղաքական պայքարի միջոց: Ըստ իս` հանրաքվեն եւ քաղաքական պայքարը ընդհանուր ոչինչ չունեն իրար հետ: Եվ սա ընդամենը համաժողովրդական հարցում է:
– «Ոչ»-ի ճակատում թեպետ շատ չեն, բայց խիստ բազմազան են, օրինակ, Ժիրայր Սէֆիլյանը, Պետրոս Մակեյանը, Անդրեաս Ղուկասյանը, Գարեգին Չուգասզյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը` հեռվից, եւ այլք ստեղծել են ընդդեմ սահմանադրական բարեփոխումների «Նոր Հայաստան» փրկության ճակատ...
– Ես արդեն ասացի, որ «այո»-ի կողմնակիցները մի քանի անգամ շատ են լինելու, անկախ նրանից, թե ինչ ցնցող վերնագրեր են գտնում «ոչ»-ի ճակատում: «Ազատ Հայաստան», «Միացյալ Հայաստան», «Փրկության ճակատ» եւ այլն, գործին օգուտ չի տա: Պետք է ունենալ հզոր շտաբ, հզոր քարոզչամեքենա, որ կարողանան համոզել ժողովրդին, բայց այդ տեսակետից տեսնում եմ, որ շատ թույլ են աշխատում իրենք: Հույսը դրել են էմոցիոնալ ֆոնի վրա, բայց էմոցիոնալ ֆոնով երբեք ընտրություններ չի կարելի անցկացնել եւ հատկապես հանրաքվե:

«ԻՆՉՔԱՆ ԱՅԴՊԻՍԻ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԵՂԵԼ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԻԱՍԿՈ ԵՆ ԱՊՐԵԼ»


–Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից զատ, վերջին շրջանում լայնորեն քննարկվեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստվում է Հայաստանի քաղաքական դաշտ մուտք գործել: Տեսնո՞ւմ եք ապագայում մեր քաղաքական դաշտում ընդդիմադիր Արա Աբրահամյան քաղաքական գործիչ եւ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերում նրա այդ որոշմանը:
– Արա Աբրահամյանը հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտում չի գործելու, հետեւապես որպես այդպիսին, ես նրան ընդդիմադիր դաշտում չեմ տեսնում: Ինչ վերաբերում է իր քաղաքական մուտքին, եթե Արա Աբրահամյանն իրավունք ունի մասնակցելու Հայաստանի քաղաքական կյանքին, ուրեմն` դա իր գործն է: Ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ օգուտ է, երբ քաղաքական ինվեստիցիաներ են անում Հայաստանում: Ինչպես գիտեք, կուսակցություն ստեղծելու, պահելու, ընտրություններին մասնակցելու համար բավականին մեծ գումարներ է անհրաժեշտ: Եվ այդ տեսակետից դրական եմ համարում նրա մուտքը, իսկ մնացածն արդեն ժամանակը ցույց կտա, որովհետեւ, փաստորեն, իր ասուլիսից հետո որեւիցե քայլ ո՛չ Դուք, ո՛չ ես չենք տեսել, որն ուղղված լինի կուսակցության ստեղծմանը կամ ինչ-որ կուսակցության հետ դաշինքի մեջ մտնելուն:
– Նույն Ձեր հիշատակած ասուլիսի ժամանակ Արա Աբրահամյանը շեշտված խոսում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից ու ակնարկում իր` Վ. Պուտինի կողմից ուղարկված լինելու մասին: Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանում որպես այլընտրանքային հենարան մի նոր քաղաքական ուժ ձեւավորել:
– Արա Աբրահամյանն առաջին գործիչը չէ, որ հայտարարում է, թե վայելում է Մոսկվայի հովանավորությունը, բայց ինչքան այդպիսի մարդիկ են եղել, քաղաքական ֆիասկո են ապրել: Կուսակցություն ստեղծել, քաղաքական կյանքում ակտիվ պայքար մղել, չեմ կարծում, որ ինչ-որ մի այլ երկրի հովանավորությամբ կարող է որեւէ մեկը հաջողությունների հասնել: Այդ հայտարարությունը, ինձ թվում է, ավելի շատ վնաս կտա Արա Աբրահամյանին, քան օգուտ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին