ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ...

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ...

 

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնում` փոխարինելով  Վիկտոր Խրիստենկոյին:
Ինչով է պայմանավորված ավելի շատ իր արեւմտյան ու լիբերալ հայացքներով աչքի ընկած Տ. Սարգսյանի նշանակումը ԵՏՄ-ի նման բարձր պաշտոնին, եւ դրանից ինչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ խոսքով` այդ պաշտոնում չորս տարի ժամկետով նշանակվում է ԵՏՄ անդամ երկրներից որեւէ ներկայացուցիչ. «Պարզ է, որ այդ պաշտոնին Հայաստանը պետք է ներկայացներ այնպիսի մարդու, ով նախկինում զբաղեցրել է պարձր պաշտոն: Բացի դրանից, որքանով ես հասկացել եմ, Տ. Սարգսյանը բարձր մակարդակով աշխատում է նաեւ ԵՄ-ի հետ, եւ այստեղ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ բավականին բարդ են: ԵՏՄ-ն, լինելով նորաստեղծ կառույց, ձգտում է կապեր հաստատել տարբեր այլ կառույցների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ, եւ իմ կարծիքով՝ հենց վերջին հանգամանքով է պայմանավորված, որ ՀՀ նախկին վարչապետը ԵՏՄ-ում նշանակվեց բարձր պաշտոնի: Այսինքն՝ հնարավոր է, որ այս հանգամանքը նպաստի ԵՏՄ եւ ԵՄ հարաբերությունների բարելավմանը: Սակայն դժվարանում եմ պատասխանել, թե այս նշանակումից հետո ինչ փոփոխություններ տեղի կունենան եւ որքանով Հայաստանը կշահի դրանից: Այստեղ հարցն այն է, թե որքանով է Ռուսաստանը շահագրգռված, որ աշխատի ԵՏՄ-ն եւ կձգտի ստեղծել առեւտրի ազատ գոտի այն երկրների հետ, որոնք կառույցի կազմում են: Ամեն դեպքում՝ այդ նշանակումը դրական ազդեցություն կունենա մեր երկրի համար»:

 

 

 

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ էլ նախ հիշատակեց, որ Տ. Սարգսյանի հետ միասին աշխատել է տնտեսագիտական համալսարանում եւ կարծում է, որ նախկին վարչապետն ունի մասնագիտական բարձր գիտելիքներ. «Ես իրավունք չունեմ այս ամենի մասին չասելու, անկախ այն հանգամանքից, թե քաղաքական տարբեր ուժեր ինչպես են գնահատում նախկին վարչապետին: Նրա նշանակումը այդ պատասխանատու պաշտոնին ողջունելի է: Կարծում եմ, որ առայժմ անշնորհակալ գործ  կլինի ասել, թե ինչ ակնկալիքներ կան նրա նշանակումից: Ըստ էության՝ մեզ համար շատ ցանկալի պետք է լինի ԵՏՄ-ի հետ մեր համագործակցությունը, եթե իհարկե ցանկանում ենք եւ կարող ենք մեր ռեսուրսները այնտեղ տեղին ու ճիշտ օգտագործել: Չեմ կասկածում, որ հնարավորության դեպքում Տ. Սարգսյանը կփնտրի ու կգտնի լավագույն ճանապարհները Հայաստանի առաջընթացի համար»:

 

 

 

 

 

Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության ատենապետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ, ով ՀՀ նախկին վարչապետի օգնականն է եղել, փաստեց, որ ուրախ է ԵՏՄ բարձր պաշտոններում տեսնել ցանկացած հայի. «Տ. Սարգսյանը բարձր որակի մասնագետ է եւ նրա նշանակումը դրական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար: Միայն այսքանը կարող եմ ասել»:

 

 

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին