ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՐԱ ԷԼ ԵՆ ԱՉՔ ՏՆԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՐԱ ԷԼ ԵՆ ԱՉՔ ՏՆԿՈՒՄ

 

Այն, որ մեր օրերում ողջ Հայաստանը ճռռում է վարկերի տակ, նոր բան չէ: Գաղտնիք չէ նաեւ, որ հանուն այդ գերթանկարժեք վարկերի` բանկերում գրավ է դրվում ամեն ինչ՝ սկսած տուն-տեղից, վերջացրած բիզնեսներով: Եվ ահա պարզվում է, որ վարկառուները բացի այդ ամենը կորցնելու միանգամայն ռեալ հեռանկարից, վարկի պատճառով կարող են զրկվել նաեւ թոշակից, այն էլ՝ հաշմանդամության: Իսկ թե տուբերկուլոզով տառապող հաշմանդամի մեղմ ասած՝ ոչ բարեկեցիկ կյանքով ապրող ընտանիքի համար ինչ է այդ թոշակը... Բայց այս ամենի մասին հերթով:

 

 

Օրերս «Իրավունքը» դիմում-բողոք էր ստացել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Կարեն Արշակյանից, ով իր բողոքում մասնավորապես նշում է. «Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ունեմ երեք անչափահաս երեխա: Հիվանդ եմ տուբերկուլոզով: Ապրում եմ վարձով, ծայրահեղ ծանր պայմաններում, աշխատանք չունեմ, ապրուստիս միակ միջոցը հաշմանդամության թոշակս էր ու նպաստը: Արդեն քանի ամիս է, չեմ կարողանում թոշակս ստանալ, քանի որ բանկային հաշվիս վրա կալանք է դրված: Իսկ կալանքը դրվել է նրա համար, որ ընկերներիս հետ վարկ եմ վերցրել, բայց կեսը` տոկոսների հետ չեմ կարողացել մարել: Խնդրում եմ Ձեր միջամտությունը, որ երեք անչափահասներս օրվա հացը գոնե ունենան, գոնե թոշակիս հույսով մի բան կարողանում էի անել»:
Իհարկե՝ ոմանք կարող են հեգնել. եթե անապահով է, ինչո՞ւ է վարկ վերցրել: Բացատրենք. վարկ վերցրել են երեք ընկերներով: Նպատակը կարծես թե ինչ-ինչ գործունեություն ծավալելու համար ավտոմեքենայի ձեռքբերումն էր: Համենայնդեպս՝ այդ ընդհանուր վարկը համապատասխանում է բավական մատչելի ավտոմեքենայի գնին՝ 1,25 միլիոն դրամ, որից մեզ դիմած Կ. Արշակյանի մասնաբաժինը, իր ներկայացրածով, 500 հազարն է: Բայց՝ նա արդեն վճարել է 600 հազար եւ դեռ 117 հազար էլ պետք է մուծի: Սակայն՝ մյուս երկու ընկերները միասին պետք է իրենց հերթին դեռ 300 հազար վճարեն, մինչդեռ նրանք նույնպես էլ ճար չունեն, եւ ընդհանուր 417 հազար դրամ պարտքը դրվել է Կ. Արշակյանի ուսերին` շատ պարզ պատճառով: «Թոշակ ստացողը միայն ես եմ»,- բացատրում է Կարենը, եւ ստացվում է, որ մյուս երկուսին ճնշելու տեղ չգտնելով՝ պատկան պետական այրերը միայն Կարենի թոշակն են թիրախ դարձրել:

ԹՈՇԱԿԸ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ

Բայց ահա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ ԱՆԱՀԻՏ ԳԱԼՍՏՅԱՆԸ բացատրեց, որ թոշակի հետ նման «խաղերն» ապօրինություն է: Համենայնդեպս՝ մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց.
- Օրենքի համաձայն՝ կենսաթոշակի վրա դրված արգելանքի չափը չի կարող գերազանցել ամսվա համար կենսաթոշակի առավելագույնը երեսուն տոկոսը: Ընդ որում, եթե նույնիսկ մի քանի տեղերից է տվյալ անձնավորության հաշիվների վրա արգելանք դրված, միեւնույն է՝ բռնագանձվող գումարը չի կարող գերազանցել 30 տոկոսը: Կարճ ասած՝ կենսաթոշակի 30 տոկոսից ավելի պահումներ չեն կարող անել. մարդը կենսաթոշակի 70 տոկոսը պետք է դնի գրպանը, անկախ նրանից, թե քանի կալանք կա դրված իր հաշվին:
- Այդ դեպքում ի՞նչ անի քաղաքացին:
- Պետք է առաջին հերթին պարզաբանումներ անի ԴԱՀԿ-ի հետ, քանի որ օրենքով արգելված Է կենսաթոշակի հարյուր տոկոս բռնագանձումը: Եվ եթե արդյունքում՝ չկարողանա, այսպես ասած, խաղաղ դաշտում խնդիրը լուծել,  կարող է դատարան դիմել:
- Իսկ նախարարությունը որեւէ լծակ չունի՞ խնդիրը կարգավորելու:
- Ցավոք՝ ոչ, նախարարությունը գումարը փոխանցում է բանկային հաշվին եւ դրանից հետո չի կարող հետեւել, թե այդ գումարը ո՞վ եւ ինչպե՞ս է տնօրինում:
Պարզաբանում խնդրեցինք նաեւ ՀՀ Կենտրոնական բանկից, որտեղից եւս մեզ առաջարկեցին դիմել ԴԱՀԿ, քանի որ արգելանքը դնում է հենց ԴԱՀԿ ծառայությունը: Բայց չէ՞ որ կենսաթոշակը, կոպիտ ասած, որպես բանկային երաշխիք է վերցրել հենց բանկը: Հակառակ դեպքում, եթե լիներ ավելի առարկայական երաշխիք ¥տուն, ավտոմեքենա, ոսկեղեն¤, այդ դեպքում այն միանգամից կբռնագանձվեր եւ մարդու հաշմանդամության թոշակի վրա դատարաններով աչք տնկելու առիթ էլ չէր կլինի: Ուրեմն՝ հասել ենք նրան, որ հանուն վարկ տալու` արդեն թոշակների գլխի՞ն են խաղեր խաղում. այս հարցի հետ կապված դեռ ԿԲ-ից պարզաբանումներ կստանանք: Իսկ մինչ այդ, հետեւելով նաեւ Ա. Գալստյանի խորհրդին, գրավոր հարցումով դիմեցինք ԴԱՀԿ ծառայությանը՝ արդյոք հաշմանդամության թոշակի վրա թույլատրվո՞ւմ է արգելանք դնել, թե` ոչ: Պատասխանը հետեւյալն էր.
- Հարկադիր կատարման ծառայությունը  արգելանքներ է  կիրառում եւ բռնագանձում տարածում անբողոքարկելի դարձած  վարչական  ակտով պարտապանի  դրամական միջոցների վրա եւ ոչ թե հաշմանդամության թոշակի:  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Կատարողական թերթով բռնագանձում չի կարող տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են հաշմանդամներին»: Եթե կատարողական գործողությունների ընթացքում հավաստի տեղեկություններ են տրամադրվում Հարկադիր կատարման ծառայությանը, որ արգելանք է դրվել պարտապանի վերոնշյալ հոդվածով նախատեսված դրամական գումարների վրա, ապա հարկադիր կատարողը  որոշում է կայացնում այդ դրամական միջոցները արգելանքից հանելու մասին:
Այսպիսով, եթե իրականությանը համապատասխանում է ¥գոնե մենք կասկածելու առիթ չունենք¤ Կ. Արշակյանի պատմածը, թե իր թոշակի վրա արգելանք է կիրառվել, ապա ԴԱՀԿ-ն էլ է խոստովանում, որ դա ապօրինություն էր: Քաղաքացի՞ն պետք է տեղեկացներ, որ հաշվի վրա իր թոշակն է փոխանցվում, թե ԴԱՀԿ-ն էր պարտավոր պարզել. համենայնդեպս, ԴԱՀԿ համապատասխան աշխատակիցը գոնե պետք է ստուգեր, թե տվյալ հաշվի արգելանքը բավարա՞ր էր քաղաքացու պարտքը մարելու համար, այսինքն՝ պետք է ճշտեր, թե դա ինչ հաշվեհամար է, որտեղից են գումարներ գալիս, ինչ պարբերականությամբ եւ այլն:
Ամեն դեպքում, ԴԱՀԿ մամուլի քարտուղար ՌԻՄԱ ԵԳԱՆՅԱՆԻՑ նաեւ պարզաբանում խնդրեցինք, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անի քաղաքացին, որպեսզի հաշմանդամության թոշակից արգելանքը հանվի: Պատասխանը հետեւյալն էր.
- ԴԱՀԿ-ն արգելանք է դնում քաղաքացու հաշիվների վրա եւ չգիտի, թե տվյալ գումարը թոշակ է կամ այլ եկամուտ: Խնդիրը կարգավորելու համար քաղաքացին պետք է դիմի իր տարածքի ԴԱՀԿ ծառայությանը, տեղեկանք տանի, որ նա հաշմանդամության թոշակ է ստանում, որի վրա արգելանք է դրված: Որից հետո ԴԱՀԿ ծառայությունն արգելանքը հաշմանդամության թոշակից կվերացնի օրենքով սահմանված կարգով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին