«ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ» ԽԱԲԵԲԱ՞ Է

Արխիվ 12-16

«ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ» ԽԱԲԵԲԱ՞ Է

 

Օրերս խմբագրություն էր դիմել Երեւան քաղաքի բնակչուհի 80-ամյա Ն. Վարդանյանը, ով վրդովված ու հուզված էր, քանի որ ստորաբար խաբվել է, ինչպես ինքն է ասում` «Լիվաման» միջազգային իրավաբանական գրասենյակի ղեկավար, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի փորձագետ Լիլիթ Մանասերյանի կողմից: Տիկին Նվարդն անդրադառնալով իր պատմությանը` մասանավորապես նշեց.

-Լիլիթ Մանասերյանը 1 տարի 6 ամիս խաբել է ինձ` տարբեր գումարներ շորթել, բայց արդյունքում որեւէ աշխատանք չի կատարել: Բանն այն է, որ իմ հողատարածքը տարիներ առաջ ապօրինի զավթվել է հարեւանիս կողմից, ապա վաճառվել: ՀՀ բոլոր ատյաններից մերժում ստանալուց հետո որոշեցի դիմել ՄԻԵԴ: Ծանոթացա «Լիվաման» միջազգային իրավաբանական գրասենյակի տնօրեն Լ. Մանասերյանի հետ: Ի սկզբանե գործերին ծանոթանալու համար նա ինձանից պահանջեց 50 հազար դրամ, իսկ ծառայության համար 1500 ԱՄՆ դոլար, ընթացքում էլ վճարել եմ էլի գումարներ: 2014 թվականի ապրիլին պայմանագիր կնքեցի, որից մի քանի օր հետո տիկին Մանասերյանն ինձ հավաստիացրեց, որ բողոքս ուղարկել է ՄԻԵԴ, սակայն անդորրագիր չներկայացրեց: Ինձ հավաստիացրեց նաեւ, որ ՄԻԵԴ-ն անպայման այս խնդիրը հօգուտ ինձ կլուծի: Բայց դրանից օրեր հետո ի զարմանս ինձ` կանչեց գրասենյակ եւ ասաց, որ այս խնդիրը հայաստանյան ներպետական ատյաններում էլ ինքը կշահի: Ես չհամաձայնեցի, ասելով, որ ինչ իմաստ ունի, երբ մենք արդեն դիմել ենք ՄԻԵԴ: Ինքն էլ, թե` դրանք միմյանց հետ կապ չունեն, ավելին` դա սկզբունքի հարց է, ես պետք է ապացուցեմ, որ այստեղ դատավորներն անգրագետ են: Ասի` դու գիտես, բայց իմ հույսը ՄԻԵԴ-ն է: Մինչեւ 2015 թվականի փետրվար ամիսը ես անընդհատ պատասխանի էի սպասում, բայց իմ բոլոր զանգերին նա արհամարհական էր պատասխանում կամ չէր պատասխանում: Մի օր էլ նույնիսկ բղավեց վրաս, ասելով. «Հորս արեւ, էս ինչ մարդիկ եք, չեք համբերում»: Մանասերյանի նման պահվածքն ինձ համար արդեն տարակուսանք առաջացրեց, գնացի «Լիվաման», որտեղ Մանասերյանն` իմ համառության շնորհիվ խոստովանեց, որ չի դիմել ՄԻԵԴ, միեւնույն ժամանակ ասաց, որ իրավապահ համակարգի չդիմեմ, տասն օր ժամանակ խնդրեց, որ գործերը կազմի, միասին ուղարկենք: 15 օրից զանգեցի, ասաց, գիտեք ինչ, ես ավելի կարեւոր գործեր ունեմ, գնացեք, ուր ուզում եք` բողոքեք, ում ուզում եք` դիմեք: Արդյունքում վերադարձրեց միայն 1500 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարներիս մասին ասաց. «Գնա, դատարանի միջոցով պահանջի»:
Այս երկու տարիների ընթացքում ես նյութական եւ բարոյական վնասներ եմ կրել, մինչ օրս հոգեկան ապրումների մեջ եմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այդ խարդախն ինձ մատների վրա գրեթե երկու տարի պտտացրեց: Ուզում եմ, որ հանրությունը ձեր թերթի միջոցով ճանաչի այդ խաբեբա փաստաբան կոչվածին, այլ ելք չեմ տեսնում: Ասեմ նաեւ, որ «Կիսաբաց լուսամուտների» «իրավապաշտպան» Լիլիթ Մանասերյանի խաբեության եւ անօրինականւթյան մասին երկու անգամ նամակով դիմել եմ հաղորդաշարին, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չեմ ստացել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին