ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԸ`ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԻՆՉՈՒ ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ ՀԱՍՆԻ»

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԸ`ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. «ԻՆՉՈՒ ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ ՀԱՍՆԻ»

 

Վերջին շրջանում Էկոնոմիկայի  նախարարության հասցեին  հնչում են քննադատություններ գյուղատնտեսական խնդիրներն աչքաթող անելու եւ գյուղնախարարությանը միայնակ թողնելու մասին:  «Էկոնոմիկայի նախարարությունը ոչինչ էլ չի անում»,- վերջերս հայտարարեց  ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարության  պասիվության մասին  «Իրավունք»-ի հետ զրույցում   խոսեց նաեւ  «Ագրարարագյուղացիական միավորում» ՀԿ-ի  նախագահ  Հրաչ Բերբերյանը:  «Դեռ հունիսին  մեր միավորումն ու գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել էինք, որ շատ լավ բերք ենք սպասում: Էկոնոմիկայի նախարարությունն էլ տեղյակ էր, որ  նվազել է հայկական  գինու ու կոնյակի արտահանումը: Տեղյակ էր նաեւ, որ խաղողի բերք է լինելու: Վերամշակող ընկերությունները  համագործակցում են նախարարության հետ, սակայն  պետական կառույցը միջոցներ չձեռնարկեց»,- ասաց «Ագրարարագյուղացիական միավորում» ՀԿ-ի  նախագահը:

Նախարարության անգործության պատճառով  այս ամռանը  խաղողագործները  ստիպված էին  ճանապարհ փակել եւ ստիպել կառավարությանը` քայլեր ձեռնարկել  խաղողի բերքի իրացման համար: «Բայց ինչու դանակը ոսկորին հասնի,  չեմ հասկանում»,- ասաց պրն Բերբերյանը:

Տպավորությունը, ըստ գյուղատնտեսի, այն է, որ  վերոնշյալ կառույցը միայն փոքր բիզնեսին է աջակցում: «Անցյալ ամիս  Նիժնի Նովգորոդում սերմացուի տոնավաճառ ունեիքն եւ  կարծում եմ` արտահանման համար մի 10.000 տոննա կարտոֆիլի պայմանագիր կբերեինք Հայաստան: Մինչդեռ էկոնոմիկայի նախարարությունը ասում է` միգուցե  ուրիշ աղբյուր գտնենք»,-մանրամասնում է  ՀԿ-ի նախագահը:

Գյուղացիների բերքի իրացման հարցում, ըստ Բերբերյանի,  ակտիվ  պետք է լինեն նաեւ մարզպետարանները, տարածքային կառավարման նախարարությունը: Վարչապետի հանձնարարականը կա կարտոֆիլի արտահանման հարցում: «Մեր կազմակերպությունը դիմել էր վարչապետին` ՌԴ-ին, Ղազախստանին սերմացու կարտոֆիլ վաճառելու խնդրանքով:  Վարչապետը հանձնարարական տվեց, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանում է էկոնոմիկայի նախարարությունը չի կարող  խթանել կարտոֆիլի արտահանումը»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

«Իրավունք»-ը էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի հետ փորձեց զրուցել վերոնշյալ խնդրի  առնչությամբ, սակայն   «մի ուրիշ անգամ», «շտապում եմ», «հարցն ուղարկեք գրավոր » մահանաներով  վերջինս հրաժարվեց  խոսել:

Ի դեպ, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ վերջերս կարծես խուսափում է լրատվամիջոցներին: Նախորդ քառօրյային  նախարարը հրաժարվեց   մեկ բառ փոխանակել մեր լրատվամիջոցի հետ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին