«Եթե Ռազը չլիներ, կարող է երգիչ չդառնայի»

Արխիվ 12-16

«Եթե Ռազը չլիներ, կարող է երգիչ չդառնայի»


«Արցախի ձայնը» նախագծի մասնակից, երգիչ ԴԱՎԻԹ ԱԴԱՄՅԱՆԸ հենդես է եկել նոր տեսահոլովակով` «Սերը իմ» վերնագրով, որն ավելի շատ հայ տաքսիստների մասին է: Երգի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, իսկ երաժշտությունն եւ գործիքավորումը Դավիթը վստահել է Կարեն-Սեվակ փրոդաքշնին. «Քանի որ իմ առաջին աշխատանքն էր, պիտի կողքիս լինեին այնպիսի մարդիկ, երաժիշտներ, որոնց անվերապահորեն կվստաեի: Երբ երգն արդեն պատրաստ էր, տեսահոլովակը նկարահանեց ընկերս` ռեժիսոր Արտյոմ Աբովյանը, ու փառք Աստծո դեռ վատ, բացասական խոսքեր չեմ լսել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց երգիչն ու պարզաբանեց, թե ինչու որոշեց տաքսիստի սերերի մասին երգել. «Այնքան հաճախ եմ օգտվում տաքսիներից, որ որ նրանք հասցնում են ինձ բավականին զվարճալի գաղափարներ ու թեմաներ տալ, եւ ամեն անգամ ինձ հետաքրքրում է, թե տեսնես տաքսիստը մտքում ինչ է մտածում իր ուղեւորների մասին»:

Կատակերգի գաղափարը Դավիթին ստիպել են ոչ միայն տաքսիստները, այլ` ներկայիս երգարվեստի միապաղաղությունը. «Լավ, թե վատ, գրեթե բոլորին լսում եմ ու ինձ համար եզրահանգումներ անում: Ճիշտն ասած շատ են իրար նման երգերը, այդ պատճառով որոշեցի մի քիչ տարբերվել` հումորային, թեթեւ երգ ու տեսահոլովակ ներկայացնելով»,- պատմեց երգիչն ու հավելեց, որ բնավորությամբ կատակասեր լինելով չի սիրում ամեն ինչը բարդացնող մարդկանց. «Փորձում եմ բարդ իրավիճակներում էլ ինձ չկորցնել»:

«Իրավունքի» այն հարցին, թե ղարաբաղցի լինելն օգնո՞ւմ է հաստատվել երգարվեստում, քանի որ ունենք Անդրե ու Ռազմիկ Ամյան, Դավիթը մի լավ ծիծաղելուց հետո պատասխանեց. «Եթե Ռազը չլիներ, կարող է երգիչ չդառնայի, միշտ իր երգացանկի երգերն եմ երգում, մինչեւ իմ երգացանկը կունենամ: Էնպես որ փորձում եմ հետ չմնալ»,- եզրափակեց երգիչը:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին