ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿԱՐԺԱՆԱՆԱՆ «ՍՈՍԵ» ԱՐՁԱՆԻԿԻ

Արխիվ 12-16

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿԱՐԺԱՆԱՆԱՆ «ՍՈՍԵ»  ԱՐՁԱՆԻԿԻ


Հոկտեմբերի 17-24-ը «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարել է «Սոսե» ամենամյա միջազգային կինոփառատոնը, որին այս տարի մասնակցության հայտեր են ուղարկել 74 երկրից, իսկ փառատոնի օրերին կցուցադրվեն 40 երկրից 98 ֆիլմ: Ըստ կազմակերպիչների ընտրվել են քիչ թե շատ որակյալ ֆիլմեր, որոնք համապատասխանում են կինոփառատոնի բովանդակությանն ու կանոնակարգին: Բացի իր հիմնական մրցութային ծրագրից փառատոնն ունի եւս 2 ծրագիր, որոնք կարող են նաեւ շրջանցել կնոջ թեման` «Հատուկ թեմա» մրցութային ծրագիրը` «Պահպանի՛ր մարդուն» խորագրով, նվիրված  Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իսկ «Ուսանողական» մրցութային ծրագրում մասնակցում են հայ եւ արտասահմանում ապրող ու ստեղծագործող ուսանողները:

«Սոսե» կինոփառատոնը կրում է Հայոց պատմության վառ  անհատականություններից մեկի` Սոսե Մայրիկի անունը: Հայուհի, ով հերոսաբար ապրեց իր կյանքը, թե՛ որպես մայր, թե՛ որպես կին, եւ թե՛ որպես իր ազգի նվիրյալ: Հատկանշական է, որ կինոփառատոնի մեկնարկը տրվեց Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» վավերագրական ֆիլմով, որը պատմում է 5 միսիոներների մասին, որոնք հայերի հետ 100 տարի առաջ ապրել են Հայոց ցեղասպանության դառնությունը. «Հայուհի ում պարզապես չես կարող համեմատել այսօրվա կնոջ տեսակի հետ, թե որքան ոգի ու կամքի ուժ կար նրա մեջ: Պարզապես ուզում ենք հայուհուն աշխարհը ճանաչի այդ կոնտեքստում, որ հայուհիները եղել են Սոսե մայրիկներ եւ ոչ միայն»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց փառատոնի հիմնադիր նախագահ ՌԻՏԱ ԽԱԼԱԹՅԱՆԸ եւ հավելեց. «Կինոփառատոնի նպատակն է ներկայացնել կնոջը` խոսելով նրա արժանիքների, խնդիրների, նվաճումների, կարողությունների եւ առհասարակ` նրա դերակատարման մասին: Թերեւս սա մի թեմա է, որն անսպառ է բոլոր ժամանակներում»:

Չնայած կինոփառատոնն այդպես էլ չի կարողացել հոգալ արտերկրից  ցուցադրվող ֆիլմերի հեղինակների Հայաստան ժամանելու ծախսերը, բայց ֆիլմերը կցուցադրվեն, իսկ փառատոնի ավարտին լավագույնները կարժանանան «Սոսե» արձանիկի. «Արտերկրից բոլորը ցանկություն հայտնեցին գալու, շատերը նույնիսկ Հայաստանի մասին առաջին անգամ էին լսում, չնայած` փառատոնը չի հոգալու իրենց ծախսերը, բայց որոշ ֆիլմերի հեղինակներ այնուամենայնիվ կգան Հայաստան»:

Ի դեպ, Հայաստանից հաղթող ուսանողի մեկ տարվա ուսման վարձը կհոգա «Սոսե» միջազգային կինոփառատոնը, որի նպատակը տեղի կինոն զարգացնելն է:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին