ՔՈՔՈԲԵԼՅԱՆ VS ՇԱԲՈՅԱՆ. «ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԻ ՄԵՋ ԵՆՔ ԹԱՂՎԱԾ, ԴՊՐՈՑԻ ԲՈՒՖԵՏՆԵՐԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ»

Արխիվ 12-16

ՔՈՔՈԲԵԼՅԱՆ VS  ՇԱԲՈՅԱՆ. «ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԻ ՄԵՋ

ԵՆՔ ԹԱՂՎԱԾ, ԴՊՐՈՑԻ ԲՈՒՖԵՏՆԵՐԻՑ ԵՔ ԽՈՍՈՒՄ»

 

Պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ  Խաչատուր Քոքոբելյանն այսօր   տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում  հարց ուղղեց    Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: «Պրն Շաբոյան, ամբողջությամբ թաղված ենք մենաշնորհների մեջ, դուք եկել դպրոցի բուֆետներից եք խոսում: Կարող եք  ասել մի բնագավառ, որտեղ  լուծվել են խնդիրները  ձեր հանձնաժողովի միջամտությամբ: Ամբողջ աշխարհում իջնում է գազի, վառելիքի գինը, Հայաստանում չի իջնում: Մտնում ես խանութներ, տեսնում ժամկետանց  սննդամթերք, դեղատներում վաճառվում են ժամկետանց դեղորայք»,- ասաց  պատգամավորը:

Արտակ Շաբոյանն ասաց, որ պատգամավորը բարձրաձայնում է հարցեր` ժամկետանց սննդամթերք, ժամկետանց դեղորայք, որոնք մեր հանձնաժողովի  գործառույթներից դուրս են: «Խնդիրները պետք է լինեն կոնկրետ եւ առարկայական»,- ասաց ՏՄՊՊՀ-ի նախագահը:

Արտակ Շաբոյանի այս պատասխանը  զայրացրեց Քոքոբելյանին: Վերջինս պահանջեց Շաբոյանից  փաստերով խոսել, անուններ տալ:  Սակայն Շաբոյանն այդպես էլ անուններ չտվեց` ասելով, որ ցանկն այս պահին  իր մոտ չէ, ապա սկսեց ընդհանուր, դասախոսությանը  բնորոշ  մտքեր հայտնել:   Քոքոբելյանը բորբոքվեց.«Պրն  Շաբոյան,  դեմագոգիայիով մի զբաղվեք»:

«Դուք եք զբաղվում դեմագոգիայով»,- հակադարձեց Շաբոյանը:

Հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը հորդորեց առանց զայրանալու, առանց էմոցիաների  բանավիճել: Սակայն Քոքոբելյանը տեղի չտվեց. «Պրն Շաբոյան, սա դպրոց չէ, այլ   ԱԺ: Հարց եմ տալիս, հարցիս ուղիղ պատասխանի: Եթե չէ, ներողություն խնդրի ասա, չեմ կարող  պատասխանել»:

Միքայել Մելքումյանի հորդորներն իզուր էին,  Շաբոյանի ու Քոքոբելյանի լեզվակռիվը շարունակվում էր: «Պարոն Շաբոյան, ես գիտեմ, որ ձեր գործը  դժվար է, բայց դա չի նշանակում, որ պետք է ասեք` բազում հիմնարկներ, բազում դպրոցներ: Շատ վիրավորական է,  որ ասում եք դպրոցի բուֆետներում: Դա հասկացանք, ցավդ տանեմ»:

Քոքոբելյանը նաեւ ասաց, որ անձնական որեւէ խնդիր չունի Շաբոյանի հետ, ավելին` նույնիսկ կարեկցում է նրան, քանի որ անհարմար իրավիճակում է: «Առաջարկում եմ  հանձնաժողովի անունը փոխել եւ դնել գների հիմնավորման հանձնաժողով»,-ասաց պատգամավորը:

Արտակ Շաբոյանն էլ ասաց, որ Քոքոբելյանը չի տիրապետում  ՏՄՊՊՀ-ի գործունեությանը:

«Լսի, ես քեզ կոնկրետ բան եմ ասում: Քո շարժուձեւին էլ, քո հանձնաժողովին էլ ,քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում»,- վրդովված ասաց օրենսդիրը:

«Լավ, լավ»,- փորձեց կրքերը  հանգստացնել Միքայել Մելքումյանը, ապա  հարցի իրավունքով  ձայն տվեց ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին