Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՍԵՎԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆՎԱԶՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Ինչպես հայտնում է «ԷկոԼուրը». «Սույն թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով»: Նրանք ահազանգ էին ստացել ականատեսներից, որ հոկտեմբերին`  2 օրվա ընթացքում, իրենց աչքի առաջ լիճն իջել է: Թե ինչով է պայմանավորված լճի ջրի մակարդակի նվազումը` այն էլ տասը օրվա ընթացքում, փորձեցինք պարզել ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեից, որտեղից մեզ պատասխանեց մի տղամարդ, ով պետական հիմնարկությանը ոչ հատուկ ձեւով չցանկացավ ներկայանալ` նշելով. «Աշխատակից եմ եւ պատասխանատու` նման հարցերով, ասեք խնդրեմ»: Բայց լսելով հարցը` միայն պատասխանեց.

 


- Սխալ հասցեով եք զանգել, որովհետեւ Սեւանից մենք արդեն վաղուց ջուր չենք վերցնում, մեր ջրի պաշարը վերցրել եւ փակել ենք: Երեւի թե, Բնապահպանության նախարարությանը ուղղեք Ձեր հարցը:
- Այսինքն՝ Սեւանի ջրի մակարդակը իջել է, իսկ հիմնական պատասխանատուն՝ Ջրային տնտեսությունը, դրա հետ կապ չունի՞:
- Իհարկե կապ չունի: Մենք ջուր չենք վերցնում Սեւանից արդեն բավական ժամանակ: Մեր օրենքով սահմանված լիմիտը` 170, նույնիսկ 160 քանի միլիոն վերցրել ենք ու էլ ջուր չենք վերցնում:
- Այդ դեպքում` ի՞նչն է նվազման պատճառը:
- Ես ասացի արդեն, խնդրում եմ հարցերը ուղղեք մյուս գերատեսչությանը, որն ավելի կոմպետենտ է այդ հարցերին պատասխանելու:
- Այսինքն՝ Դուք հրաժարվո՞ւմ եք կոնկրետ պատասխանից:
- Ես արդեն ասացի չէ՞ Ձեզ այն, ինչը, որ մեր մասով էր:
Մեկ բան հիշեցնենք. Սեւանից սահմանված նորմաներով ջուր վերցնելու միակ պետական պատասխանատուն Ջրային տնտեսության կոմիտեն է: Իհարկե, Բնապահպանության նախարարությունից եւս դեռ կփորձենք պարզել, թե այս ինչ է կատարվում: Բայց երբ ոչ ոռոգելի սեզոնին Սեւանը նվազում է 10 սմ-ով, դա նշանակում է, որ լճից ահռելի ծավալով ջուր են... գողացել: Նկատի ունենք, որ լճի 1 սմ մակարդակին համապատասխանում է մոտ 12,5 մլն խմ ջուր, այսինքն՝ պակասել է 125 մլն խմ: Թույլատրված 170-160 մլն-ից, ինչպես ասում է մեր զրուցակիցը, իրենք իրենց «սահմանված լիմիտը վերցրել են», իսկ այս 10 սմ-ից, այսինքն՝ 125 մլն-ից տեղյակ չեն: Իսկ դա նշանակում է, որ այդ 125 միլիոնը «լիմիտավորված» ջուր չէ, եւ այն առանց օրենսդիրի հավանության, վերցնել ոչ ոք չի կարող: Եվ եթե իրոք ինչ-որ մեկը վերցրել է, ուրեմն խոսքը մեծ ապօրինության մասին է: Մի խոսքով՝ առաջիկայում կփորձենք գլուխ հանել, թե այս ինչ է կատարվում:

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին