ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Արխիվ 12-16

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ


Սույն թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 16-00- ից մինչ 20-00 տեղի կունենա բարեգործական համերգ և բարեգործական ցուցահանդես-վաճառք Ա. Բաբաջանյանի անվան դահլիճում (Աբովյան 2): Համագործակցության, մասնակցության կամ աջակցության և օգնությունների համար խնդրում ենք դիմել' [email protected], կամ զանգահարեք` 096-481632: Ֆինասական աջակցության համար՝ հաշվեհամար. հայԷկոնոմբանկ 163008124162:

Համերգին աջակցության կարգով մասնակցում են` <Full House> խմբի անդամները հանձինս Միհրան Ծառուկյանի: Այնուհետ` Գայանե Գրիգորյան` ասմունք <Ես իմ անուշ Հայաստանի>, Սայաթ Նովա, Հակոբ Խեչումյան, <Վասպուրական>,<Լիբերտի> կվարտետ և այլն: Համերգից հավաքված օգնությունները և աջակցությունները տեղում կբաշխվի զոհված կամ հաշմված ազատամարտիկների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող ընտանիքներին, միայնակ ծերերին և անապահով ընտանիքներին:

Մեր կազմակերպությունը ստեղծված է օգնելու և աջակցելու Հայաստանում խոցելի խավերն, սակայն ցավոք մեր կազմակերպության ֆինանսական միջոցները սուղ են, այդ իսկ պատճառով կազմակերպել ենք սույն համերգը, և հույս ունենք ստանալու Ձեր աջակցությունը ևս հանդես գալով որպես մեր կողմից կազմակերպված համերգի հովանավորներից մեկը:

Ցավոք այսօր այնքան շատ  են  անապահով  ընտանիքների  քանակը, որ միայն մեր  առօրյա գործունեությունը  բավական չէ, և մենք  մտածել  ենք  կազմակերպել այս  համերգ-ցերեկույթը, որի  ժամանակ  կկայանա նաև այդ  իսկ  ընտանիքների անդամների կողմից  պատրաստված ձեռքի  աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որից գոյացած  գումարը ևս կօգնի մի փոքր թեթևացնելու այդ ընտանիքների ֆինանսական և  նյութական վիճակը:

Սույն նամակով դիմում ենք Ձեզ, հուսալով Ձեր մասնակցությունը մեր միջոցառմանը Ձեր աջակցությունը  ներդրումների և բազմաբնույթ այլ օգնությունների տեսքով:


Մեր  կազմակերպությունում  ընդգրկված  են`

  1. Զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներ:
  2. Հաշմանդամություն ունեցող երեխաներ, ծերեր:
  3. Բազմազավակ ընտանիքներ:
  4. Միայնակ թոշակառուներ:
  5. Միայնակ մայրեր:
  6. Բազմազավակ ընտանիքներ:
  7. Անապահով ընտանիքներ:
  8. Փախստականներ (ինչպես Բաքվից ու Սումգայիթից, այնպես էլ այսօրյա Սիրիայից):

Եվ այլ  նմանատիպ ընտանիքներ, որոնք այսօր էլ դեռ ունեն Ձեր եւ մեր կարիքը:

Համերգը լուսաբանվելու է 7 հեռուստաընկերությունների կողմից, իսկ հետագայում այն գտնվելով կազմակերպության պահոցներում, ամեն անգամ ներկայացվելու է յուրաքանչյուր ցանկացողի, ով կլինի հետաքրքրված մեր գործունեությամբ, և բնականաբար յուրաքանչյուրը կլինի ինֆորմացված նաև Ձեր մասնակցության մասին:

Կանխավ հայտնում ենք մեր խորհին շնորհակալությունը: Խորին Հարգանքներով <Շողակն> բարեգործական հասարակական կազմակերպություն:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին