Շուրջ 80 երևանաբնակ զինծառայողներ բարեխիղճ ծառայության համար արժանացել են խրախուսանքի

Արխիվ 12-16

Շուրջ 80 երևանաբնակ զինծառայողներ բարեխիղճ ծառայության համար արժանացել են խրախուսանքի

Հայաստանի հյուսիս-արևելյան զորամասերում մարտական հերթապահություն իրականացնող  երևանաբնակ շուրջ 80 զինվորներ, ովքեր աչքի են ընկել բարեխիղճ ու օրինակելի ծառայությամբ, խրախուսվել են 5-10-օրյա արձակուրդով:

Պատանի հանդիսատեսի թատրոնում զինվորների և նրանց ծնողների հետ հանդիպել են  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Հանդիպմանն ու այդ առիթով կազմակերպված հանդիսությանը ներկա են եղել նաև Երևան քաղաքի զինվորական կոմիսարները, ՀՀ ՊՆ բարձրաստիճան այլ զինվորականներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը՝ նման հանդիպման պատրաստակամության համար: Դավիթ Օհանյանը հիշատակել է արցախյան հերոսամարտում,  ինչպես նաև մարտական ծառայություն իրականացնելիս  քաջաբար նահատակված հայորդիներին և ցավակցել նրանց ընտանիքներին: Քաղաքապետի տեղակալն  այնուհետ  նշել է, որ ավանդական դարձած այս, ինչպես նաև զինվորներին զորամասերում տեսակցելու նախաձեռնությունները լինելու են շարունակական: Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը նմանատիպ միջոցառումներով այսուհետ ևս շարունակելու է սատարել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին` ցուցաբերած մշտական աջակցության, տարբեր նախաձեռնություններ ու համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար, և վստահեցրել, որ մեր սահմանների պաշտպանությունը հուսալի ձեռքերում է նաև դահլիճում ներկա  հերոսական ոգի ունեցող երևանցի զինվորների շնորհիվ: Վերջինս նաև երախտիքի խոսք է հղել զինծառայողների ծնողներին` հատկանշելով, որ սպայական կազմը յուրաքանչյուր զինվորի վերաբերվում է որպես սեփական զավակի: Առավել աչքի ընկած 15 զինվորներ  պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Միջոցառումն ուղեկցվել է <<Մարաթուկ>> ազգագրական համույթի կատարումներով, զինվորական ինքնագործ խմբի ելույթներով: Հանդիսության ընթացքում ցուցադրվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի մասին պատմող վավերագրական ֆիլմ: Մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած զինվորների ծնողները պարգևատրվել են շնորհակալագրերով:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին