ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆ. «ԼԳԲՏ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԵՆՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է»

Արխիվ 12-16

ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆ. «ԼԳԲՏ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԵՆՑ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է»

 

Օրերս Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիայի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը եւ որի նպատակն է` Հայաստանում ԼԳԲՏ շարժման ձեւավորումը: Եվ պատահական չէր, որ մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, որ նոր դեմքեր են միացել, ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ներկայանալ:

 

 

Այս միջոցառմանը ներկա էր մոտ 40 մասնակից: Համացանցում վերոհիշյալ համաժողովի մասին տարածված լուսանկարներում կա նաեւ հայտնի մարզիկ Մելինե Դալուզյանը: Նշենք, որ տարիներ ի վեր Մելինե Դալուզյանը բազմաթիվ հարցազրույցների ընթացքում հերքել է այն լուրը, թե ունի ոչ ավանդական կողմնորոշում: Ուրեմն՝ այդ լուսանկարները կե՞ղծ են, թե Մելինեն հաստատում է պարբերաբար գլուխ բարձրացնող այդ լուրերը: Մանրամասները փորձեցինք պարզել անձամբ ՄԵԼԻՆԵ ԴԱԼՈՒԶՅԱՆԻՑ:
- Մելինե, Դուք անընդհատ հերքում էիք Ձեր ոչ ավանդական կողմնորոշման մասին պարբերաբար շրջանառվող խոսակցությունները: Բայց կան լուսանկարներ, ըստ որոնց օրերս մասնակցել եք ԼԳԲՏ համաժողովին:
- Դա իմ անձնական կյանքին վերաբերող հարց է, որի մասին, կներեք, բայց չեմ ցանկանում խոսել:
- Բայց Դուք մասնակցե՞լ եք այդ համաժողովին:
- Ես այդ թեմայով հիմա ոչ մի մեկնաբաննություններ չեմ ուզում տալ ընդհանրապես:
- Այսինքն՝ ո՛չ հերքում եք, ո՛չ հաստատո՞ւմ:
- Այո, չեմ ուզում խոսել:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ համաժողովներին:
- Բայց դեռ ֆորում է եղել, այդքանը կարող եմ ասել:
- Իսկ առհասարակ՝ ինչպե՞ս եք վերաբերվում համասեռամոլության տարածմանը Հայաստանում:
- Այսպես պատասխանեմ. ԼԳԲՏ անձանց իրավունքները հենց մարդու իրավունքներն են: Կներեք, բայց այլեւս չեմ ցանկանում այս թեման շարունակել, ցտեսություն:

ՄԱՐԶՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ

Իսկ թե ինչու էր Հայաստանում անցկացվող առաջին նմանատիպ ֆորումը տեղի ունեցել հենց Լոռու մարզում, փորձեցինք հետաքրքրվել մարզպետ Արթուր Նալբանդյանից, ով նկատեց.
- Ես անտեղյակ եմ համասեռամոլների համաժողովից եւ Ձեր հարցին որեւէ ձեւով չեմ կարող պատասխանել:
- Իսկ ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում նման երեւույթների տարածմանը Հայաստանում:
- Ես այդ համաժողովից տեղյակ չեմ, ի՞նչ ասեմ...

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին