ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԵԼԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

Արխիվ 12-16

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ. «Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԵԼԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ»

 

Խոսակցություններ են պտտվում այն մասին, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ քաղաքականություն մտնելու հայտ է ներկայացնում: Համենայնդեպս՝ նման տպավորություն էր առաջացել օրերս, երբ տեղի ունեցած Արա Աբրահամյանի հայտնի ասուլիսի ժամանակ նրա կողքին էր նաեւ պարոն Մարտիրոսյանը: Բայց մինչ պարզելը, թե դա ինչ նպատակ էր հետապնդում, Ռ. Մարտիրոսյանի հետ նախ զրուցեցինք հայաստանյան գիտության ներկայիս վիճակի շուրջ:

«ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ Է ՆՎԱԶԵԼ»

-Գիտությունը վերջին տարիներին զարգանում է, օր օրի առաջընթաց է ապրում, բայց, ցավոք, գիտության նկատմամբ հետաքրքրություն չկա: Գիտական շատ կարեւոր արդյունքներ կան, բայց դրանք կիրառական, շոշափելի դարձնելու համար հետաքրքրվող կողմ չունենք: Իսկ հետաքրքրվողները, իհարկե, գործարարները պետք է լինեն, տնտեսության տարբեր ոլորտների աշխատողները եւ, ի վերջո, պետությունը պետք է պատվեր ձեւակերպի գիտության համար: Եթե վերոհիշյալ ոլորտների ներկայացուցիչների կողմից հետաքրքրություն լիներ, հանրությունը կզգար, թե մեր գիտությունը ինչ արդյունքներ է տալիս:
- Իսկ ինչո՞վ եք բացատրում, որ գիտության նկատմամբ հետաքրքրություն չկա:
- Տեսեք՝ սովետական շրջանում հանրությունն ավելի շատ բան գիտեր գիտության մասին, գիտության արդյունքները շատ ավելի կիրառական էին, քան հիմա: Պատճառն այն է, որ այսօր գիտության նկատմամբ հետաքրքրությունը շատ է նվազել: Իսկ  ինչո՞ւ. որովհետեւ մարդիկ չեն տեսնում գիտության մեջ իրենց հեռանկարը: Երիտասարդը, ով պիտի գա գիտություն, չի գալիս: Իր ընդունակություններն այլ ոլորտներում է կիրառում, քանի որ գիտության ոլորտում ակնհայտ տեսնում է, որ լուծված չէ նրա ամենատարրական սոցիալական խնդիրները:
- Դա հին եւ հայտնի խնդիր է: Ուրեմն՝ որտե՞ղ եք տեսնում լուծումը:
- Այստեղ գոյություն ունի երկու կողմ` մեկը պետությունն է, մյուսը` Գիտությունների ազգային ակադեմիան: Պետությունը պետք է երիտասարդ մարդուն, ով ցանկանում է գնալ դեպի գիտություն, ընդառաջի եւ գոնե մինիմալ սոցիալական հարցերը լուծի: Իսկ մենք` գիտությամբ զբաղվողներս, պետք է գիտությունը դարձնենք գրավիչ, հետաքրքիր, որ երիտասարդը հետաքրքրվի եւ ձգտի դեպի գիտություն: Եթե չստեղծենք այս պայմանները, ապա շատ շուտով այն անձինք, գիտնականները, ովքեր աշխատում են, աստիճանաբար կծերանանան եւ...
- Փաստորեն, Ձեր խոսքերից ենթադրելով, այսօր գիտությունն առհասարակ գրավիչ չէ:
- Ինչու չէ, գրավիչ է, բայց գրավիչ է մասամբ: Այսինքն՝ դեռ տեղ ունի ավելի զարգանալու: Դրա համար էլ մենք բազմաթիվ միջազգային դրամաշնորհներ ենք շահում, իսկ այդ ամենը հո դատարկ տեղը չե՞ն տալիս:
- Ասիք` ունեք բավականին ձեռքբերումներ: Կխնդրեինք անդրադառնալ, ասենք, երեք հիմնական ձեռքբերումներին:
- Գիտության բոլոր ուղղություններում ունենք շատ կարեւոր առաջընթաց: Նախեւառաջ՝ ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, մաթեմատիկայի, հասարակագիտության ասպարեզներում, քիմիայի տարբեր բնագավառներում, ինֆորմացիոն համակարգերում: Այնպես որ, բոլոր ուղղություններում էլ նշանակալի արդյունքներ ունենք:

«ՆԱ ԽՆԴՐԵՑ, ՈՐ ԵՍ ՆԵՐԿԱ ԼԻՆԵՄ...»

-Պարոն Մարտիրոսյան, գիտության փոխարեն` օրերս Դուք նկատվեցիք նաեւ քաղաքական հարթակում: Համենայնդեպս՝ նաեւ այդպես մեկնաբանվեց Ձեր ներկայությունը Արա Աբրահամյանի ասուլիսին: Ինչո՞վ էր դա պայմանավորված, հնարավո՞ր է, որ Դուք եւս ցանկանում եք մտենել նրա ստեղծելիք կուսակցություն:
- Արա Աբրահամյանը Գիտությունների ակադեմիայի հետ վաղուց ունի լուրջ համագործակցություն. բազմաթիվ անգամներ մենք հայտարարել ենք գիտական մրցույթներ, որոնց մրցանակները տվել է հենց նա: Բացի դրանից՝ Արա Աբրահամյանը հանդիսանում է մեր «Գիտության զարգացման» հիմնադրամի հիմնադիրներից մեկը: Դրա համար էլ նա իրեն վերաբերող շատ միջոցառումներ խնդրում է, որ անցկացնենք ակադեմիայի դահլիճներում: Իսկ ինչ վերաբերում է վերջին ասուլիսի ընթացքում նրա կողքին նստելուն, դա ընդամենը հարգանք էր, ուրիշ ոչինչ: Ես կուսակցական ոչ մի հավակնություն ունեմ, ո՛չ Աբրահամյանի կողմից ստեղծվող կուսակցության նկատմամբ, ո՛չ էլ գոյություն ունեցող կուսակցությունների: Ժամանակին ես եղել եմ մի կուսակցության անդամ, եւ դրանով վերջանում են իմ քաղաքական կողմնորոշումները: Այնպես որ, այդ տարածված կասկածները, թե ես առնչություն ունեմ նոր ստեղծվելիք կուսակցության հետ, ասեմ` ոչ մի առնչություն չունեմ: Եթե ուշադիր են եղել, ապա տեսած կլինեն, որ ասուլիսի ընթացքում անգամ մի բառ ես չեմ արտահայտել: Ընդամենը նա խնդրեց, որ ես ներկա լինեմ, իսկ մենք էլ` ինչ-որ տեղ պարտավորված ենք դրան, եւ արդեն ասացի, թե ինչու:
- Իսկ Դուք քանի որ բավական ժամանակ համագործակցում եք Արա Աբրահամյանի հետ, նրան տեսնո՞ւմ եք որպես քաղաքական գործիչ, կուսակցության առաջնորդ:
- Դժվարանում եմ ասել, որովհետեւ տարբեր բնույթի են քաղաքական գործիչները: Ամեն դեպքում՝ Արա Աբրահամյանի կողմից հայտնի են բավականաչափ քայլեր, խնդիրներ, որոնք ունեն նաեւ քաղաքական երանգ: Բայց եւ այնպես չեմ կարող գնահատել, պետք է ավելի շատ նրա քաղաքական մտորումներին, նկրտումներին ծանոթ լինեմ, որպեսզի գնահատական տամ: Իսկ ես դրանով չեմ հետաքրքրվում:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին