«ԵՎՐՈՊԱՆ ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԱՆԿՄԱՆ»

Արխիվ 12-16

«ԵՎՐՈՊԱՆ ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԱՆԿՄԱՆ»

 

«Նախկինում մի առիթով ասել եմ, որ մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ¥ՄԻԵԴ¤ որոշ դատական ակտերում կիրառում է երկակի ստանդարտներ»: Այս կարծիքը հայտնեց «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի հայտնի որոշման մասին: Շարունակելով միտքը` փաստաբանը նշեց, որ եթե Հոլոքոստի փաստը անձի կողմից կասկածի տակ դնելը Եվրոպական դատարանը նախադեպային որոշումներով դիտվում է որպես ռասիստական մոտեցում, ապա, չգիտես ինչու, Հայոց ցեղասպանությունը կասկածի տալ դնելով` դատական ակտով գտնում են, որ դա տվյալ անձի ազատ արտահայտվելու իրավունքն է: «Կրկնակի ստանդարտով մոտեցումը, կարծում եմ, բերելու է տվյալ դատարանի կայուն, բայց դանդաղ հեղինակազրկմանը: Հետագայում կրկնվելու են ավելի վատթարագույն հանցագործություններ, որոնք կործանարար են լինելու հենց Եվրոպայի համար»:

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՔԻՆ ՊԵՏՔ Է ՈՒԺ ԼԻՆԻ»

-Սպասելի՞ էր արդյոք նման որոշումը, եւ ունենալով նմանատիպ նախադեպեր` Հայաստանն ինչպիսի՞ քաղաքականություն պետք է վարի:
- Նման դեպքում ճիշտ չի լինի մեղադրել ՀՀ ներկայացուցիչներին: Ի վերջո, այստեղ քննարկվում էր Շվեյցարիայի գործը, եւ Հայաստանի մասնակցությունը անուղղակի էր` որպես իրավունքներ եւ պարտականություն կրող: Ես պարզապես կասեի, որ երբ իրավունքը գործում է առանց ուժի, բերելու է անմխիթար վիճակի` օրենքի դաշտում: Իրավունքի կողքին պետք է լինի ուժ, եւ տեղին է հիշել հանրահայտ խոսքերը` «Ուժն է ծնում իրավունք»: Նման պայմաններում պետք է ունենանք ուժ, որը կարող է արտացոլվել նրանով, որ յուրաքանչուր հայ պետք է իր գործողությունների թիրախում առաջ մղի ազգային գործոնը: Ինչպես գիտենք, ՄԻԵԴ-ն իր որոշումներում անդրադարձել է նաեւ նույնասեռականների փաստին: ՀՀ-ի վարույթում կան որոշակի նմանատիպ գործեր, որտեղ մի կողմում հանդես են գալիս համասեռամոլները: Նրանց եւս դրվում է ազատ արտահայտվելու կամ ապրելու հարթություն, այն դեպքում, երբ նույնիսկ Հռոմի Պապը նույնասեռական կոչվող քաղաքապետի թեկնածությունը մերժեց այդ հանգամանքի համար:
Ինչ վերաբերում է` սպասելի էր ՄԻԵԴ-ի այդ որոշումը, թե` ոչ, ապա ունեի որոշակի մոտեցում, որ այդպես է լինելու` հաշվի առնելով երկակի ստանդարտները: Բայց մտածում էի, որ ՄԻԵԴ-ը վեր կկանգնի որոշակի սուբյեկտիվ մոտեցումներից եւ կգնա իր իսկ կողմից ստեղծած որոշումների ճանապարհով:
Խոսեցի ՄԻԵԴ-ի սուբյեկտիվ մոտեցումների մասին, բայց չմոռանանք, որ կան նաեւ դրական կոմպոնենտներ: Աշխարհի ամենակատարյալ քաղաքակիրթ մոդելը եվրոպականն է, բայց պետք է փաստեմ, որ նույն Եվրոպան դանդաղ քայլերով գնում է անկում: Կարծում եմ` պետք է ստեղծվի ալտերնատիվ մոդել, դրա կարիքը աշխարհն ունի: Օրենքի ճիշտ կիրառման մեթոդիկան տրված է Աստվածաշնչում: Իրավական հարթության ցանկացած հարցի պատասխանը կգտնեք Աստվածաշնչում, իսկ երբ մենք հեռանում ենք դրանից եւ փորձում ապրել երկրային օրենքներով, ապա կամ այդ օրենքը չի գործելու, կամ էլ լինելու է կործանարար: Կրկին անդրադառնալով համասեռամոլների հարցին` այն Աստվածաշնչով համարվում է ծանրագույն հանցանք, իսկ երկրային օրենքով, չգիտես ինչու, դիտվում է ազատ ապրելու իրավունք: Այսօր, երբ իմանում են, որ ինչ-որ մեկը համասեռամոլ է, փոխանակ փորձեն հասկանալ` նա հիվանդ է, թե ինչ-որ նպատակներից ելնելով է նման բան հայտարարում, մի քանի գրանտ ուտող կազմակերպություններ կանգնում են նրա կողքը ու ասում` չփորձեք անգամ թարս նայել: Ավելին` հիմա նույնիսկ ստիպում են, որ չասեն համասեռամոլ, արվամոլ, այլ ասեն` նույնասեռական, եւ դրա հետ կապված` ՄԻԵԴ-ում կա նախադեպային որոշում, թե դրանով դու վիրավորում ես տվյալ անձի պատիվն ու արժանապատվությունը: Այն դեպքում, որ հենց Աստվածաշնչում դրանց կոչում են արվամոլ: Եվ ի վերջո, Աստված Ադամի համար ստեղծեց Եվա` կին, այլ ոչ թե տղամարդ:

«ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

-Անցում կատարենք մեկ այլ թեմայի: Վերջերս մեր խմբագրություն էր դիմել քաղաքացի Սուսաննա Խաչատրյանը, ով տարիներ առաջ «Գլենդել հիլզ» կառուցապատող ընկերության հետ պայմանագիր էր կնքել, վճարումներ կատարել, եւ 2011թ. պետք է բնակարան ձեռք բերեր, սակայն մինչ այսօր ապրում է վարձակալած բնակարանում: Նման նախադեպերը քիչ չեն մեր երկրում: Ինչպե՞ս եք տեսնում նմանատիպ հարցերի լուծումը:
- Եթե դա լիներ մեկ կառուցապատողի կողմից անօրինական գործառույթ, կարելի էր մտածել, թե նա իրեն ճիշտ չի պահում եւ ենթակա է պատասխանատվության: Բայց դա կարծես կրում է համատարած բնույթ, կառուցապատողների կողմից խախտվում են բազմաթիվ պարտավորություններ` սկսած ժամկետից, վերջացրած նրանով, որ մեկ բնակարանը կարող են վաճառել մի քանի հոգու: Ուսումնասիրելով տվյալ գործը` հայտնաբերեցի, որ առկա է ժամկետի խախտում, համապատասխան գրություն է ներկայացվել իրենց, որից հետո, եթե արձագանք չլինի, հարցը հանգուցալուծելու համար կդիմենք դատական պաշտպանության: Սակայն այս հարցն ավելի գլոբալ է, եւ այստեղ արդեն խնդիր ունի պետությունը, քանի որ սա վերաբերում է մինչեւ իսկ պետության անվտանգությանը: Էլ չասած, որ քաղաքացին նման գործարքների գնում է ենթադրելով, որ եթե խախտվեն իր իրավունքները, պետությունը պարտավոր է կանգնել իր կողքին: Ցավոք, տվյալ դեպքերում պետությունը լրիվ անգործունակ է: Ճիշտ է, իրավապաշտպանները զբաղվում են նման մասնավոր գործերով, բայց սա պետական խնդիր է, եւ պետությունը պետք է հայտնի իր դիրքորոշումը, առավել եւս, որ իրեն հռչակել է սոցիալական: Իսկ երբ քաղաքացին ի վիճակի չէ ստանալ իր գումարները, քանի որ տվյալ կառուցապատող ընկերությունը ճանաչվել է սնանկ, այս դեպքում պետությունը պետք է փոխհատուցի քաղաքացուն:
- Մեզ էր դիմել նաեւ Չարենցավանի մի քաղաքացի` Կարեն Արշակյան անունով, ով ստանում է հաշմանդամության թոշակ: Բանկային պարտավորությունները լիարժեք չկատարելու պատրվակով նրա թոշակի վրա կալանք է դրվել: Կա՞ արդյոք նման իրավունք, թե` ոչ:
- Տեղեկացնեմ, որ օրենքի ուժով չի կարող բռնագանձում տարածվել այն դրամական գումարների վրա, որոնք վճարվում են հաշմանդամներին: Եվ նույնիսկ աշխատավարձերի դեպքում կարող է պահվել ոչ ավել, քան 50 տոկոս: Հնարավոր է ձեզ դիմած քաղաքացու պարագայում ԴԱՀԿ-ը տեղյակ չի եղել, որ նա հաշմանդամ է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին