ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ. «ՀՈՒՆՎԱՐԻՆ ԳՈՒՑԵ ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՆԱ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ԱՆԱԼՈԳԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ.

«ՀՈՒՆՎԱՐԻՆ ԳՈՒՑԵ ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՆԱ

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ»


 

2016 թ-ի  հունվարի մեկից Հայաստանում գործելու է  հեռուստատեսային հեռարձակման  թվային  համակարգը:  Դա արվելու է` համաձայն 2006թ-ին հաստատված Միջազգային հեռահաղորդակցության միության համաձայնագրի:

Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար քաղաքացիները պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանն «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ  թվային ցանցի ներդրման աշխատանքներն ավարտված են, ազդանշանը հասանելի է բոլոր վայրերում:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե անալոգային համակարգից թվայինի անցնելու դեպքում, այսպես ասած, ափսեանման ալեհավաքները պիտանի չեն լինի, Սահակ Դավթյանը հերքեց այդ լուրերը` ասելով, որ մեկը մյուսի հետ կապ չունի:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, սակայն, «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց, որ չի բացառվում` հունվարի մեկին խուճապ առաջանա հանրության շրջանում, քանի որ  հանրային իրազեկումը բավարար չափով չի արվել: Ընդ որում`  իրազեկումը չի արվել ոչ միայն բավարար, այլեւ մեր քաղաքացիներն անգամ չգիտեն` թվային հեռարձակման առավելությունները:

Մյուս խնդիրը, որը կառաջանա գալիք տարվա հունվարին, ըստ Պիպոյանի, այն է, որ   ձեռքբերվող սարքերի գինը կտրուկ կավելանա: Այս պահին կենցաղային տեխնիկայի խանութներում դեկոդեր սարքի արժեքը  մոտավորապես  8000-24.000 դրամ է: «Եթե բիզնեսն ինքնակարգավորվի` ակցիաներ սկսվեն, մրցակցություն լինի, որպեսզի  սարքը վաճառող առեւտրային որոշ կառույցները թանկ չվաճառեն սարքերը, գնային կարգավորում կլինի, թանկացում էլ չի լինի: Բայց արդյոք էդպես կլինի, դժվարանում եմ ասել»,- մանրամասնեց հասարակական շահերի պաշտպանը:

Հանրության 70-80%-ը, Բաբկեն Պիպոյանի խոսքով, ստիպված է գնել դեկոդեր սարքը, քանի որ քչերն ունեն լայնէկրան HD հեռուստացույցներ:

Ինչով համոզված լինի սպառողը, որ իր հեռուստացույցի մեջ տեղադրվելիք սարքը որակով է եւ կարճ ժամանակ անց ստիպված չի լինի նորը գնել: Պարզվում է, որ ՀՀ-ում ոչ պարենային ապրանքների որակն ու անվտանգությունը որեւէ վերահսկողություն չի իրականացվում:  Էկոնոմիկայի նախարարությանը սպառողակենտրոնության տեսանկյունից ոչինչ հետաքրքիր չէ: Եթե դեկոդեր սարքը, օրինակ,  փչանա եւ չաշխատի, երաշխիքային կտրոն ունենալու դեպքում հնարավոր է խնդիրը մի կերպ լուծել: «Բայց ոչ ոք չգիտի` ինչ ճառագայթներ է արձակում: Իսկ քաղաքակիրթ երկրներում այդ մասին  տեղեկատվություն տրվում է»,-եզրափակեց Պիպոյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին