ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ««ՈՉ«-Ի ՃԱԿԱՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ ՓԵՏՐՎԱՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈԿԱՈՒՏԻՑ ՈՒՇՔԻ ՉԵՆ ԵԿԵԼ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ««ՈՉ«-Ի ՃԱԿԱՏԻ ԼԻԴԵՐՆԵՐԸ

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈԿԱՈՒՏԻՑ ՈՒՇՔԻ ՉԵՆ

ԵԿԵԼ»


 

Սահմանադրական բարեփոխումներին դեմ  քաղաքական ուժերը «Ոչ»-ի ճակատ եւ շտաբ են ստեղծել: «Ոչ»-ի ճակատի առանցքային  ուժերն են ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, որոնց  միասնական շտաբը ղեկավարում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանից պարզեց` ինչպե՞ս է Լեւոն Զուրաբյանը շտաբը ղեկավարելու, եթե նա մի խմբակցություն չի կարողանում  ղեկավարել: «Դուք ձեր հարցին արդեն պատասխանեցիք: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց պատգամավորը:

Համաձա՞յն է ՀՀԿ պատգամավորն այն տեսակետին, թե «Ոչ»-ի մի քանի ճակատի ձեւավորումը իշխանությանը մի քանի տեղից հարվածելու համար է:

«Սահմանադրական փոփոխություներին «ոչ» ասելն ու իշխանությանը հարվածելը չեմ հասկանում` ինչ կապ ունեն: Ի վերջո,  այդ երկու հարցերը տարբեր հարթությունների վրա են»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

«Ոչ»-ի ճակատի ուժերը հիմնականում արեւմտամետ են, հետեւաբար կարելի  է ենթադրել, որ Արեւմուտքի անուղղակի աջակցությունը կա «Ոչ»-ի ճակատին:  «Շատ ցավալի բան եք ասում: Մեր երկրում կան արեւմտամետներ, ռուսամետներ: Իհարկե կան նաեւ Հայաստանակենտրոններ: Կարծում եմ` սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ-ում քաղաքական դաշտում կունենանք բացառապես հայամետներ ու հայաստանամետներ: Տարբեր տիպի «մետ»-երին, բացի հայամետերին, պետք  է լուսանցքում թողնել»,- հույս ունի իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Ինչու ակտիվ չեն ու հարթակում չեն «Ոչ»-ի ճակատի` ՀԱԿ-ի, «Ժառանգության» ղեկավարները` Լեւոն տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե նրանք մինչեւ փետրվարի քսանի հանրահավաքի չեղյալ համարվելը, տեսնում էինք, ապա հիմա գրեթե չենք նկատում: Պատճառը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, քաղաքական նոկաուտի ենթարկվելն է: «Քանի անգամ պիտի քաղաքական նոկաուտի ենթարկվեն, որ կարողանան ոտքի վրա մնան: Փետրվարյան նոկաուտից չեն կարողացել ոտքի կանգնել»,- կարծում է Արտակ Դավթյանը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին