ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋԵՐՄԱՔԱՐՇԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ ԱՆԴՐԱՆԻԿ ՈՒՂԻՆ (Ֆոտոշարք)

Արխիվ 12-16

ԱՌԱՋԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՋԵՐՄԱՔԱՐՇԸ ԿԱՏԱՐԵՑ ԻՐ

ԱՆԴՐԱՆԻԿ ՈՒՂԻՆ (Ֆոտոշարք)


 

Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի լոկոմոտիվային դեպոյում տոնական տրամադրություն էր: Իսկ առիթն այն էր, որ շահագործման հանձնվեց առաջին վերանորոգված ջերմաքարշը: Երկաթգծի, կարելի է ասել, պատմական այս իրադարձությանը ներկա էին ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան ԻՎԱՆ ՎՈԼԻՆԿԻՆԸ, Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ եւ այլք: Անդրադառնալով ջերմաքարշի վերագործարկմանը` «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱԼԿՈՆ ընդգծեց, որ բավական մեծ գումար է ծախսվել, որպեսզի այն իրականություն դառնա. «Այսպիսի վերանորոգում առաջին անգամ է կատարվում Հայաստանի տարածքում: Ի պատիվ մեր ինժեներների, պետք է ասեմ, որ PR3 ծավալով վերանորոգման համար գրեթե գործարանային աշխատանք է կատարվել: Այնպես որ, համոզված եմ, որ ապագայում էլ մեր աշխատակիցները նոր հաջողությունների կհասնեն»: Շնորհավորելով երկաթուղայիններին` կատարված մեծ աշխատանքի համար` ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ շեշտեց. «Այսպիսի իրադարձությունները, որոնց հաճախ ենք մասնակցում, ցույց է տալիս, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ապրում է եւ առաջ է ընթանում: Այն, ինչ հաջողվել է անել առ այսօր, համարում եմ հիանալի ցուցանիշ, որ Հայաստանում ապրող մարդիկ լավ աշխատողներ են, որոնք ի վիճակի են անել այն, ինչը շատ-շատերի ուժերից վեր է»: Մանրամասնելով կատարված աշխատանքը` ՀԿԵ Երեւանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետ ԱՐԹՈՒՐ ԵԴԻԳԱՐՅԱՆՆ ասաց. «Ջերմաքարշն անցել է ընթացիկ նորոգում ПР3 ծավալով: Էլեկտրական մեքենաները ուղարկել ենք Գյումրի, որտեղ վերանորոգել են, իսկ այստեղ հավաքել ենք: Վերանորոգումը տեւել է երկու ամիս: Ի դեպ, նման վերանորոգումը 90-ականներից հետո առաջին անգամ է արվում: Այս տարի եւս մեկն է վերանորոգվելու: Նմանատիպ 14 շոգեքարշ ունենք, առաջինը վերանորոգեցինք, մյուսները եւս վերանորոգման կարիք ունեն ու հերթի մեջ են»:

Հավելենք, որ ջերմաքարշին հանդիսավոր ծափերով ճանապարհելուց հետո` միջոցառմանը ներկա պատվավոր հյուրերը շրջայց կատարեցին ու քննարկումներ անցկացրեցին` արդեն իսկ կատարված աշխատանքի ու անելիքների շուրջ:

 

 

Նյութն ու լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին