ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ԵՎ «27-Ի» ԴԱՍԵՐԸ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ ԵՎ «27-Ի» ԴԱՍԵՐԸ

 

16 տարի առաջ`  1999-ի հոկտեմբերի 27-ին մեր երկիրը ցնցվեց Ազգային ժողովի տարածքում իրականացրած մասշտաբային ահաբեկչությունից: Սակայն այժմ չենք անդրադառնա ո՛չ վարկածներին, ո՛չ էլ այն հարցին, թե ում էր ձեռնտու: Այլ 16-ամյա վաղեմության ողբերգությունը կդիտարկենք քաղաքական համակարգի կայունության դիտակետից:

ՆԱԽԱԳԱՀ-ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՆՖԼԻԿՏԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ Է

16 տարի առաջ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գլխավորած «Միասնություն» դաշինքի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում ստեղծել էր մի իրավիճակ, երբ երկրի նախագահն ու ԱԺ մեծամասնությունը տարբեր ճամբարներ էին ներկայացնում: «Միասնություն» դաշինքը երկու կուսակցությունների դասական եւ շատ արդյունավետ դաշինք էր, իսկ անկուսակցական Ռոբերտ Քոչարյանը հիմնականում ներկայացնում էր օլիգարխիկ կապիտալի շահերը: Մինչ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, քաղաքական ալեկոծումներ չկային` բացառապես Վազգեն Սարգսյան անձի հզորության շնորհիվ, քանզի Քոչարյանը իրեն չէր կարող թույլ տալ դուրս գալ այդպիսի զորեղ ֆիգուրի դեմ, եւ վերլուծաբանները նրան նույնիսկ համարում էին «անգլիական թագուհու» կարգավիճակ ունեցող: Սակայն հենց տեղի ունեցավ ահաբեկչությունը ու «Միասնություն» դաշինքը գլխատվեց, միանգամից գոյացավ կոնֆլիկտ նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ:
Երկու կողմերն էլ իրար հանդեպ բավականին անհաշտ էին, մի քանի ամիս շարունակ պետական կյանքը պարալիզացված էր, ու կարող ենք մեզ բախտավոր համարել, որ քաղաքացիական պատերազմի բանը չէր հասել: Ի դեպ, կիսանախագահական համակարգով պայմանավորված ուժի երկու կենտրոնի առկայությունը հանգեցրել էր նաեւ առողջ տրամաբանությունից դուրս քայլերի: Այսպես, Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին զուտ այն բանի համար, որ այդ նախարարը հստակ կատարել էր իր պարտականությունը այդպիսի արտակարգ իրավիճակում` ահաբեկչությունից հետո շատ արագ փակել էր մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը... Եվ ոչ թե պետական շահով, այլ ԱԺ մեծամասնություն-նախագահ կոնֆլիկտով պայմանավորված դրվագներ բավականին շատ կարելի է ներկայացնել:
Իսկ նոր Սահմանադրության նախագիծը գործնականում անհնարին է դարձնում այդպիսի կոնֆլիկտները, անգամ այդպիսի ծայրահեղ իրավիճակներում: Եվ եթե հաշվի առնենք լայնածավալ պատերազմի մշտական վտանգը, ապա պետք է արձանագրենք, որ այդպիսի կոնֆլիկտները անթույլատրելի շռայլություն են, քանզի միանգամից հարցականի տակ կհայտնվի երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Այսինքն` սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողներին այդպիսի ներպետական կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու հնարավորությունը ձեռնտու է` կա՛մ ելնելով սեփական նեղ շահերից, կա՛մ 5-րդ շարասյուների պարագայում, դա պետք է արտաքին տերերին:

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ՔՈՉԱՐՅԱՆԸ, ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՎ ԳՐԱՆՏԱԿԵՐ ԽԱԺԱՄՈՒԺԸ

Անմիջապես «Ոչ»-ի ուղղությամբ հրապարակավ գործող ուժերի մեջ երեւում են Տեր-Պետրոսյանի ճամբարը, Ժիրայր Սէֆիլյանի «Նոր Հայաստանի» խայտաբղետ ծայրահեղականները եւ գրանտակեր հանրույթը:

Դավիթ Սանասարյանի եւ Անդրեաս Ղուկասյանի «Ոտքի՛ Հայաստանը» կարող ենք առհասարակ հաշվի չառնել, քանզի, օրինակ, ԱԺ այս քառօրյայի սկսվելուն պես, նախաձեռնած բողոքի ակցիային լրագրողները էապես ավելի շատ էին, քան ակցիայի մասնակիցները: Ինչ վերաբերում է տերպետրոսյանական ճամբարին եւ գրանտակերներին, ապա հոկտեմբերի 30-ին նրանք պատրաստվում են համատեղ հանրահավաքի, ու այդ «Ոչ»-ը ունի շտաբ բավականին թույլ ղեկավարով` Լյովիկ Զուրաբյանով, բայց միաժամանակ ամերիկյան գրանտային աղբյուրներով ապահովվում է մեծաքանակ քարոզչական նյութ, ընդհուպ «Ոչ» անունով թերթի ժամանակավոր լույսընծայումը: Սակայն ամերիկյան գրասենյակների կնիքը հաճախ զրոյացնում է  նրանց քարոզչական «կրեատիվ» նյութերի արդյունավետությունը: Եվ, օրինակ, նրանց պատրաստած «կրեատիվ» տեսահոլովակների մի մասը «Այո»-ի կողմնակիցները «Ֆեյսբուքում» հաջողությամբ օգտագործում էին «այո» քարոզելու համար, եւ այդ տեսահոլովակներն արդեն անհետացել են:   
Սակայն ռեալ փողոցային անկարգություններով ավելի շուտ հղի է «Նոր Հայաստանը», որի կնքահայր Ժիրայր Սէֆիլյանը դեկտեմբերին ցանկանում է անել այն, ինչը նրան չթողեցին անել ապրիլի 24-ին: Այնուամենայնիվ, կարծում ենք, որ իրավապահները ժամանակին կկանխեն փողոցային անկարգությունների փորձերը, ու նույնը վերաբերում է եւ նոյեմբերի 5-ին նախատեսված «Անոնիմուսների երթին»:
Առավել հետաքրքրական է, թե ինչ են անում ստվեր սիրող Ռոբերտ Քոչարյանը եւ ստվերից դուրս եկած Արա Աբրահամյանը: Հետաքրքրական է, որ քոչարյանական քարոզչամիջոցները այժմ փաստորեն չեն էլ թաքցնում այդ երկու ֆիգուրների հնարավոր ալյանսը: Սակայն զգացվում է նաեւ քոչարյանականների նյարդային վիճակը` քարոզչական նյութերն այնքան են հագեցած վիրավորանքներով, պիտակներով եւ ատելությամբ, որ դրա համեմատ տերպետրոսյանական քարոզչությունը անմեղ խաղ է թվում: Քարոզիչները հասել են ցինիզմի, եւ, օրինակ, նրանցից մեկը (կամ մի խումբը) ստորագրում է Խաչագողյան ծածկանունով, ինչը լիովին համապատասխանում է իրենց  տերերի խաչագող էությանը... Ու եւս մի դետալ` քոչարյանականները շարունակում են քարոզել նաեւ ընդդեմ տերպետրոսյանականների, թերեւս համարելով, որ այդ քաղաքական աուտսայդերները` որպես մրցակից, իրենց պետք չեն: Իսկ, օրինակ, գրանտակեր «քաղաքացիականներին» առայժմ չեն դիպչում, թերեւս համարելով օգտակար կատարող:
Իսկ Արա Աբրահամյանի պարագայում հետաքրքիր բան է զգացվում: Հայաստանում բախվելով հանրության բացասական վերաբերմունքին` լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում ենթարկվելով լիաթոք ծաղրի, այնուամենայնիվ, վերադառնալով Մոսկվա` նա այդպես էլ դեռեւս չի հաշտվել այն իրողությունների հետ, որոնք իրեն բացատրել են: Որ, նախ` օրենքով նա չի կարող մասնակցել քաղաքական կյանքին, եւ երկրորդ` անգամ եթե ոչ ֆորմալ առաջնորդի ձեւաչափով մասնակցի, դժվար թե երկու տկոսից ավել քվե հավաքի, ու նրա մեծ փողերը (որոնք թեկուզ PR-ի վրա օգտագործելու առումով նա ահավոր ժլատ է) նրան չեն օգնի:
Բայց Մոսկվայում նա շտապեց հարցազրույց տալ «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում բավականին նյարդային տեսք ուներ: Նա առաջին անգամ բացասական արտահայտվեց սահմանադրական բարեփոխման մասին, իսկ ինչ վերաբերում է իրեն քննադատողներին, լինեն դրանք քաղաքական գործիչները կամ լրատվամիջոցները, հայտարարեց, որ բոլորը վախենում են իրենց ունեցածը կորցնել, այդ պատճառով քննադատում են: Այսինքն` եթե դիտարկենք զուտ տեսական հնարավորությունը, որ նրան հաջողվել է գալ իշխանության, պետք է սպասենք ամենազանգվածային ռեպրեսիաների:
Գումարած դրան, Արա Աբրահամյանը թեեւ հայտարարեց, որ այժմ դեմ է փողոցային իշխանափոխության, սակայն սպառնաց, որ եթե 2017-ին փորձեն իր քվեներին դիպչել, ապա ժողովրդին փողոց էլ կհանի: Այսինքն` նրա խոսքում արդեն հնչում են մայդանային նրբերանգներ:
Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ հիմիկվա մայդանչիների ակտիվացումը կարող է եւ Արա Արշավիրիչի թաքուն հովանավորության հետ կապ ունենալ: Չէ՞ որ ամերիկացիներն ամենուրեք կրճատում են գրանտային հատկացումները, սակայն նման է, որ «Ոչ»-իստները փող ունեն ոչ միայն ակցիաների ու քարոզչական նյութերի համար, այլ նաեւ կարողանում են ձրիակերների որոշ կոնտինգենտ պահել:
Իսկ ինչ վերաբերում է, թե ինչպես են նոր Սահմանադրությանը վերաբերվում դրսում, ապա Սերժ Սարգսյանի արտերկրյա այցերը ցույց են տալիս, որ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ ֆոնը դրական է ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպայում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին