ՖԱՐՄԱՆՅԱՆ VS ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՖԱՐՄԱՆՅԱՆ VS ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. ԹԵԺ ԻՐԱՎԻՃԱԿ`

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

 

 

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում  սուր քննադատեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանին` ասելով, որ նա գրեթե բոլոր ոլորտներում մարդու իրավունքների խախտում է  տեսնում: «Եթե մեր իշխանությունն այնքան  գռեհիկ լիներ, որ  ստեղծեր միջատների նախարարություն, դուք անգամ էնտեղ մարդու իրավունքների խախտում կհայտնաբերեիք»,- ասաց Ֆարմանյանը:

Պատգամավորը հայտարարեց, որ զեկույցում օմբուդսմենը անհարկի ու բազմաթիվ մեջբերումներ է արել միջազգային կազմակերպությունների զեկույցներից՝ ՀՀ մասին. «Մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ իրենք հղում անեն ՀՀ ՄԻՊ բացահայտումներին: Իսկ զեկույցում վերաբերմունքը լրիվ փնթի է՝ անգլերենով ներկայացված աղյուսակներ. լրիվ քոփի փեստ: Ես կարծում եմ, որ օմբուդսմենի ինստիտուտի ոչ թե հեղինակության աճ ունենք, այլ նախկինում ստեղծվածի տոտալ մսխում»:

Նա անդրադարձավ նաեւ թուրքական մարտական երկու ուղղաթիռների՝ ՀՀ սահմանը հատելու դեպքին ու Կարեն Անդրեասյանի արձագանքին. «Ի՞նչ արեց մեր օմբուդսմենը: Նա ընդամենը նամակով դիմեց մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարին: Որտե՞ղ էին ձեր գործողությունները, արդյունքը: Ոստիկանությանը մեղադրում եք ցածր պրոֆեսիոնալության մեջ, մինչդեռ ձեր ներկայությունը չկար ոչ Բաղրամյանում, ոչ Գյումրիում. երկրում ձեր ներկայությունը չկա: Պարզվում է՝ օմբուդսմենը հարյուր տասը հայտարարությամբ է հանդես եկել, մի հատ էլ գրեիք, որ հինգ հատուկ երազ եք տեսել: Ինձ մոտ տպավորություն է, որ ձեզ հանգիստ չի տալիս ամենաանհաջող կադր լինելու դափնին»:

Ֆարմանյանի ելույթը, սակայն, ոչ բոլորի կողմից կարծես դրական ընդունվեց: Ելույթի ավարտից հետո դահլիճից դուրս եկող պատգամավորները, օրինակ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց` լավ է, որ մեծամասնական ընտրակարգը հանեցին, թե չէ բոլորի պոպուլիզմով հագեցած ելույթները պետք է լսեինք:

Լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն  անդրադարձավ ՀՀԿ պատգամավորի ելույթին: «Ում շահերը, որ  ներկայացնում էր Սամվել Ֆարմանյանը, հենց նրա սրտից էլ արտահայտվեց, բայց այդ սրրտում այնքան կեղծիք ու չարություն, ստորություն կար»,- ասաց պրն Անդրեասյանը:

«Իրավունք»-ի դիտարկմանը, թե  ՄԻՊ-ը  ամեն տեղ մարդու իրավունքների խախտում է տեսնում, եւ սա էր ՀՀԿ պատգամավորի ելույթի բովանդակությունը, Կարեն Անդրեասյանն ասաց. «Ոչ մի տրամաբանություն չկար, բացի կեղտոտ լուտանքներից, որոնք գալիս են իր պատվիրատուի ու շեֆի սրտից»:

Թե ով է Ֆարմանյանի շեֆը, ՄԻՊ-ն անուն չտվեց, քանի որ  փաստ չունի, բայց հիշեցրեց` հաճախ որտեղ է  լինում Ֆարմանյանը:

Մեր այն դիտարկմանը, թե իշխանության  որոշ ներկայացուցիչներ քննադատում են նրա օմբուդսմենի աշխատանքը,  պաշտպանը դա պայմանավորեց իր  օբյեկտիվ աշխատանքով:

«Միգուցե անձնական խնդիրներ ունեն ձեզ հետ»,- հակադարձեցինք մեր զրուցակցին:

«Մեկ-երկուսը, այո: Մի մասն էլ ուզեցել են, որ իրենց սրտով  ինչ-որ բան անեմ, չեմ արել կան ոտքեր, որոնք տրորվում են իմ աշխատանքի մեջ, սովորական է, նորմալ»,- ասաց

Սամվել  Ֆարմանյանը նաեւ հայտարարել էր` Կարեն Անդրեասյանին հետապնդում է անհաջող կադր լինելու   պիտակավորումը: Ի պատասխան` պաշտպանն ասաց, որ  հիմարություններին չի արձագանքում:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին