ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՄԻՇՏ ԿԱ, ԻՍԿ ԳԵՂԱՍԱՀՔԻ` ՈՉ

Արխիվ 12-16

ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՄԻՇՏ ԿԱ, ԻՍԿ ԳԵՂԱՍԱՀՔԻ` ՈՉ

 

Նոյեմբերի 20-ին սառցե բեմի արքա, գեղասահքի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն հայ հանդիսատեսի համար հանդես կգա շոու ծրագրով: Այս առիթով Պլյուշչենկոն օրերս Հայաստանում էր եւ անձամբ ներկայացրեց առաջիկա շոու ծրագիրն ու հորդորեց շոուին այցելել ընտանիքներով, քանի որ չմուշկներով սահելը հետաքրքիր է հատկապես երեխաների համար: Նա մեկ անգամ եւս բարձրաձայնեց, որ Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երեխաներ, որոնք չունեն գեղասահքով զբաղվելու հնարավորություն` չկա սահադաշտ, չկան նաեւ համապատասխան մարմինների կողմից գործողություններ` սահադաշտ ստեղծելու համար:

 

 

Իրականում Պլյուշչենկոյի խոսքերն ամբողջությամբ ճշմարիտ էին, քանի որ մեզանում գեղասահորդները սահելու հնարավորություն ունենում են միայն ձմռանը` 2-3 ամիս, երբ Կարապի լիճը ժամանակավորապես վերածում են սառցադաշտի: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը նույնպես ունի ժամանակավոր սառցադաշտ, սակայն տարածքի փոքր լինելու պատճառով շատերը զրկվում են սահելու ցանկությունից եւ պրոֆեսիոնալ գեղասահքով զբաղվելու հնարավորությունից: Ահա այս խնդիրներից ելնելով էլ, տարիներ առաջ Ե. Պլյուշչենկոն առաջարկել էր, որ Երեւանում բացվի իր անունը կրող գեղասահքի դպրոց, որտեղ կսովորեն հայ շնորհալի երեխաները: Ճիշտ է, առաջարկից հետո դպրոց ստեղծելու ուղղությամբ տարվեցին  որոշակի աշխատանքներ, սակայն ոչ մի առաջընթաց, ավելին` Հայաստանում սկսեցին քննադատել վերջինիս, ով ըստ «քննադատների»` եկել է մեր երկիր ու իրեն լրիվ «տանտիրոջ» կարգավիճակում է զգում, ու այսքանը դեռ քիչ է, մի բան էլ ուզում է դպրոց բացել ու իր անունով կոչել:
Անցել է մի քանի տարի ու թվում էր, թե այն մարդիկ, ովքեր այդքան ջանասիրաբար քննադատում ու փնովում էին Պլյուշչենկոյին, այնքան պատվախնդրություն կունենան, որ հենց իրենք քայլեր կձեռնարկեն դպրոց ստեղծելու համար, որը կկրի որեւէ նշանավոր հայի անուն: Սրա փոխարեն` այդ տարիների ընթացքում Երեւանում շատացան «էլիտար» սրճարաններն ու «բրենդային» սուպերմարկետները, որոնց նմանը չկա անգամ ամենամեծ քաղաքներում: Դե պարզ է, զանազան անվանումներով սրճարանների ու սուպերմարկետների համար գումար ու տարածք միշտ կա, իսկ դպրոցի համար չկա ոչ մեկը, ոչ էլ մյուսը:
Սա խնդիր է, որն արդեն քանիերորդ անգամ տարբեր անձանց կողմից բարձրացվում է: Հույս ունենանք, որ այս անգամ մեր Սպորտի նախարարությունը հետամուտ կլինի գեղասահքի դպրոց ստեղծելուն եւ կընդունի, որ իրականում գեղասահքն էլ է գեղեցիկ սպորտաձեւ, որը Հայաստանին կարող է տալ այնպիսի չեմպիոններ, ինչպիսին ունենք սպորտի տարբեր ոլորտներում:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին