ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԹՈՂ ՈՉ ՈՔ ԻՆՁ ՉԲԱՑԱՏՐԻ, ՈՐ ՈՏՔԵՐՆ ԱՄՊՈՏ ՀՐԵՇՏԱԿ Է, ԴԱ ՍՈՒՏ Է»

Արխիվ 12-16

ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԹՈՂ ՈՉ ՈՔ ԻՆՁ

ՉԲԱՑԱՏՐԻ,  ՈՐ ՈՏՔԵՐՆ ԱՄՊՈՏ ՀՐԵՇՏԱԿ Է, ԴԱ ՍՈՒՏ Է»


 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վարչության անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ իր տված հարցազրույցում խստորեն քննադատել է սահմանադրական բարեփոխումներին «այո» եւ «ոչ» ասող ճամբարներին: ««Բոլոր նրանք, ովքեր հիմա ասում են, որ սահմանադրական փոփոխությունների տապալումը կկանխի Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, խաբում են ժողովրդին, լկտիաբար ստում են: Եվ նրանք, ովքեր ասում են, որ այսքան ժամանակ երկիր չենք դարձել, եւ սահմանադրական փոփոխություններով մենք շանս կունենանք երկիր դառնալու, նրանք նույնպես լկտիաբար ստում են»,- հայտարարել է  կուսակցության անդամը:

«Իրավունքը» ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին խնդրեց անդրադառնալ վերոնշյալ հայտարարությանը: «Ես կարող եմ ասել, որ  նրանք, ովքեր մտածում են` մարդ փոխելով կարելի է այս երկիրը շտկվի, պահպանելով համակարգային նույն արատները, նրանք են ժողովրդին ցանկանում  խաբեությամբ ապակողմնորոշել»,- ասաց դաշնակցական գործիչը:

Ա. Ռուստամյանը  անգրագիտություն է համարում այն հայտարարությունը, թե  սահմանադրությունը կապ չունի մեր կենցաղի հետ: «Նրանք, ովքեր ասում են` առանց սահմանադրության էլ կարելի է խնդիրները լուծել, ենթադրում եմ` առանց սահմանադրության էլ կարելի է  ապրել: Առանց սահմանադրության մարդիկ ապրում էին նախնադարում` առանց նոտաների, տառերի, կրակի: Առանց սահմանադրական ճիշտ կարգի`ոչ մի բան էլ չի կարող փոխվել»:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով` նրանք, ովքեր «ոչ» են ասում  սահմանադրական բարեփոխումներին, «այո» են ասում այս վիճակին:

«Իսկ նրանք, ովքեր ասում են, որ սահմանադրական բարեփոխումները կեղծ օրակարգ են»,- հետաքրքրվեցինք  քաղաքական գործչից` նկատի ունենալով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Արմեն Ռուստամյանն ասաց.

«Ուզում են մնա այս կեղծ վիճակը, որովհետեւ իրենց ձեռք է տալիս վիճակը: Նրանք խնդիր ունեն գան, օգտագործեն իշխանության տված հնարավորությունները եւ իբր թե հայ ժողովրդի համար օգտագործեն իշխանության լծակները: Մինչդեռ այս համակարգում  իշխանության եկողներն ասել են, որ չեն գալիս վայելելու, այլ գալիս ենք` ծառայելու ժողովրդին: Բայց ով եկել է, ծառայել է իր շահերին, քանի որ համակարգն է  տալիս հնարավորություն յուրացնել իշխանությանը: Թող ոչ ոք ինձ չբացատրի, որ ոտքերն ամպոտ հրեշտակ է, այ դա սուտ է»,- եզրափակեց օրենսդիրը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին