Բլոգային «փոխհրաձգություն». «ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԻՆԻՄՈՒՄ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ Է, ՄԱՔՍԻՄՈՒՄ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

Բլոգային «փոխհրաձգություն». «ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԻՆԻՄՈՒՄ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ Է, ՄԱՔՍԻՄՈՒՄ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

 

Վերջին տարիներին գրեթե բոլոր հեռուստատեսային ալիքներն ունեն իրենց թոք շոուները, եւ այդ թոք շոուներում տարբեր հաճախականությամբ հայտնվում են հյուրեր, որոնք իբր սկանդալայնություն կամ էլ սուր խոսք պետք է ապահովեն, բայց իրենց ներկայությամբ, խոսքով ու կեցվածքով հարուցում են նյարդային բջիջների զանգվածային սպանություն հեռուստադիտողների ուղեղներում։ Այս մասին գրել է Գուրգեն Գաբրիելյանի բլոգն ու ներկայացրել իր կարծիքով 5 ամենաանադեկվատ ու նյարդայնացնող կերպարները, որոնց պարբերաբար կարելի է տեսնել մեր հեռուստաեթերով:

Եվ այսպես բլոգերի թիրախում են հայտնվել գրող, ակտիվիստ ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, ԵԿՄ երիտկառույցի փոխնախագահ, գրող, խմբագիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ, ասմունքող ԼԻԱՆԱ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ եւ DJ Smoke-ը: Իսկ մինչ բլոգերի «զոհերը» կարձագանքեն կամ չեն արձագանքի իրենց ուղղված վիրավորանքներին, ֆեյսբուքյան օգտատերերից ԼԱՐԱ ՍԱՄՎԵԼՅԱՆԸ տվեց վերոգրյալի  պատասխանը. «Դատապարտելի է Անահիտ Մութաֆյանի, Մամիկոն Խուրշուդյանի եւ Դավիթ Մշեցու մասին գրված նյութը, որն իր մեջ պարունակում է մտացածին ու կեղծ բանբասանք: Զզվելի է, որ այս մարդկանց մասին նման հերյուրանքներով ողողվում ու խեղդում եք այս համացանցը, որտեղ հայտնվում են նաեւ զառանցանքի հասնող օգտատերեր ու ստորաբար սեւացնում մարդկանց գործունեությունն ու բարի համբավը: Այս ամենը մինիմում լկտիություն է, մաքսիմում անբարոյականություն:

Մամիկոն Խուրշուդյանի կյանքն ու գործունեությունը ամբողջությամբ ուղղված է Հայրենիքի զորացմանն ու զարգացմանը, ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ: Նրա կատարած աշխատանքի մասին տարեկան հաշվետվություններն ու այլ գործերը ավելի խոսուն են, քան ձեր ենթադրությունները: Միայն այս տարի 100-ավոր մարդիկ` շնորհիվ նրա, անվճար բժշկական հետազոտման են անցել, հարյուրավոր ընտանիքներ տարբեր մարզերից սննդի օգնություններ են ստացել, միայն սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա կապակցությամբ, Տավուշի մարզի սահմանամերձ շուրջ 10 գյուղի աշակերտներ ստացել են գրենական պիտույքներ, այսպես կարելի է անվերջ թվարկել...Ամոթ է, ճիշտ պահեք ձեզ եւ մի՛ փորձեք արատավորել այնպիսի մարդկանց բարի համբավը, ովքեր ինչ-որ կերպ գոնե ցանկանում են օգնել ու օգտակար լինել ժողովրդին:

Դավիթ Մշեցին հիանալի ստեղծագործող ու վառ անհատականություն է, մարդ, ով արտահայտվում է գրագետ եւ այնպիսի օրինակներով ու բառախաղերով ներկայանում, որ շատ հաղորդավարներ կերազեին նման կերպ իրենց հաղորդումները վարեին:

Անահիտ Մութաֆյանի սրտցավությունն ու սերը իր ազգի հանդեպ այնքան ցցուն է, որ մարդն, իսկապես, խոսում է անկեղծ` ցանկանալով, որ իր ժողովուրդը մուրալու փոխարեն աշխատի, ավելի շենացնի այն Հայրենիքը, որն ունի նման մարդկանց կարիք...

Չի կարելի նման բաներ գրելով, այս մարդկանց հաշվին կայանալ, դուք դեռ շատ ճանապարհ ունեք, որ նրանց հասնեք»:

Ինչեւէ, այսպիսի բլոգային «փոխհրաձգությունը» գուցեեւ մեր օրերում բոլորովին էլ նորություն չէ, բայց այն այս անգամ ուշագրավ էր նրանով, որ նրանում ակամայից ներքաշված են խիստ տարբեր դեմքեր, ովքեր այս կամ այն ոլորտում աչքի են ընկել իրենց գործունեությամբ, ուստի` թեմայի հնարավոր զարգացումներին կշարունակենք հետեւողական լինել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին