«Առաջնորդներ ծնվում են երկրին սպասվող վտանգների ժամանակ եւ ոչ թե հանրահավաքների բեմահարթակներում»

Արխիվ 12-16

«ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ ԾՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԻՆ ՍՊԱՍՎՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ եւ ՈՉ ԹԵ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԲԵՄԱՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ»

 

Այսօր խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր,  «Երդվյալ ազատամարտիկների միության» ղեկավար ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ իր ելույթում նշեց, որ երկրի ճակատագրին վերաբերող կարեւորագույն խնդիրներից է պետության սահմանադրության հղկման ու բարեփոխման ամեն մի գործընթաց. «Եվ ոչ մեկին տրված չի, ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով երկրի ներսում ստեղծել անհամերաշխ մթնոլորտ` փորձելով խաթարել մեր ժողովրդի տրամադրվածությունն ու ազատ կամքի դրսեւորումը այդ հարցում: Վերջապես բոլորը պիտի հասկանան, որ  արյամբ անկախություն ձեռքբերած եւ պատերազմում հաղթանակած երկրում` պետության ճակատագրին վերաբերող ամեն մի հարցում, հասարակության մեջ բարձրաձայնողների համար գոյություն ունի իրավունք ունենալու խնդիր եւ տվյալ տեսակին համապատասխան իրավունքի դաշտ:  Ցավալին այն է, որ շատերը անկախության լեզուն չհասկանալով` առանց պատերազմի գորշությունը իրենց ընտանիքներում տեսնելու  եւ սեփական մարմնի վրա զգալու` երկրում տիրող հարաբերական խաղաղության ողջ ընթացքում քաղաքական շապիկ հագած, առաջնորդի կեցվածք ընդունելով` փորձում են ժխտել ազատագրական պայքարի արժեքները կրող երկրի ճակատագրողների դերն ու նշանակությունը: Այն, ինչ ներկա ժամանակն ու Արցախյան պատերազմը ունի ներկայիս ապրողների պայքարի կնիքը, եւ այդ անցած ճանապարհն ու գիտակցությունը ուսանելի պիտի դառնա շատերի համար»: Ըստ Ռ. Գեւորգյանի. «Որոշներն էլ պիտի հասկանան, որ անհատներ եւ առաջնորդներ ծնվում են երկրին սպասվող վտանգների ժամանակ եւ հայրենիքի համար զոհվելու պատրաստակամության դաշտում, եւ ոչ թե հանրահավաքների բեմահարթակներում, կամ թե դոլարի կանաչ ֆոնի վրա:  Եվ թող կայանալու ու առաջնորդի ձկտում ունեցողները իմանան, որ արագ կայացման համար ամենանպաստավոր  վայրերը մեր զոհված եղբայրնրի թափված արյամբ սնված սահմանային դաշտերն են, ուր կանաչը ավելի վառ  ու արժեւորված է, քանի որ նրանում խոսում է մեր զոհված եղբայրների արյան գույնն ու ոգու նկարագիրը»: Բանախոսի կարծիքով` այսօր կարեւորագույն խնդիրը  Արցախի անկախության եւ հայրենիքի հողի խնդիրն է, որը իր բնույթով արյան խնդիր է. «Եվ երկրում արձանագրվող սոցիալական ամենածանր փաստը, հացի խնդրի հետ կապված ամենադառը իրողությունն էլ մեր ժողովրդի արյան դաշտից դուրս հասկացություներ են: 90-ականներին ոչ միայն թշնամին, այլ ողջ աշխարհը հասկացավ, որ ամենադժվարին կացության մեջ էլ հայտնված հայ ժողովրդի համար` Արցախի հողի եւ մեր պետության սահմանների պաշտպանության կռիվը առանձնացավ իր նվիրական հաղթանակներով: Այսօր մեր երկրի համար ամենահուսալի ուժը մենք պիտի լինենք, մեր հավաքականությամբ, ազատամարտիկների անկոտրուն ոգով եւ մեր մարտունակ բանակով: Պատերազմի շեմին կանգնած մեր երկրում ողջ հայ ժողովուրդը պիտի լինի պետության եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, իր մեջ արթնացնելով հավաքական ուժի գիտակցությունը, որում իշխում է  ողջ հայ ժողովրդով հայրենիքը ուժեղ ու հզոր պետություն դարձնելու գաղափարը: Հակառակ դեպքում վաղվա մեր սերունդը այս անհամերաշխ ներկայի մեղքերն է քաղելու», - ամփոփելով խոսքը` շեշտեց ԲՀԿ-ական պատգամավորը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին