«ЗАПАД НАМ ПОМОЖЕТ!», ԿԱՄ ԻՆՉՈՒ ԵՆՋՂԱԿԾԿՎՈՒՄ 5-ՐԴ ԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ

Արխիվ 12-16

«ЗАПАД НАМ ПОМОЖЕТ!», ԿԱՄ ԻՆՉՈՒ ԵՆՋՂԱԿԾԿՎՈՒՄ 5-ՐԴ ԱՐԱՍՅՈՒՆԵՐԸ

 

Քաղաքական իրողություններին ծանոթ ցանկացած ոք կարող է վստահաբար ասել, որ եթե ինչ-որ գլոբալ ֆորսմաժոր չլինի, ապա նոր Սահմանադրության ընդունումը դեկտեմբերի 6-ին անխուսափելի հեռանկար է, ապագա փաստ: Դրական վերաբերմունքի ֆոնը առկա է համաշխարհային ուժային բոլոր կենտրոնների կողմից` ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Եվրոպայի: Եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը, որ դարձել է լրիվ տերվռազ ղարաբաղյան կարգավորման հարցում, շեշտում է համապատասխան գործընթացները հանրաքվեից հետո միայն մեկնարկելու մասին: Բայց... Ոմանց համար դժվար է համակերպվել իրականության հետ:

ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ` ԲՈՑԱՇՈՒՆՉ ՃԱՌԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ

ԱԺ-ում բավականին ծավալուն եւ կրքոտ քննարկումների առարկա դարձավ հանրաքվեի հետ կապված, կարելի է ասել, տեխնիկական մի խնդիր: ԱԺ-ի դատին բերվել էր մի օրինագիծ, որով պետք է ապահովվի ID քարտ ունեցող քաղաքացիների քվեարկության հնարավորությունը: Բանն այն է, որ, ըստ ընտրական օրենսգրքի, մտցվել էր կարգ, որ կրկնակի քվեարկությունը բացառելու համար ընտրատեղամասում անձնագրի մեջ կնիք է դրվում, սակայն ներպետական անձնագրի գործառույթ կատարող ID քարտի վրա կնիք դնել հնարավոր չէ, բայց միաժամանակ այս պահի դրությամբ բոլոր գրեթե 2000 ընտրատեղամասերը այդ քարտերը կարդացող սարքերով ապահովելն էլ հնարավոր չէ:
Անշուշտ, մեր ընդդիմադիրների այդքան սիրած «քաղաքակիրթ» երկրներում նույնիսկ այս հարցադրումը չէին հասկանա, թե արդյոք կարելի է քվեարկության մասնակցել ID քարտով, քանզի դա համարվում է անձը հաստատող լիարժեք փաստաթուղթ, իսկ անձագիրը նախատեսված է զուտ արտերկրում ճանապարհորդելու համար: Սակայն մեր սիրասուն ընդդիմադիրները անասելի աղմուկ բարձրացրին իբր ID քարտերով քվեարկելու հնարավորություն տալը համատարած ընտրակեղծիքների բուն է: Հատկապես էմոցիոնալ էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթը, իսկ եթե հանրագումարի բերենք ընդդիմադիրների շահարկումները, ապա կստանանք հետեւյալը` բարձրագույն ժողովրդավարությունն ապահովելու համար պետք է ID քարտ ունեցող շուրջ կես միլիոն քաղաքացիների զրկել քվեարկության իրավունքից, որպեսզի մենք` սրբազնագույն ընդդիմադիրներս չկասկածենք, թե ընտրակեղծիք եք անում: Բնականաբար, անգամ եթե իդեալական ձեւով կազմակերպվի քվեարկությունը, մեր ընդդիմադիրները, միեւնույնն է, ճչալու են, թե համատարած կեղծված է: Դե, եթե Լյովիկ Զուրաբյանը կարող է հայտարարել, իբր Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովը, ապա ցանկացած պնդում էլ սպասելի է:
Ի դեպ, ID քարտերի հարցի վրա քաղաքական միավորներ հավաքելու առիթը բաց չթողեցին նաեւ դաշնակները: Ճիշտ է, նրանք առաջ չէին քաշում քարտատերերին ընտրական իրավունքից զրկելու աբսուրդային պահանջը, սակայն ասում էին` իսկ մեր ի՞նչ գործն է, թե իշխանությունը մինչեւ հիմա չի կարող բոլոր ընտրատեղամասերն ապահովել քարտ կարդացող սարքերով:

ԿՐՔԵՐ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԶԵԿՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ
Բնականաբար, ընդդիմադիրները չէին կարող առիթը բաց թողնել եւ բոցաշունչ ելույթներ չունենալ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի 2014-ի զեկույցի վերաբերյալ: Ու կրկին ամենաօրիգինալը Լյովիկ Զուրաբյանն էր` իր համախոհներով հանդերձ:

Նրանք հաջողացրին օմբուդսմենին մեղադրել, թե ինչու է, օրինակ, զբաղվում այնպիսի հարցերով, ինչպիսիք են քաղաքացիների սոցիալական իրավունքները, թեկուզեւ դատարաններում փաստաթղթերի պատճենահանման թանկությունը, բայց չի զբաղվում ընդդիմադիր պատգամավորների իրավունքների «ահավոր ոտնահարումների» փաստերով: Բնական է, որ ՀՀ հասարակ քաղաքացուն շատ ավելի հուզում է հասարակ դատական գործի վրա քսերոքսին աստղաբաշխական գումարներ չտալը, քան ինչ-որ Լյովիկ Զուրաբյանի եղած կամ չեղած իրավունքների «խախտումները», բայց ինչ փույթ` օմբուդսմենին պատրաստ են մեղադրել անգամ մեծամասնության ռեալ խնդիրներով զբաղվելու միանգամայն ողջունելի գործի համար: Չէ՞ որ արեւմտամետների համար մարդու իրավունքներ հասկացողությունը ոչ թե մարդկանց մեծամասնության իրական իրավունքներն են, այլ փոքրամասնությունների իռացիոնալ եւ հաճախ հակաբարոյական «իրավունքները»: Նույն Արեւմուտքում «մարդու իրավունքներ» կատեգորիան ոչ թե իրավական ոլորտին է վերաբերում, այլ վաղուց վերածվել է նորագույն կեղծ կրոնի:
Բնականաբար, ՀՀԿ-ի դուրը չէր եկել այն, որ օմբուդսմենը բավականին մեծ ուշադրություն է դարձնում ազգավնաս փոքրամասնությունների` աղանդավորների եւ համասեռամոլների իրավունքների պաշտպանության վրա եւ առաջ է տանում ֆեմինիստների մոգոնած «ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի լոբբինգը, սակայն այդ հարցերում ընդդիմադիրների մեծ մասը որեւէ առարկություն չուներ: Ավելին, օրինակ, բավականին զարմանալի էր լսել, թե ինչպես ԲՀԿ խմբակցությունը ոջունելի էր համարում այդ «ընտանեկան բռնության» թեմայով օմբուդսմենի ակտիվությունը, բառ առ բառ ձայնակցելով ԲՀԿ-ից հեռացված Էլինար Վարդանյանին:
Ինչեւէ, նաեւ խոշոր կոնֆլիկտի ականատես եղանք, թե ինչպես ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ոչնչացնող քննադատության ենթարկեց  ե՛ւ օմբուդսմենի անձը, ե՛ւ զեկույցը, ինչին ի պատասխան Կարեն Անդրեասյանը իր ելույթում բավականին կոպիտ ասաց, որ գիտի, թե «ում ոտքով» պատվեր է իջեցված Ֆարմանյանին: Այդ գաղտնիքը նա չբացահայտեց, բայց թերեւս կարելի է ենթադրել, որ դա արտացոլում է ինչ-ինչ ինտրիգների հանրությանն անտեսանելի հանգամանքները: Բայց բոլոր դեպքերում տեղին էր պատգամավորի այն դիտարկումը, որ ոչ թե օմբուդսմենը պետք է մեջբերումներ անի ինչ-որ միջազգային իրավապաշտպան կառույցների զեկույցներից, այլ այդ կառույցները պետք է իրենց զեկույցներում հենվեն օմբուդսմենի ներկայացրածի վրա: Դա էլ, թերեւս, արտացոլում է աշխարհաքաղաքական որոշ իրողություններ, մասնավորապես այն, որ Սիրիայում ռուսների վճռական ռազմական գործողությունների շնորհիվ աշխարհում ահագին թուլացել են «քեռի Սեմի» դիրքերը, ու ամերիկյան արժեքներով երդվելու նորաձեւությունն աստիճանաբար հօդս է ցնդում:

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Սակայն վերադառնանք նրանց, ովքեր փողոցային ակցիաներ են անում` բողոքելով նոր Սահմանադրության դեմ, առաջ տանելով այն կեղծ թեզը, իբր նոր Սահմանադրությունը միակ միջոցն է, որը թույլ է տալիս ՀՀԿ-ին վերարտադրել սեփական իշխանությունը: Խոշոր հաշվով, տարբերություն չկա, թե որ Սահմանադրության ներքո ՀՀԿ-ն շարունակաբար հաղթանակներ է տանելու բոլոր տեսակի ընտրություններում, սակայն երեւի թե «Ոչ»-ի ճամբարին թվում է, որ եթե նոր Սահմանադրությունը չանցնի, ապա ՀՀԿ-ն կգոլորշիանա կամ այդ կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա երկնաքար կընկնի:
Ամենաջանասեր «նարնջագույններն» էլ շարունակում են հին բայաթին` «ռեժիմը տապալելու» վերաբերյալ, որից հոգնել են անգամ ՀՀԿ-ին սրտանց ատողները: Բայց ամեն ինչի գագաթնակետն, անշուշտ, ԱՄՆ-ում բազում շպիոնական կուրսեր անցած Զարուհի Փոստանջյանի ճղճղան ելույթն էր ԱԺ-ում: Նա հայտարարեց, որ պետք է անպայման շարունակել անհնազանդության ակցիաները, եւ այդ դեպքում «մեզ կօգնեն»: Թե ո՞վ կօգնի` պարզ է, որ Արեւմուտքի մասին է խոսքը: Չգիտենք` այդ օգնության մասին միտքը տիկնոջը ներշնչել է Մադլեն Օլբրայթը, որը Զարուհուն անվանել էր «միակ կին քաղաքական գործիչ», թե դա սեփական երեւակայության պտուղն է (մեկը լիներ Արեւմուտքին օգներ` պրծնելու ծանր խնդիրներից): Բայց նաեւ պարզ է, որ արեւմտյան տերերը Փոստանջյանին հաստատ ավելի բարձր են գնահատում, քան դեպրեսիայի մեջ խրված Րաֆֆի Հովհաննիսյանին, ով, ըստ որոշ հրապարակումների` օրերով իր քիթը չի հանում համակարգչի էկրանի միջից եւ արդեն հասցրել է ալկոհոլիկ դառնալ:
Բայց պարզ է, որ իրականում լուսանցքում հայտնված ծայրահեղ արեւմտամետները ուղղակի իրենց ճղճղան հակաիշխանական կոչերով փորձում են մի կերպ պահպանել բողոքավոր ժողովրդի համակրանքը: Սակայն, դժվար թե, ամենաբարձրաձայն եւ գեղեցիկ հեղափոխական ճառերը փրկեն այնպիսի քաղաքական դիակներին, ինչպիսիք են` ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», ինչպես նաեւ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է, որի դեմքերի իսկական տեղը քաղաքական հնոտիքների թանգարանում է:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին