Զարմացած

Արխիվ 12-16

 

 

«Այսքան ուրախ կյանքը մեր...»,- հիշո՞ւմ եք 1937-ին վերաբերող հայտնի բանաձեւը: Սակայն ուրախ կյանք մեզ պարգեւում է այժմ ոչ թե ընկեր Ստալինը, այլ` ՀԱԿ-ը: Մեկ Զուրաբյան Լյովիկը քաղաքական ֆանտաստիկայի ժանրից աներեւակայելի հեքիաթներ է պատմում, մեկ «Հոկտեմբերի 27»-ի գործը ժամանակին քաղաքական գործիքի վերածած նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հենց հոկտեմբերի 27-ի օրով ամպոտ ոտքերով կույս է ձեւանում... Սակայն պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ խորհրդարանում օմբուդսմենին այնպիսի հորդոր հղեց, որ բոլոր ֆանտաստ գրողները նախանձից կանաչեցին. «Կհանեն, թող հանեն, զատո հանրությունը կհիշի Ձեզ: Թե չէ գալիս եք, էդպես քաղաքավարի, բարեւ ձեզ, հուշիկ-մուշիկ: Հայաստանում սխոդկաներ է անում գողական աշխարհը, իշխանությունը դա գիտի: Գողական աշխարհը մեզ մոտ մարդու իրավունքների դաշտում հարց լուծող օրգան է: Ձեր մոտ չի երեւում ագրեսիվություն, միջավայրն այն չէ, որ քաղաքավարի մոտեցումներով խնդիրները լուծվեն»:

Մեզ անզարմանք չթողեց եւ ինքը` օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ եթե իր եզրակացությունը տաներ Նորվեգիա, այնտեղ հասարակությունը ցնցումների մեջ կընկներ.

 

 

«Այսինքն` ոչ թե իմ եզրակացությունն է թույլ, այլ հասարակությունն է մի քիչ ավելի ցնցումները արհամարհող, չլսող, մի քիչ խուլ: Օմբուդսմենների շատ ավելի մեղմ զեկույցներ մյուս հասարակություններում ցնցումներ են առաջացնում: Այնպիսի սրություն, որոնք կան մեր հայտարարություններում ու զեկույցներում, իմ կոլեգաներն ուղղակի շոկի մեջ են լինում»: Գրողը տանի, գոնե Նորվեգիայի անունը չտար... Ախր, հենց այդ երկրի ԱԳՆ-ն է հովանավորում մեր երկրում համասեռամոլապաշտպան ցանկացած նախաձեռնություն, կառույց եւ միջոցառում: Իսկ թե ինչ բարքեր են տիրում Նորվեգիայում` դրա մասին երբ որեւէ մեկը պատմում է, երեխաներին պետք է հեռու տանել: Սակայն նորվեգացիներին ցնցումների մեջ գցելու համար ամենեւին էլ պետք չէ չարչարվել եւ Կարեն Անդրեասյանի զեկույցը Սկանդինավյան թերակղզի հասցնել: Բավական է ընդամենը նորվեգացիներին տեղեկացնել, որ հայերի ջախջախիչ մեծամասնությունը` ապրեն նրանք հայրենիքում, թե` Սփյուռքում, համառորեն շարունակում են ամոթալի համարել Նորվեգիայում շատ հարգի ԼԳԲՏ կոչեցյալը...

Խորհրդարանական իր ելույթով մեզ բավականին զարմացրեց եւ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ` հայտարարելով, որ 2 լուր ունի, մեկը` վատ, մյուսը` լավ. «Ուրեմն, վատ նորությունն այն է, որ մենք բոլորս` պատգամավորներով, իշխանություններով, ընդդիմությունով, պահպանողականներով, ազատականներով, թայֆայականներով, ինստիտուցիոնալներով, շատ ելույթ ունեցողներով կամ միայն կնոպկա սեղմողներով, այսինքն` բոլորով միասին մեր ժողովրդին հետաքրքիր չենք: Ընդհանրապես հետաքրքիր չենք»:  Իսկ լավ լուրը այն է, որ. «Ոչ ոք չի կարող ապացուցել իմ նշած վատ լուրը»: Սակայն, զարմանալով հանդերձ, պետք է հայտնենք, որ ընդհակառակը, խորհրդարանը մեր ժողովրդի համար լավ էլ հետաքրքիր է: Ընդդիմադիրներն իրենց ելույթներով եւ օյինբազություններով ժողովրդին լիուլի ապահովում են զվարճանքով: Մնում է, որ իշխանությունն էլ լիուլի ապահովի հացով, եւ մեր երկրում կամբողջանա հռոմեական «Հաց եւ զվարճալիքներ» բանաձեւը:
Մեր զարմանքը ստալինյան թեմայով սկսեցինք, դրանով էլ ավարտենք: Օրինակ, հարեւան մազութային սուլթանատի բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ տնազի տեսքով վերադարձրել է 1930-ականների բարքերը: Այսպես, Haqqin.az-ը «Եվս մեկ մայր հրաժարվել է իր ընդդիմադիր աղջկանից» վերնագրով նյութում տեղեկացնում է, որ Meydan TV ընդդիմադիր հեռուստաալիքի աշխատակցուհի Գյունել Մեւլուդի մայրը` Շովքեթ Շաֆիեւան, հրապարակավ հրաժարվել է աղջկանից. «Եթե իմ աղջիկը չի հրաժարվում Meydan TV-ից, ապա ես ինքս կհրաժարվեմ նրանից»:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին