ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԲԱՑԱՏՐԵՑ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ, ԹԵ ՈՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Արխիվ 12-16

ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԲԱՑԱՏՐԵՑ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՆ, ԹԵ

ՈՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

 

 

Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը իրեն բնորոշ բարձր գոռալով հայտարարեց, թե սահմանադրական հանրաքվեի ազատ ու արդար անցկացման համար պատասխանատու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քանի որ վերջինս նշանակվել է ընտրական շտաբի պետ: Նա նույնիսկ խիստ ափսոսեց, որ պարոն Աբրահամյանը չի եկել եւ չի մասնակցում օրենսգրքի փոփոխման հարցերին: Այդ հայտարարությունը խիստ զարմանք առաջացրեց տիկին Բիշարյանի ունկնդիրների մոտ, քանի որ բոլոր օրենքներով, սահմանադրություններով, որոշումներով ընտրությունների օրինականության համար պատասխանատու է, ոչ թե այս կամ այն կուսակցության շտաբի պետը՝ այլ ԿԸՀ-ն: Հավանաբար Հեղինե Բիշարյանը տեղյակ չէր, որ Հովիկ Աբրահամյանը չի նշանակվել հանրաքվեի շտաբի պետ, կամ ԿԸՀ-ի նախագահ, այլ ընդամենը ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացնող շտաբի ղեկավարն է եւ որւէ առնչություն չունի հանրաքվեի անցկացման եւ օրինականության ապահովման հետ: Բոլոր դեպքերում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ստիպված էր Հեղինեին ընտրական համարակգի վերաբերյալ դաս տալ ու բացատրել, թե ինչ պատասխանատվություն ունի ԿԸՀ-ն եւ ինչի համար է պատախսնատու առանձին կուսակցության շտաբի պետը:

Այդ դասից հետո Բիշարյանի նյարդերը վերջնականապես տեղի տվեցին եւ նա իր ելույթում էլ ավելի բարձր տոնով հայտարարեց, որ նա ազնիվ մարդ է: Այնուհետ ընդհանրապես կորցնելով ինքնատիրապետումը անցավ փողոցային ժարգոնին եւ առաջարկեց ինչ որ մի բան <ռադ անել>: Թե հատկապես ինչ էր առաջարկում <ռադ անել> ազնիվ Հեղինե Բիշարյանը պարզ չդարձավ, քանի որ նա այնքան արագ ու բարձր էր բղավում:

Ինչ վերաբերում է տիկին Բիշարյանի սեփական անձի ինքնագնահատանքին, ապա, ճիշտ կլիներ, որ նրա ազնվության մասին դատեին ՀՀ ընտրողները: Դատելով ՕԵԿ-ի հանդեպ հանրության վերաբերմունքից, կարծում ենք, ոչ բոլոր ՀՀ քաղաքացիները միանշանակ կհամաձայնեին տիկին Բիշարյանի հետ:

Ի դեպ Հովիկ Աբրահամյանին Տիգրան Մուկուչյանի հետ շփոթելը Բիշարյանի միակ թյուրիմացությունը չէր: Իր ելույթում նա շփոթեց նաեւ <դրոշմանիշ> եւ <դրոշմապիտակ> բառերի իմաստը եւ անընդհատ <դրոշմանիշի> փոխարեն օգտագործում էր <դրոշմապիտակը>: Սակայն այդ շփոթմունքից նրան այդպես էլ հանող չեղավ, քանի որ այդ բառերի տարբերությունը պետք է իրեն բացատրեր լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, որը ցավոք ԱԺ դահլիճում չէր:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին