«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ, ՈՐ ՉԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՏՄ-ԻՆ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈՒՄ, ՈՐ ՉԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՏՄ-ԻՆ»

 

Օրերս Ադրբեջանի էկոնոմիկայի եւ արդյունաբերության փոխնախարարը հայտարարեց, թե չի բացառվում, որ Ադրբեջանը Եվրասիական միությանն անդամակցելու ցանկություն հայտնի: Նման հայտարարություններ, հասկանալի է, առավել եւս Ադրբեջանում առանց վերին հանձնարականների` էկոնոմիկայի փոխնախարարի բանը չէ, եւ դժվար չէր կռահել, որ դա պաշտոնական Բաքվի մեսիջն է: Եվ սա այն դեպքում, երբ նախկինում ադրբեջանական իշխանությոնները բացառում էին, որ իրենց երկիրը կարող է որեւէ պարագայում դառնալ ԵՏՄ անդամ: Ուրեմն՝ ինչո՞վ բացատրել, որ Ադրբեջանը կտրուկ փոխում է իր դիրքորոշումը նման բառացիորեն ճակատագրական հարցի հետ կապված: Եվ երկրորդը՝ եթե տվյալ երկիրը պաշտոնապես ԵՏՄ անդամ դառնալու հայտ ներկայացնի, այդ դեպքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի՞նչ նոր իրավիճակ կստեղծվի՝ հաշվի առնելով, որ առանց ԵՏՄ անդամ Հայաստանի համաձայնության՝ նոր անդամներ ներգրավել այդ կառույցի կազմում անհնար է: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:


Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ խոսքով` նման ցանկությունը լավ հաշվարկված է ադրբեջանցիների կողմից եւ չի բացառվում, որ այդ ամենը որոշակի ձեւով համաձայնեցրել են ռուսների հետ. «Սեպտեմբերին Մամեդյարովը Մոսկվայում իր հարցազրույցներից մեկում էլի էր ակնարկել, որ չի բացառում Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին: Եթե Ադրբեջանի այս ցանկությունը կատարվի, ապա այն կարվի ռուսների կողմից որոշ զիջումների հաշվին: Այսինքն` ադրբեջանցիները մտածում են, որ ռուսների օգնությամբ  կարող են  ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի հաջողությունների հասնել, եւ պատահական չէ, որ շրջանառվում են 1-3 շրջան հանձնելու մասին խոսակցություններ կամ, ինչպես նրանք են ասում՝ պետք է վերադարձնել այդ տարածքները, որպես վստահության հիմք: Այսինքն՝ Ադրբեջանի հիմնական խնդիրը ԼՂՀ հարցում առաջընթաց արձանագրելն է` ի շահ իրենց երկրի: Չնայած կասկածում եմ, որ այս գործարքը կայանա: Չեմ կարծում, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը բխում է նրա ստրատեգիական շահերից, քանի որ Ադրբեջանն իրեն ավելի հարմարավետ է զգում երկու աշխարհագրական ուժային կենտրոնների` Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ խաղալուց: Ամեն դեպքում՝ Ադրբեջանը չի ցանկանա միակողմանի խաղ խաղալ եւ մտնել ԵՏՄ, որը նրա համար հեռանկարային չէ»:

 

 

 

 

Ադրբեջանագետ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ նշեց, որ  ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության լուրերը ադրբեջանական հերթական սադրանքն է ու պարզապես ցակությունը. «Թուրքիայի հետ հարաբերություններն Ադրբեջանին երբեք թույլ չեն տա մտնել որեւէ դաշինքի մեջ, որտեղ գերակշռող դերը վերապահված է Ռուսաստանին: Այս լուրերով ադրբեջանական քարոզչամեքենան ցանկանում է ստուգել իր հասարակության եւ Հայաստանի վերաբերմունքը: Իսկ եթե Ադրբեջանը իրոք ցանկանա այդ կերպ սիրաշահել Ռուսաստանին եւ ձգտի նրա բարեհաճ վերաբերմունքին ԼՂՀ հարցում, ապա այդ դեպքում գնդակը կգտնվի հայկական կիսադաշտում, քանի որ Հայաստանը ԵՏՄ-ում վետոյի իրավունք ունի: Կարծում եմ, Ադրբեջանի սեփական շահերից է բխում, որ չանդամակցի ԵՏՄ-ին, եւ սա էլ գիտակցելով` նա չի իրականացնի իր ցանկությունը»:

 

 

 

 

 

Միջազգային եւ քաղաքական փորձագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ փաստեց, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության մասին խոսակցություններն սկսվել են դեռեւս ԵՏՄ ստեղծման օրվանից, բայց այդ կառուցի վերաբերյալ թե՛ ադրբեջանցիների, թե՛ պաշտոնական Բաքվի վերաբերմունքը եղել է զգուշավոր ու  բացասական. «Ադրբեջանը զգուշավոր է, քանի որ կա մեկ պարզ պատճառ` չկա մոտիվացիա: ԵՏՄ անդամակցության հարցում Ադրբեջանը միշտ փորձել է առեւտրի մեջ մտնել Ռուսաստանի հետ, իսկ առեւտրի գլխավոր առարկան Արցախն է եւ այդ հարցում Ռուսաստանից ադրբեջանանպաստ դիրքորոշում կորզելն է: Նման փորձերը չեն դադարել եւ չեն էլ դադարելու, քանի դեռ ԼՂՀ հարցը չի լուծվել: Սա, իհարկե, կլինի ամենավտանգավոր զարգացումը Հայաստանի համար, ինչը մեր երկիրը չպետք է թույլ տա: Իսկ Ադրբեջանը նավթային իր ռեսուրսները կարող է զրոյացնել, եթե մտնի ԵՏՄ, եւ կարծում եմ` այդ մեկ ստորագրությամբ կկորցնի իր անկախությունը: Այս ամենը Բաքվում շատ լավ են հասկանում, նույնը հասկանում են նաեւ Մոսկվայում: Տվյալ պարագայում չեմ կարծում, որ այս խոսակցութունները բացի PR-ից , այլ դրսեւորում կունենան»:

 

 

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին