ԱԼԻԵՎԸ ՄԻԽԱԼԿՈՎԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ԱԼԻԵՎԸ ՄԻԽԱԼԿՈՎԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Դեռ ամիսներ առաջ ռուս նշանավոր ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել նոր ֆիլմ` նվիրված ռուս բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովին: Ըստ ռեժիսորի, մի քանի մասից բաղկացած ֆիլմում կներկայացվի Ա. Գրիբոյեդովի կենսագրության բոլոր մանրամասները, ինչպես նաեւ նրա սպանության իրական պատվիրատուներին, որոնք եղել են ոչ թե մուսուլմաններ, այլ անգլիական կառավարության լրտեսներ: Ն. Միխալկովն իր նոր ֆիլմի սցենարը գրել է 1985 թվականին, սակայն ինչպես նշել է իր հարցազրույցներում, ֆիլմի նկարահանման աշխատանքներին ընթացք չի տվել, քանի որ սկսվել է Արցախյան պատերազմը, իսկ ֆիլմը պետք է նկարահանվեր Արցախում: Հերթական ֆիլմ, որը շատերի համար հետաքրքիր կլինի, մանավանդ որ ռեժիսորի խոսքով` Գրիբոյեդովի մասին տեղ են գտել այնպիսի մանրամասներ, որոնք հայտնի են դարձել վերջերս հայտնաբերված փաստաթղթերից:

Սցենարի հետաքրքրությունից զատ, նկարահանվող ֆիլմում կա մեկ «հետաքրքիր» հանգամանք եւս: Ըստ ադրբեջանական կեղծարարների, այս ֆիլմով Ն. Միխալկովը պետք է ցույց տա, որ իբրեւ Արցախը եղել է ադրբեջանական տարածք, իսկ հայերն այնտեղ եկել են ավելի ուշ եւ չեն համարվում բնիկներ: Այս լուրերն սկսեցին տարածվել, երբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը Միխալկովին Բաքվում պարգեւատրեց շքանշանով` Ադրբեջանի եւ Ռուսաստանի մշակութային ոլորտում մեծ ներդրում ունենալու համար: Հետո ադրբեջանական լրատվամիջոցները նույնիսկ հայտարարեցին, որ Միխալկովի նոր ֆիլմի նկարահանման համար Ալիեւը հատկացրել է խոշոր գումար: Նման խոսակցություններ շրջանառվում են միայն ադրբեջանական լրատվամիջոցներում, իսկ Ն. Միխալկովն իր հարցազրույցներից որեւէ մեկում չի նշում, որ Արցախը ադրբեջանական տարածք է եղել: Փաստորեն Ալիեւը ռուս ռեժիսորին «բարեկամության» շքանշան հանձնելով, փորձում է վերջինիս օգտագործել իր ցանկությունների իրականացման համար: Այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք նման «բարեկամություն» պետք է օսկարակիր Միխալկովին:
Այնուամենայնիվ, եթե Միխալկովը հանկարծ ընդառաջի Ալիեւի ցանկություններին եւ փորձի Գրիբոյեդովի մասին պատմող ֆիլմով նաեւ կեղծել պատմությունը, ապա առաջին հերթին կվտանգի իր` պրոֆեսիոնալ ռեժիսորի համբավը: Բացի դրանից, նման ֆիլմ նկարահանելուց առաջ մի պահ պետք է մտածել` կեղծ փաստն ունի նաեւ բազմաթիվ հակափաստարկներ, որոնք գտնվում են արխիվներում: Մեկ հանգամաք եւս` Արցախի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ իրենց տարածքում նկարահանվի իրենից կեղծիք ներկայացնող որեւէ ֆիլմ:
Հուսանք` ադրբեջանական կեղծ լուրերին վերջ կդնի անձամբ Ն. Միխալկովը եւ հրապարակայնորեն կհայտարարի, որ չի պատրաստվում Ալիեւի ձեռքին դառնալ գործիք:

Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին