Պլաստիկ շշերը վերածվեցի կարապի, իսկ անվադողերը՝ ցանկապատի

Արխիվ 12-16

Պլաստիկ շշերը վերածվեցի կարապի,

իսկ անվադողերը՝ ցանկապատի


Սկզբում՝  Միխայլովկա, 1920-ին՝  Կարմիր գյուղ, 1972-ին՝  Կրասնոսելսկ, 1991-ից՝ Ճամբարակ:

Երեւանից 125կմ  է  հեռու Ճամբարակը, գտնվում է Գեղարքունիքի հյուսիս-արեւելքում: Այստեղ բնակիչները զբաղվում են հիմնականում հողագործությամբ եւ անասնապահությամբ: Քաղաքում գործում են արվեստի եւ երաժշտության դպրոցներ, երբեմն կազմակերպվում են  ֆուտբոլային խաղեր,տոնական օրերին՝ համերգներ:

Տոնական օրերից էր նաեւ հոկտեմբերի 24-ը: Տեղի ունեցավ ԵՄ Արեւելյան շրջանակներում իրականացվող «Միավորվենք հանուն կայուն զարգացման»  նախագծի  երկրորդ փուլի ամփոփումը: Առաջին փուլի նպատակն էր վերապատրաստել ուսուցիչներին կայուն եւ շարունակական կրթության բնագավառում: Երկրորդ փուլի նպատակն էր գործնականում կիրառել վերապատրաստման ընթացքում առաջացած գաղափարները,ինչի արդյունքում Ճամբարակի 1-ին միջնակարգ դպրոցում ստեղծվեց պուրակ,որտեղ օգտագործվեցին  միայն վերամշակվող նյութեր, պլաստիկ շշեր, մետաղական թափոններ,փայտ:

«Որոշեցինք պատրաստել պուրակ,պլաստիկ շշերից եւ այլ թափոններից, որի աշխատանքներին մասնակցել են բոլոր աշակերտները: Կարեւորը երեխաները սովորում են համախմբված աշխատել, բնությունը պահել մաքուր, գնահատել գեղեցիկն ու պահպանել այն»,- պուրակի բացման ելույթում ասաց թիվ 1 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նովիկ Երիցյանը:

Ճամբարակի ավագ դպրոցում ցանկապատվեց դպրոցի հարակից ամայի տարածքը, բերվեց հող, վերամշակվեց, իրականացվեց ծառատունկ պտղատու ծառերով, որոնց պտուղներն ապագայում կտրամադրվեն աշակերտներին: Ավագ դպրոցը նախապատրաստում է նաեւ բնապահպանության թեմաներով նկարչական մրցույթի, հետո կկազմակերպվի բարեգործական  ցուցահանդես վաճառք, որից ստացված հասույթով դպրոցի համար կգնվեն էկոնոմ լամպեր:

«Դպրոցի հետեւում գտնվող տարածքում պլանավորում ենք ստեղծել «Խաղաղության այգի», «Խաղաղության», քանի որ մենք գտնվում ենք սահմանամերձ գոտում եւ կռվի վտանգը միշտ կա մեզ մոտ,ուզում ենք երեխաների մոտ տարածել հանգստության, խաղաղության   գաղափար, որպեսզի երեխաները հոգեպես հանգիստ լինեն»,-նշում է ավագ դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Ալինա Սամսոնյանը:

Աշխատանքների իրականացման ընթացքում իրենց աջակցությունն են ցուցաբերել Վիեննայի գյուղատնտեսական եւ բնապահպանական մանկավարժության ինստիտուտի ուսանողները: Վերջիններիս, ուսուցիչների եւ աշակերտների համատեղ աշխատանքների արդյունքում դպրոցներն ունեցան ոչ միայն  բարեկարգված տարածքներ, որտեղ աշակերտները  կարող են կազմակերպել իրենց հանգիստը եւ արտադասարանական դասերը,այլեւ մի սերունդ,որը  հստակ գիտակցում է շրջակա միջավայրը մաքուր պահելու եւ այդ գիտակցումը ապագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին:


ԱՐՄԻՆԵ ՂՈՆՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին