ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՂՋ ԴԱՀԼԻՃԸ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՈՂՋ ԴԱՀԼԻՃԸ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՆՈՒՄ»

 

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվեց նոր մանկական ներկայացումով: Թատրոնի բեմ բարձրացավ «Շաղգամը»: Ռուսական ժողովրդական հայտնի հեքիաթի հերոսներն երիտասարդ բեմադրիչ ՆՈՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ մտահղացմամբ գրեթե անճանաչելի էին, բայց եւ շատ զվարճալի: Ներկայացման մանրամասների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը բեմադրիչի հետ:

- Նորա, նախ շնորհավորում եմ «Շաղգամը» հեքիաթի առաջնախաղի կապակցությամբ: Ինչպե՞ս ծնվեց այն բեմադրելու գաղափարը:

-  Շնորհակալություն: Ուրախ եմ, որ այն դուր եկավ թե´ փոքրերին, թե´ մեծերին: Մենք թարմացրել ենք մանկական ներկայացումների ամբողջ խաղացանկը. փորձում ենք բեմադրել այն հեքիաթները, որոնք ծանոթ են երեխաներին: Անկեղծ ասած, հեքիաթ բեմադրելու մտահղացումն իմն էր: Ղեկավարությունը՝ ի դեմս պարոն Գրիգրոյանի, մի տեսակ կասկածանքով էր վերաբերվում իմ այս մտահղացմանը, քանի որ այս հեքիաթում իրադարձությունների ու դեպքերի զարգացման զգալի պակաս կար: Այդ ծանր բեռը ինձ վրա վերցրեցի ու գրեցի սցենարը: Փորձեցի ստանալ նոր հեքիաթ, որտեղ կան ե՛ւ կոնֆլիկտներ, ե՛ւ իրադարձություններ, ե՛ւ հարաբերություններ, ինչպես նաեւ երգ, պար եւ, իհարկե, խաղեր:

- Փաստորեն, ե՛ւ սցենարն է Ձերը, ե՛ւ  երգերի ընտրությո՞ւնը…

-Այո´, եւ սա իմ առաջին փորձը չէ: «Մաշան եւ երեք արջերը» հեքիաթի սցենարը կրկին ես եմ գրել: Փոքրիկներին այն դուր եկավ: Ծնողներից շատերը մոտենում էին ու շնորհակալություն հայտնում ներկայացման համար: Նրանց գոհացրել էր նաեւ ներկայացման երաժշտական ձեւավորումը. հին ռուսական մուլտֆիլմներից հայտնի երգեր էի ընտրել: Գիտեմ, որ երեխաներից շատերը սերտել էին այդ երգերը ու երգում էին:

- Ի՞նչ եք կարծում` այս հեքիաթի, ո՞ր հերոսը հատկապես երեխաներին դուր եկավ:

- Կարծում եմ՝ Մկնիկը, ով մեր հիքիաթում կոչ է անում բոլորին միահամուռ լինել, մարմնամարզություն անել, ուժ հավագել եւ բռնած գործում միշտ հաղթողի դերում լինել: Անկեղծ ասած, չէի սպասում, որ մարմնամարզության տեսարանն, որ բեմադրել էի այստեղ այսքան շատ դուր կգա փոքրիկներին. դերասանին հավասար նրանք կրկնում էին բոլոր շարժումները. ողջ դահլիճը մարմնամարզություն էր անում (Ժպտում է.-հեղինակ): Իսկ ներկայացման վերջում փոքրիկներից շատերը ցանկություն հայտնեցին, որ Մկնիկը իրենց տուն գնա եւ եւս մի քանի շարժումներ սովորեցնի…

- Մանկական ներկայացում բեմադրելիս, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ եք անում՝ որպես երիտասարդ ռեժիսոր:

-  Կապը հանդիսատես-դերասան շատ կարեւոր է: Եթե դերասանի եւ փոքրիկների միջեւ ստեղծվում է երկխոսություն, ապա ներկայացումը, կարելի է ասել, հաջողված է: Այս դեպքում ստեղծվել էր խաղ, ինչն իմ կողմից միտումնավոր էր արվել. երեխաներին դա դուր է գալիս: Հանդիսականներից շատերը չեն տիրապետում ռուսերենին, բայց ներկայացումից դուրս են գալիս տպավորված, քանի որ ներգրավվում են այդ խաղի մեջ: Մեր դերասաններն անգամ ժեստերով են փորձում հասկանալի դառնալ նրանց համար: Ի դեպ, օգտվելով առիթից ասեմ, որ ինձ հաճելի էր աշխատել դերասանական խմբի հետ. բոլորից շնորհակալ եմ: Կես բառից իրար հասկանում էինք: Մեր փորձերն անցնում էին հաճելի աշխատանքային մթնոլորտում:

Ինձ շատ օգնեցին Նունե Կիրակոսյանը (պարուսույց), Հասմիկ Ավագյանը (զգեստների նկարիչ), Արթուր Հարությունյանը (բեմանկարիչ): Իրենց էլ հատուկ շնորհակալություն:

-  Ի՞նչ նոր մտահղացումներ ունեք առաջիկայում:

- Առաջիկայում դարձյալ փոքրիկների համար նոր ներկայացում եմ բեմադրելու՝ Ամանորի հեքիաթ: Այստեղ էլ կլինեն վառ կերպարներ, երգ եւ պար… Սա է, որ գրավում է փոքրիկին: Մտահղացումներ, ծրագրեր շատ կան, բայց առայժմ վաղ է նրանց մասին խոսելը: Ճիշտ է, մտահղացումներից մեկը ինձ հանգիստ չի տալիս՝ նույնիսկ երազում… Հայրիկիցս եմ ժառանգել. նա էլ անգամ քնած ժամանակ աշխատում է… Հուսամ՝ ամեն ինչ հաջողությամբ կպսակվի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին