«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞ «ԼՈՒՍԱՎՈՐ ՃԱԿԱՏ», ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Արխիվ 12-16

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱ՞Ն», ԹԵ՞  «ԼՈՒՍԱՎՈՐ ՃԱԿԱՏ»,

ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ





Այսօր դեռ լույսը չբացված մարեց Էդմոն Մարուքյանի, իբր ընդդիմադիր շարժման  «Լուսավոր Հայաստանի» լույսը: Բանն այն է, որ Մարուքյանը, որը իրեն անընդհատ կոչում է իրավաբան-փաստաբան եւ մարդու իրավունքների պաշտպան, ունեցավ մեղմ ասած ամենաանհաջող ելույթը ԱԺ-ում: Ելույթի իմաստն այն էր, որ, քանի որ ընդդիմադիրները չունեն համապատասխան քանակությամբ մարդ, որ ամեն տեղամասում ներկայացնեն 10 հոգի, ուրմեն այլ վերահսկողության մեխանիզմ պետք չէ, այդպիսի քննարկումներ անիմաստ են, իսկ իշխանությունները պետք է անեն այն ինչ ուզում են: Մի խոսքով, հենց ըստ «մեծն իրավաբանի», ընդդիմությունն է մեղավոր, որ տեղի են ունենում ընտրակեղծիքներ: Իրեն քաղաքական գործիչ երեւակայած փաստաբանը իր ելույթում դուրս տվեց մեկ այլ փաստաբանական մտքի գոհար, որ պետք է հատկապես ընտրակեղծիք անելու ցանկություն կամ մտադրություն ունեցողներից հարցնել, արդյոք նրանք համաձայն են, որ ընտրությունների օրինականության վերահսկողության մեխանիզմներ ամրագրվեն ընտրական օրենսգրքում: Հավանաբար «Լուսավոր Հայաստանի» պայծառափայլ ղեկավարի գանգուղեղում տեղավորվում է այսպիսի մի իրավիճակ. նա մոտենում է ընտրակեղծարարին եւ հարցնում, հարգելիս, արդյո՞ք համաձայն կլինես, որ մենք օրենքով սահմանենք այնպիսի մեխանիզմ, որպեսզի դու չկարողանաս ընտրակեղծիք թույլ տաս: Իսկ ընտրակեղծարարը պայծառափայլին պատասխանում է, օ՛ լուսավոր, իհարկե: Մի խոսքով:

Էդմոն Մարուքյանի լուսավոր ճաղատը ընկավ ընդդիմադիրների մեղավոր հայացքների տակ: Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Քոքոբելյանը եւ Թեւան Պողոսյանը նորընծա քաղաքական առաջնորդին պոպուլյար ձեւով բացատրեցին, որ իշխանական աթոռին նստելը, բայց ընդդիմադիր ձեւանալը նրա մոտ բացարձակապես չի ստացվում: Բոլոր դեպքերում պետք է ողջունել իրավաբան Մարուքյանի նման ելույթները, որպեսզի հանրությանը հնարավորինս շուտ պարզ դառնա, ով ինչ դիմակով է հանդես գալիս եւ եթե մինչ հերթական ընտրությունները Մարուքյանը եւս մեկ երկու նման ելույթ ունենա, ընտրությունների նախաշեմին, եթե մարդկանց հարցնեն, ինչ են նրանք մտածում Մարուքյանի մասին, ապա դժվար թե ՀՀ քաղաքացիները վերջինիս հետ կապեն լուսավոր Հայաստանի պատկերը: Իսկ գուցե արդեն ժամանակն է «Լուսավոր Հայաստանը» փոխել եւ անվանել «Լուսավոր ճակատ», չէ որ նման փայլուն մտքերը ամեն մի ճակատ չէ, որ կարող է սինթեզել:



Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին