ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ. «ՈՂՋՈՒՆՈՒՄ ՈՒ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՄ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅԴ ՔԱՅԼԸ»

Արխիվ 12-16

ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆ. «ՈՂՋՈՒՆՈՒՄ ՈՒ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՄ

ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅԴ ՔԱՅԼԸ»


 

«Կտեսնեք, որ Սերժ Սարգսյանը կմնա պատմության մեջ, որպես  ճիշտ ժամանակին, ճիշտ ձեւով, ճիշտ Սահմանադրական բարեփոխումներ է ձեռնարկած նախագահ: Եվ ես շատ ուրախ եմ, որ սա հենց ինքը արեց, լիքը նախագահներ կգան ու կգնան, բայց մեր ներկայիս նախագահը կմնա պատմության մեջ, որպես միակ նախագահը, ով Հայաստանը ճիշտ ուղղու վրա դրեց, սա շատ կարեւոր բան է: Մեր նախագահը շատ խելացի անձնավորություն է, մի երկրի նախագահ, որ բոլոր մարզերի համայքները գիտի, բոլորին անձամբ ճանաչում է, չի կարող վատ ղեկավար լինել, դրա համար ես ողջունում ու սատարում եմ մեր երկրի նախագահի այդ քայլը»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջիկայում սպասովող Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԸ:

Ապա անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին ասաց.

- Գիտեք ինչ, այսօր բոլորը «այո»-ի ու «ոչ»-ի կռիվ են տալիս, բայց ոչ մեկ չի հիմնավորում, թե ինչու ոչ:  Ոչ մեկ էդ մեկնաբանությունը չի տալիս: Մենակ չենք ուզում` ոչ, ինչի՞ համար, ինչի՞ են ուզում անպայման նախագահ ունենա այս երկիրը: Էդ նույն ընդդիմությունը անընդհատ փնովում է նախագահին, հիմա  էլ նախագահը անցել է ժողովրդի կողմ, սրանք էլ անցել են չգիտեմ ում կողմը, իրենք էլ չգիտեն ինչ են ուզում: Մենակ խոսան, ժողովրդին ասեն` ասեք «ոչ» ու վերջ, բայց խի՞ ոչ, ու անձնավորում են` ինչը ամենավատն է: Մենակ սուտ երկու բառ ասեն ու կողքի քաշվեն: Բայց կտեսնեք, որ մեր երկրի նախագահը` Սերժ Սարգսյանը հավերժ կմնա մեր պատմության մեջ որպես լավ, օրինակելի ղեկավար: Դրա համար էլ ես ամեն կերպ պատրաստ եմ օգնել, աջակցել եւ միշտ «այո»-ի կողմն եմ: Որովհետեւ դրանով ժողովուրդը ճիշտ ուղղությամբ կգնա, թե չէ ում մտքով ինչ անցնում խոսում է, մի անգամ գոնե կարող ենք չէ միասնական լինել: Եթե Սերժ Սարգսյանը ցանկանար նորից գար իշխանության կամ իշխանությունը պահեր` մի քանի բան կփոխեր Սահմանադրության մեջ ու վերջ: Ավելին, կարող էր իրեն յոթ տարով նախագահ դարձնել, ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արեց, ու մի 14 տարի էլ վայելեր իր համար: Բայց մեր նա ասում է եկեք սարքենք նորմալ պետություն, պառլամենտական պետություն, որ վաղը-մյուս օրը մենք մեր պետության ձեռքը կրակը չընկնենք, բայց էդ մարդուն չեն լսում, ուղղակի ընդդիմությունը մեծ-մեծ խոսում է:


Հ.Գ. Այս թեմայի շարունակության, ինչպես նաեւ սահմանին տիրող իրավիճակի, ադրբեջանական բանակի փլուզման, ինչպես նաեւ, թե ինչպես Սիրայում տեղի ունեցող իրավիճակը կանդրադառնա մեր տարածաշրջանի վրա, գեներալի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա տպագիր համարում:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին