20 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՄԱՆՐ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ, ԱՅԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՋԱՐԴԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

20 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՉԷԻՆ ԽՈՍՈՒՄ ՄԱՆՐ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻՑ,

ԱՅԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՋԱՐԴԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԻՑ. ՀԱՅԿ

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

 

 

 

 

Այսօր Ազգային ժողովում շարունակվում էր նույնականացման քարտի վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավորների ելույթները: ՍԻՄ նախագահ,  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ նախ շնորհակալություն հայտնեց այս նախաձեռնության հեղինակային խմբին,  նաեւ Տիգրան Ուրիխանյանին, որպես գաղափարի համահեղինակ: Շնրոհակալություն հայտնեց նաեւ այն ընդդիմադիր գործիչներին, ովքեր եւս սրտացավ քննարկում եւ հետաքրքիր առաջարկություններ են ներկայացրել: <Միարժամանակ ցավ եմ ապրում, որ քննարկումը երբեմն շեղվում էր բուն խնդրից, որը բավականին հստակ է, այն է`անձնագիր չունեցող մեր համաքաղաքացիների սահմանադրական իրավունքի ապահովումը՝ քվեարկության մասնակցելու առումով: Քննարկումը շեղվում հասնում էր վերոնշյալ հարցին որեւէ առնչություն չունեցող խնդիրներին: Մասնավորապես արդարության եւ ազնվության մասին խոսելիս որոշ մարդիկ այնպիսի անազնիվ ու անարդար մեթոդներ էին կիրառում,  եւ դա ցավալի պրակտիկա է մեր խորհրդարանում, որ կարեւոր խնդիրը դրվում է մի կողմ եւ առաջ է բերվում քաղաքական նպատակների իրագործումը ցանկացած մեթոդներով>:

Ըստ պատգամավորի խնդիր ունենք ապահովելու մեր համաքաղաքացիների իրավունքը ընտրելու եւ մասնակցելու հանրաքվեին.Այնուհետ նկատեց, որ ելույթ ունեցողներից ոչ ոք չասեց, որ պետք է թույլ չտալ այն քաղաքացիներին, ովքեր չունեն անձնագիր (իսկ անձնագիր ունենալը թանկ է՝ 25 հազար դրամ) մասնակցեն քվեարկությանը: <Մեր գործընկերները առաջարկեցին լուծման տարբերակ, որը գուցե ամենաիդեալականը չէ, սակայն պետք չէ փնտրել մութ նպատակներ, որոնց մասին որոշ ընդդիմադիր գործիչները սկսեցին անհիմն մեղադրանքներ հնչենել: Ինչպես ասվում է  ժողովրդական ասացվածքում, ամեն մարդ ցանկացած հարց հասկանում է իր փչացածության աստիճանով՝ >:


20 տարի պահանջվեց, որ հասկանան, որ ընտրակեղծիքները, որ անում էին 1995-ին Սահմանադրության ընդունման ժամանակ, անթույլատրելի էին


ՍԻՄ նախագահը նշեց, որ ՀՀՇականները ամեն ինչ անում են, որ դեռ չկայացած հանրաքվեն սեւացնեն. <Պարզ է, որ այս խնդիրը լուծելու համար պետք է խոսեն ընտրակեղծարարությունից: Այսօր ՀՀՇ-ական ընտրակեղծարարները խոսում են ինչ-որ ընտրակեղծիք նախապատրաստելու մասին: Իրենց 20 տարի պահանջվեց, որ հասկանան, որ ընտրակեղծիքները, որոնք իրենք անում էին 1995 թվականի Սահմանադրության ընդունման ժամանակ, անթույլատրելի էին: Լավ է, որ այսօր ընտրակեղծիքների մասին խոսելիս մտածում ենք` թե մի հոգին կարող է գնալ կեղծել, թե՞ 20 հոգի: Իսկ 20 տարի առաջ, երբ ընդունվում էր Սահմանադրությունը խոսում էին ոչ թե մանր-մունր ընտրախախտումների մասին, այլ որ ջարդել են ընդդիմության վստահված անձի գլուխը` կապրի, թե չի ապրի, կամ ընդդիմադիր գործչին, որ գցել են ավտոյի տակ, կապրի, թե չի ապրի, որ կրակել կամ ձերբակալել են մեկին-մյուսին… այս կատեգարիաներով էինք խոսքում, այլ ոչ թե մի 50 հոգի կգտնվի՞, որ կգնա կրկնակի կքվեարկի: Բայց երբ այսօր  պրոֆեսիոնալ ընտրակեղծարար ՀՀՇ-ականները խոսում են որոշ կեղծիքների հնարավորության մասին, պետք է ուշադիր լինենք, մարդիկ պրոֆեսիոնալ են` մի բան գիտեն: Կարելի է այնտեղ ինչ որ անմաքուր մարդկանց ձեռքերով կատարել կեղծիքներ, որոնք կարող են լինել եւ իշխանության եւ ընդդիմության կողմնակիցներ, ինչը բազմիցս տեսել ենք, բացահայտել ու ապացուցել>:


ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՑՆՑՈՒՄՆԵՐ, ՄԱՅԴԱՆՆԵՐ


Պատգամավորը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումներով նախատեսված  նախագահական ընտրություններից հրաժարվելը որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերին սարսափեցնում է, որոհետեւ իրենց ծրագրերը կապում էին այդ ընտրությունների ընթացքում մեր երկրի պետականության նավակը ճոճելու,  «մայդաններ» կազմակերպելու հետ. Հայկ Բաբուխանյանը վստահ է, որ նախագահական ընտրություններից հրաժարվելն է այն գաղտնիքը, որի պատճառով ընդդիմախոսները փորձում են ամեն ինչ անել, որ Սահմանադրությունը տապալվի. <Իրենց պետք են ցնցումներ, մայդաններ, պատվիրատուների հանձնարարությունները կատարելու հնարավորություններ>:

Պատգամավորի համար անհասկանալի էր նաեւ, թե ինչ կապ ունի Սահմանադրության հանրաքվեն, կամ ID քարտերը՝ Ղարաբաղի, իբր տարածքներ հանձնելու հետ, ինչի մասին գոռգռում էր Հրանտ Բագրատյանը: Խոսելով Սահմանադրության եւ Ղարաբաղի, դրանց մեջ  կապ տեսնողների մասին ՍԻՄ նախագահն ասաց. <1997 թվականին իրենց ղեկավար Լեվոն Տեր-Պետրոսյանի ձեռքով գրված <Պատերազմ կամ խաղաղություն> հոդվածով առաջարկում էր ԼՂՀ-ն հանձնել Ադրբեջանին, որպես ինքնավար մարզ, հակառակ դեպքում սպառնալով սեփական ժողովրդին պատերազմով: Եթե այդ  քաղաքական ուժը, ՀՀՇ-ականները, այսօր մտածում են Արցախի մասին, նույնպես պետք է ողջունենք, ուրեմն փոխվել է մոտեցումը եւ հասկացել են, որ Ղարաբաղը չի կարելի հանձնել: Լավ է, որ մտածում են, բայց լավ չի, որ կապում են Սահմանադրության հետ, քանի որ դա անմաքուր մեթոդ է, որովհետեւ փորձում են չեղած բանով խաղալ ժողովրդի հայրենասիրության վրա: Չի հաջողվի: Այն ուժերը, որոնք պայքարել են Ղարաբաղի վերամիավորման համար, երբեք նման բան թույլ չեն տվել եւ թույլ չեն տա, իսկ ովքեր որ փորձում էին Արցախը հանձնել լավ է, որ ուշքի են եկել>:

ՍԻՄ նախագահը անդրադարձ կատարելով  նույնականացման քարտերին ասաց, որ իրեն դիմել են մի շարք թոշակառուներ, ովքեր  չեն ուզում ստանալ նույնականացման քարտ՝ ելնելով կրոնական համոզմունքներից եւ առաջարկեց, որ այս հարցը քննարկվի հետագայում:

 


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին