IHG ստորագրել է Երևանում իր առաջին հյուրանոցի բացման մասին պայմանագիրը

Արխիվ 12-16

IHG ստորագրել է Երևանում իր առաջին հյուրանոցի բացման

մասին պայմանագիրը

 


Աշխարհի առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը` InterContinental Hotels Group-ը  հայտարարում է Հայաստանում իր առաջին հյուրանոցի`  Holiday Inn® Yerevan-ի բացման պայմանագրի ստորագրման մասին: Հյուրանոցը կբացվի  2018թ.-ին և կգործի համաձայն «Էս-Ջի-Այ-Ինվեստ» (SGI-Invest) ՍՊԸ-ի հետ  կնքված պայմանագրի:

Holiday Inn Yerevan-ը գտնվելու է Երևանի Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցը կունենա 191  համար, ներառյալ ներկայացուցչական դասի 47 հյուրասենյակ, 17 ստուդիո և 12 սյուիթ: Հյուրանոցում կլինի նաև  ընդարձակ կոնֆերանս դահլիճ, երեք խորհրդասենյակներով և ընդունելությունների դահլիճ՝ առանձին մուտքով, ինչպես նաև`  հանգստի և ֆիթնեսի ընդարձակ կենտրոն` փակ լողավազանով:

Հյուրանոցը կունենա ապրանքանիշին հատուկ Open Lobby` շուրջօրյա գործող ռեստորանով և բարով: Holiday Inn Open Lobby-ին  փոխակերպել է ավանդական  լոբբիի ձևաչափը` համակցելով ընդունարանը, լոբբին, ռեստորանը, բարը, հանգստի վայրը և բիզնես կենտրոնը մեկ բաց ամբողջական տարածքում և թարմացնելով դիզայնը` նրան ավելի ժամանակակից շունչ հաղորդելու համար: Գաղափարը ծագել  էր ուսումնասիրության արդյունքում,  թե  ինչպես են մարդիկ օգտագործում տան տարածքը: Նպատակը բաց տարածքում հյուրերի համար առավել հարմարավետություն ապահովելն է,  անկախ այն բանից թե նրանք ինչ են ցանկանում անել`  սնվել, հանգստանալ, աշխատել թե լավ ժամանակ անցկացնել:

Արոն Լիբինսոնը (Aron Libinson), IHG-ի օպերացիոն գործունեության զարգացման գծով փոխնախագահը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում,  այսպես մեկնաբանեց պայմանագրի ստորագրումը. ՙՄենք շատ ոգևորված ենք Երևանում բացվելիք մեր առաջին IHG հյուրանոցի պայմանագրի ստորագրումով: Holiday Inn ապրանքանիշը Հայաստան մեկնած  զբոսաշրջիկներին կտա ճիշտ այն, ինչ նրանք ուզում են և ինչի կարիքն ունեն հյուրանոցում կանգ առնելիս՝ ժամանակակից դիզայնից մինչև հյուրասենյակների  հարմարավետ պայմանները: Այս հյուրանոցը «SGI-Invest» ՍՊԸ-ի հետ մեր համագործակցության հրաշալի սկիզբ է և մենք  ակնկալում ենք  ընդլայնել IHG-ի  ներկայությունը  Հայաստանում՚:

Գագիկ Զաքարյանը, «SGI-Invest» ՍՊԸ-ի սեփականատերը նշեց. ՙԵրևանի գրավչությունը` որպես զբոսաշրջային  ուղղություն աճում է,  ինչով էլ պայմանավորված մեծանում է որակյալ հյուրանոցների նկատմամբ պահանջարկը: Ճիշտ ժամանակն է Երևան բերել Holiday Inn հանրահայտ ապրանքանիշը` հյուրերին հնարավորություն տալով բացահայտելու ազգային մշակույթը և քաղաքի ուրույն  ճարտարապետությունը:  Մենք վստահ ենք, որ այս ապրանքանիշի  ժառանգությունը, հյուրանոցներ կառավարելու IHG-ի մեծ փորձը, գտնվելու գերազանց վայրը և սպասարկման բարձր չափանիշները կապահովեն նոր հյուրանոցի հաջողությունը՚:

Holiday Inn-ն աշխարհի ամենաճանաչված հյուրանոցային ապրանքանիշն  է: Ներկայումս այն աշխարհի ամենախոշոր հյուրանոցային ցանցն է: IHG-ին կառավարում, վարձակալում կամ որպես սեփականություն տնօրինում է ավելի քան 4 900 հյուրանոց և 727 000  հյուրասենյակ  գրեթե 100 երկրում: Ավելի քան 1 300 հյուրանոց գտնվում է կառուցման փուլում: IHG-ին նաև ստեղծել և կառավարում է  IHG® Rewards Club ծրագիրը, որը ներառում է  ավելի քան 90 մլն անդամ:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին