Տավուշի թեմի առաջնորդ. «ԴԻԼԻՋԱՆԸ ՀՈԳԵՎՈՐ ՆՈՐ ՇՆՉՈՎ Է ԱՊՐՈՒՄ»

Արխիվ 12-16

Տավուշի թեմի առաջնորդ. «ԴԻԼԻՋԱՆԸ ՀՈԳԵՎՈՐ ՆՈՐ ՇՆՉՈՎ Է ԱՊՐՈՒՄ»

 

Ինչպես տեղեկացանքՄայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այսօր հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Տավուշի թեմի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել կառուցվելիք եկեղեցու հողօրհնեքի հանդիսավոր արարողությունը: Իր խոսքում Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ` օրհնաբեր այցելության համար շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը: Սրբազանն ուրախությամբ ընդգծել է, որ Դիլիջան քաղաքը պատմական երկար ընդմիջումից հետո զարդարվելու է նոր աղոթատնով:

Այնուհետեւ Դիլիջան քաղաքի եկեղեցու կառուցման վայրում կատարվել է հողօրհնեքի արարողությունը: Կաթողիկոսի գլխավորությամբ հոգեւորականաց դասն աղոթել է կառուցվելիք եկեղեցու անսասանության եւ պայծառության համար: Սրբազան արարողության ավարտին, իր հայրապետական պատգամը ներկաներին է ուղղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մասնավորապես ասելով. «Հոգու բերկրանոք այսօր կատարեցինք հողօրհնեքի արարողությունը Դիլիջանում կառուցվելիք եկեղեցու: Դարեր շարունակ Հայաստանի բոլոր բնակավայրերում եկեղեցական կառույցներ, աղոթավայրեր են հիմնվել մեր բարեպաշտ հայրերի ջանքերով՝ հավատացյալ հայորդիներին հոգատարություն եւ հոգեւոր խնամք ցուցաբերելու, Աստծո հետ հաղորդակցությունը մշտարթուն ու կենդանի պահելու համար»: Անդրադառնալով մարդկային կյանքում եկեղեցու կարեւոր առաքելությանը` Վեհափառ Հայրապետը հավելել է. «Եկեղեցին հուշարարն է մեր առաքելության՝ ապրելու Բարձրյալի կամքի ու պատվիրանների համաձայն, հեռու մնալու մեղքից ու չարիքից, ազգային-եկեղեցական մեր անդաստանում առատացնելու հայրենաշեն ու ազգաշեն աստվածահաճո ձեռնարկումները: Աստծո եւ Եկեղեցու հանդեպ հավատքի ամրությունը գրավականն է եղել եւ շարունակելու է լինել մեր ժողովրդի գոյատեւման ու առաջընթացի, նոր ձեռքբերումների ամրագրման եւ հայոց լուսավոր, նոր գալիքի կերտման«: Հայրապետական այցն ու Սրբազան արարողությունը Բագրատ Սրբազանը համարում է հոգեւոր նոր կյանքի սկիզբ Դիլիջանում, ինչի մասին սիրով եւ աղոթքով գրել է հետեւյալը. «Այսօր ընդունեցինք Վեհափառ Հայրապետի շնորհաբաշխ եւ օրհնաբեր այցելությունը մեր թեմ` Տավուշ աշխարհ, ում ձեռամբ օրհնվեց նոր կառուցվելիք եկեղեցու հողը: Շնորհակալություն մեր մարզային եւ քաղաքային իշխանություններին, մեր բարերարներին, ճարտարապետին եւ բոլոր նրանց, ովքեր մասնակից են այս մեծ առաքելությանը: Շնորհավորում եմ Դիլիջանի տարածշրջանի անխոնջ հոգեւոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանին, ում ջանքերով եւ հոգածությամբ արդեն շուրջ հինգ տարիներ Դիլիջանը հոգեւոր նոր շնչով է ապրում: Եվ վերջապես շնորհավորություններ մեր դիլիջանցիներին եւ ամբողջ Տավուշ աշխարհի ժողովրդին, ովքեր քարեղեն շենքը վերածելու են հոգեւոր իրականության»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին