ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՕՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

 

Նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց տոնի կազմակերպիչը` ՌԴ ում բնակվող մեր հայրենակցուհի, հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ: Միջոցառման շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողի հագուստների հավաքածուները`ամենօրյայից մինչեւ կուտյուրային: «Այս յուրատեսակ տոնին, որը կրում է «armFASHIONday»  խորագիրը, մասնակցում են ինչպես  ռուսաստանյան նորաձեւության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ` Նարինե Հարությունյանը` «NARNY», Անի Մանուկյանը` «Ani Manoukian»,ինչպես նաեւ սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝  Արաքսիա Վիտան`«Araksia Vita»,  Արմինա Գոմցյանը`«A.Գreeg», Րեգինա Ակոպովան`«Regina Akopova», Աննա Մուրադյանը`«Amurstyle», որոնց առաջ, համոզված ենք, կբացվեն նորաձեւության` շքեղ եւ, միեւնույն ժամանակ,  բարդ աշխարհի դռները», - վստահեցնում է Ն. Նիազյանը: Ի դեպ, Հայաստանից մոսկովյան նորաձեւության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյունեցին`«Artem Syuneci»:

Իսկ թե ինչպես ծնվեց գաղափարը` համախմբելու հայ դիզայներներին` մեկ միջոցառման ներքո, մեզ հետ զրույցում «armFASHIONday»-ի կազմակերպիչը մանրամասնեց. «Ես հաճախ եմ տարբեր հաղորդումների շրջանակներում կրում վերոնշյալ հայ դիզայներների հագուստները, ինչպես նաեւ մասնակցում բազում ֆոտոշարքերի`որպես ֆոտոմոդել: Եվ սա էլ առիթ դարձավ, որ ծնվի այս գաղափարը, եւ մեր դիզայներները ներկայանան մոսկվաբնակ հայ հանրության ուշադրությանը մասշտաբային միջոցառման շրջանակներում, ինչպիսին նոյեմբերի 27-ին կայանալիք  «armFASHIONday» է, որի կազմակերպման վրա մեծ թիմ է աշխատում: Այնպես որ, սիրով հրավիրում ենք մոսկվաբնակ մեր հայրենակիցներին  մասնակցելու աշնանային` հայկական երանգներով հագեցած գեղեցիկ երեկոյին:»:

Հավելենք, որ միջոցառումն իր նախապատրաստական փուլում հասցրել է մի շարք ռուսաստանյան անվանի պարբերականների եւ նորաձեւության աշխարհում հայտնի անձանց ուշադրությանն արժանանալ, որոնք ցանկություն են հայտնել ներկա գտնվել եւ լուսաբանել «armFASHIONday»-ը: Չմոռանանք նշել նաեւ, որ երեկոյի երկրորդ հատվածում հյուրերին սպասում է համերգային ծրագիր` էստրադային հայտնի կատարողների մասնակցությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին