ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «7 ԳՈՒՅՆ» ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Արխիվ 12-16

ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է «7 ԳՈՒՅՆ» ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

 

Այս տարի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը (IBBY Armenia) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի, «Էդիթ Պրինտ» հրատարակչության եւ «Ակտուալ արվեստ» ՀԿ-ի հետ «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացրել է «Պատանին եւ շրջակա միջավայրը» ստեղծագործական մրցույթ-նախագիծ, որի նպատակն է խթանել մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում: Ծրագրի ստեղծագործական փուլին մասնակցել են 7 գրողներ, որոնք մանուկների եւ պատանիների համար գրել են 7 հետաքրքիր պատմվածքներ: Այս համատեղ աշխատանքի արդյունքում էլ ծնվել է «7 գույն» խորագրով պատմվածքների ժողովածուն, որը նկարազարդել են 8 նկարազարդողներ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆԻ խոսքով` ծրագրին մասնակցել են արդեն որոշակի փորձ ունեցող գրողներ.«Սա հատուկ ծրագիր էր եւ ուղղված է մեր պատանիներին, բացի այդ, գրողների շրջանում ի վերջո պետք է տեղի ունենար սերնդափոխություն: Ծրագիրը նաեւ փորձ էր դաշտ բերել երիտասարդներին, որոնք կստեղծագործեն պատանիների ու մանուկների համար: Ծրագիրի շրջանակներում գիրքը կթարգմանվի անգլերենով եւ կներկայացվի Բոլոնիայի մանկապատանեկան գրքի տոնավաճառում»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ռ. Տոնոյանը:
«7 գույն» ժողովածուում տեղ գտած պատմվածքների թեմատիկան տարբեր է, սակայն դրանք բոլորն էլ արդիական են:

Պատմվածքներից մեկի հեղինակը ԱԼԼԱ ՍԵՐՈԲՅԱՆՆ է, ով պատանիների համար ներկայացրել է հուզիչ մի պատմություն` Վասիլիկ անունով կատվի մասին: Պատմվածքի հիմքում ընկած է իրական պատմություն: Հեղինակի խոսքով`ստեղծագործությունը հատուկ լսարան չունի, այն ուղղված է բոլոր նրանց , ովքեր ցանկանում են գեղեցիկ ու հուզիչ պատմություն կարդալ. «Սա իմ երկրորդ պատմվածքն է, որով ցանկացել եմ ընթերցողներին ցույց տալ, որ բնության մեջ, կենդանական աշխարհում սերը, գթասրտությունը եւ նվիրումը մեծ նշանակություն ունեն: Պատմվածքի հերոսը թփուտներում գտնելով փոքրիկ շնիկի նրան չի վնասում, այլ պարուրում սիրով ու հոգատարությամբ: Նա կյանքի գնով շնիկին պաշտպանում է նաեւ շնագայլերից եւ զոհում իր տեսակը»,-մանրամասնեց Ա. Սերոբյանը, շնորհակալություն հայտնելով Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությանը, Խնկո Ապոր գրադարանին եւ ՀՀ մշակույթի նախարարությանը:

ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ էլ իր ընթերցողներին է ներկայացրել  «Ամոթի գույնը» հեքիաթը, որը նրա բնորոշմամբ արդիական գործ է, համամարդկային ու համաժամանակյան. «Սեւ ժայռի վրա հավաքվում են վհուկները որոշելու 21-րդ դարի ամենամեծ աղետը: Տարբեր առաջարկներ են լինում, բայց վհուկներից մեկը գուշակում է, որ մարդը կորցնելու է իր ամոթի գույնը: Ամոթի գույնը կորցնելու դեպքում մարդը կորցնում է ամեն ինչ»,-նշեց Է. Զոհրաբյանը եւ ավելացրեց, որ ասելիքի առումով պատմվածքը բազմաշերտ է, այն  արդեն դարձրել է հեքիթ-պիես, սակայն դեռեւս որեւէ թատրոնի չի տրամադրել: Հեղինակն իր ստեղծագործությունը նվիրում է աշխարհի բոլոր մեծ ու փոքր մանուկներին` լավ հեքիաթները բոլորի համար են:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին