ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ՄԵՐ ՓԱՌԱՊԱՆԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԳՏԵԼ»

Արխիվ 12-16

ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ՄԵՐ ՓԱՌԱՊԱՆԾ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՉՈՐՍ ԱՆԳԱՄ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԳՏԵԼ»


 

«Իրավունքը» նախորդ տարի անդրադարձել էր Երեւանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի 22 բնակարանի բնակիչ Սողոմոնյանների ընտանիքի խնդրին: Հիշեցնենք` Սողոմոնյանների ընտանիքը, ինչպես պնդում է Հովհաննես Սողոմոնյանը, դարձել է խաբեության զոհ, որում իր  ուրույն դերակատարությունն է ունեցել,  ինչպես մեզ հետ զրույցում նշում է Սողոմոնյանը, վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Նա ամեն կերպ ցանկանում է վերականգնել Սողոմոնյանների բնակարանի կեղծ առք ու վաճառքի պայմանագիրը, որը  դատական երեք ատյանները  չեղյալ են համարել: Իսկ նման վաշխառուներ մեր երկրում քիչ չեն:


Բնակարանի կեղծ առքուվաճառքի պայմանագիրը անօրինական համարելու համար վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին: Որպես երրորդ կողմ՝ դատական սույն գործում ներգրավված են նաեւ Սողոմոնյանների ընտանիքը: Սույն գործով դատական վճիռը  կայացվեց 2014 թվականի հոկտեմբերի 22-ին. վարչական դատարանը մերժեց Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ կադաստրի պետական կոմիտեի:


Դատական սույն գործը նոր փուլ է թեւակոխել: Վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը, ինչպես «Իրավունք»-ին հայտնեց Հովհաննես Սողոմոնյանը,  դիմել է վերաքննիչ դատարան` բողոքարկելու  վարչական դատարանի դատավճիռը: Վերաքննիչն էլ ետ է ուղարկել գործը` վերանայման  նպատակով:

Ինչ վերաբերում է սույն դատական գործով առաջին վաշխառուին` Արթուր Միրզոյանին քրեական պատասխանատվության ենթարկելուն, Հովհաննես Սողոմոնյանի խոսքով` չորս անգամ դիմել է իրավապահներին. «Մեր փառապանծ ոստիկանությունը, սակայն, ոչինչ էլ չի գտել, փաստեր չկան, անզոր են»:

Դատական հաջորդ նիստը նշանակվել է   նոյեմբերի վեցին` ժամը 11:00-ին:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին