ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ. ՓՈՐՁԱԳԵՏ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԱՆՑԱՅԻՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՉԵՆ

ՀԵՏԱՊՆԴՎՈՒՄ. ՓՈՐՁԱԳԵՏ

Freedom House-ը հրապարակել է աշխարհի երկրներում ինտերնետի ազատության՝ 2015-ի զեկույցը, որտեղ  65 երկրներից Հայաստանը ազատ համացանց ունեցողների շարքն է դասվում:

Այսօր լրագրողների հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն ընդգրկվում է ուսումնասիրվող երկրների ցուցակում, ընդ որում` միանգամից ներառվելով ազատ համացանց ունեցողների շարքում:

Ըստ նրա՝ զեկույցը բավական խիստ մոտեցումների հիման վրա է մշակվում:«Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը գնալով ավելանում է, և հատկանշական է այն, որ մարզերում էլ ավելանում է ցանցից օգտվողների թիվը: Ավելանում է նաև հեռախոսներից ինտերնետ մտնողների թիվը, իսկ սակագներն ավելի ցածր են` մյուս երկրների հետ համեմատ: Դրական կողմերից մեկն էլ այն է, որ ցանցային ակտիվիստները չեն հետապնդվում»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց նաև, որ զեկույցում, որպես բացասական երևույթ, նշվել էր այն, որ Youtube-ից տեսանյութեր էին հեռացվել ոստիկանության բողոքի հիման վրա, սա դիտվել էր ցանցային ազատության նկատմամբ ոտնձգություն:

Ցանցային ազատությունը, ըստ Մարտիրոսյանի, խոսքի ազատության ընդհանուր չափանիշ է, եթե, իհարկե, ցանցը  հասանելի է բոլորին: Հայաստանում, սակայն, ինտերնետից օգտվում է բնակչության միայն կեսը: «Խոսքի ազատության հիմնական հարթակը «Ֆեյսբուք»-ն է, որի օգտատետերի թիվը 850 000 է, այսինքն` բնակչության 1/4 մասը: Մի խոսքով` Հայաստանում ցանցն ազատ է, ազդեցությունը` մեծ, բայց՝ սահմանափակ»,- ասաց մասնագետը:

Խոսելով ցանցային ոլորտում առկա խնդիրների մասին` Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական միությանը, մի շարք պայմանագրեր ստորագրեց, այդ թվում՝ նաև այն մասին, որ Հայաստան մի շարք գաղտնագրող սարքերի մուտքն արգելվում է: Իսկ թե հատկապես ի՞նչ տիպի սարքերի մասին է խոսքը, ըստ նրա, դեռ պարզ չէ: «Օրենսդրական անորոշությունը, բնականաբար, բացասաբար է դիտվում, քանի որ այն կարող են օգտագործել ինչ-որ կազմակերպության դեմ: Ի դեպ, տարեսկզբին շատերին անգամ թույլ չէին տալիս պլանշետ բերել Հայաստան, քանի որ մաքսատանը նորմալ չէին հասկացել` ինչի մասին է խոսքը»,- եզրափակեց Մարտիրոսյանը:

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին