Մահացել է երգչուհի Աիդա Սարգսյանի մայրը. «ԱՆԳՐԱԳԵՏ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԻՄ ՄՈՐՆ ԱՐՆԱՔԱՄ ԱՐԵՑԻՆ»

Արխիվ 12-16

Մահացել է երգչուհի Աիդա Սարգսյանի մայրը. «ԱՆԳՐԱԳԵՏ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԵԹԵՎ ՁԵՌՔՈՎ ԻՄ ՄՈՐՆ ԱՐՆԱՔԱՄ ԱՐԵՑԻՆ»

 

Նոյեմբերի 1-ին մահացել է ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ մայրը, եւ պատճառը, ըստ երգչուհու, բժիշկների սխալ միջամտությունն է եղել: Այս մասին Ա. Սարգսյանը ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շատ շնորհակալ եմ բոլորից, որ կիսում եք ինձ հետ իմ վիշտը, շատ դաժան է մայր կորցնել անժամանակ, բայց ավելի ցավալի է, որ ինքն իր մահով չի մահանում, այլ անգրագետ բժիշկների թեթեւ ձեռքով իմ մորն արնաքամ արեցին` գաստրասկոպիայի ժամանակ վնասելով անոթը, որից հետո մայրս երկու օր անդադար արնահոսեց եւ ես կորցրեցի նրան: Անհեթեթ մահ, այդ տականք եւ անգրագետ բժիշկները փորձում էին իրենց սխալը կոծկելու համար ուրիշ դիագնոզ ինձ ասել, բայց այսօր դիահերձումից հետո կրկին պարզվեց, որ իմ մորը արնաքամ են արել: Ես շատ մեծ դժվարությամբ եմ գրում, տեղս չեմ գտնում, որ անգրագետ բժիշկների պատճառով առողջ մարեց իմ երիտասարդ մայրս, որ իմ կյանքն էր, իմ աշխարհն էր, իմ ամեն ինչն էր, այլեւս ինձ հետ չէ: Վաղը իմ մոր հոգեհանգիստն է…»:

Կորուստն, իսկապես, անդառնալի է, անկախ հանգամանքներից, ուստի` ցավակցում ենք սիրելի երգչուհուն եւ համբերություն մաղթում նրան եւ իր հարազատներին: Ի դեպ, այս ցավալի կորստի մասին գրելիս, հիշեցինք, թե ինչպիսի սիրով ու ջերմությամբ էր մշտապես Աիդա Սարգսյանն իր հարցազրույցներում անդրադառնում մորը: Եվ այսպես մեզ հետ զրույցներից մեկի ժամանակ երգչուհին ասել է. «Փառք Աստծո, որ ունեմ հիասքանչ մայրիկ՝ ինձ համար առաջին օգնականը: Ե՛ւ մինչ բալիկիս ծնվելը, ե՛ւ ծնվելուց հետո էլ, չզգացի կտրուկ փոփոխություն: Ամենադժվար պահին միշտ մայրիկս կողքիս է եղել ու չեմ տրտնջացել, չեմ նեղվել երբեք: Անհոգ, առանց մտածելու կարող եմ բալիկիս թողնել մայրիկիս մոտ: Գիտեմ, որ իրենք իրար սիրում են, մեծ հաճույքով միմյանց հետ շփվում են: Իմ բացակայություն էլ անգամ չեն զգում, երբ քաղաքից դուրս համերգների եմ լինում»: Այո, կատարվածը որքան ծանր է Աիդա Սարգսյանի համար, կրկնակի մեծ հարված է նաեւ նրա դստեր` փոքրիկ Սոնա-Լանայի համար, ով այդքան կապված էր սիրելի տատիկի հետ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին