ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ

Արխիվ 12-16

ԳԵՐԻՇԽՈՂ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ

 

Սպասվում էր, որ անցած կիրակի Թուրքիայում ¥նաեւ՝ Ադրբեջանում¤ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները կդառնան անցած շաբաթն ամփոփող հիմնական իրադարձությունը: Բայց ահա դրա նախորդ օրը Եգիպտոսի՝ Սինայի թերակղզու երկնքում Շարմ-Էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթի ռուսական Airbus 321 ինքնաթիռի կործանման պատմությունն ստվերեց մյուս բոլոր իրադարձությունները: Եվ ոչ միայն այն պատճառով, որ պատահարը ողբերգական էր բառիս բուն իմաստով եւ խլեց 214 մարդու, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ երեխաների կյանք: Դրանից զատ՝ կա նաեւ մեկ այլ պատճառ, որն այդ ողբերգությունն էլ ավելի ցցուն է դարձնում: Խոսքը աղետի, գոնե նախնական տվյալներով` միանգամայն տարօրինակ պատճառների մասին է:

 

 

ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵԳԻՊՏԱԿԱՆ ԵՐԿՆՔՈՒՄ

Առաջին տարօրինակության մասին դեռ քիչ է խոսվում, սակայն այն կարող է միանգամայն առանձնահատուկ դեր ունենալ այս պատմության մեջ: Աղետի նախօրեին Վիեննայում 19 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ ծանր քննարկումներ ունեցան սիրիական հակամարտության շուրջ եւ արդեն ուշ երեկոյան հայտարարեցին համատեղ պայմանավորվածությունների մասին: Մանրամասնենք. խոսքը հիմնականում միմյանց հետ սուր հակասություններ ունեցող երկրների մասին է, օրինակ՝ Իրանի ու Սաուդյան Արաբիայի կամ, գագաթնակետում, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Գումարած դրան՝ թե ինչ սրություն ունի պայմանավորվածության թեման՝ սիրիական հակամարտությունը, թերեւս հիշեցնելու կարիք էլ չկա: Եվ, վերջապես, պայմանավորվածությունները, ըստ էության, այն քաղաքական ծրագրի շրջանակներում էին, որը տարիներ շարունակ ներկայացնում էր Ռուսաստանը: Այն է՝ Սիրիայում ներքին բախումները պետք է դադարեցվեն եւ ոչ թե զենքով, այլ՝ քվեաթերթիկներով. հենց սիրիական ժողովուրդն է որոշելու, թե ինչ ապագա եւ իշխանություն է ուզում: Իսկ ահաբեկչական ուժերը, որոնք, չմոռանանք, որ սերտ կապեր ունեն այդ համաժողովին մասնակցող պետություններից շատերի հետ, հայտարարվում են չարիք եւ ենթակա են ոչնչացման: Մի խոսքով՝ այս համաձայնագիրն արդեն իսկ փաստացի ցույց է տալիս, թե ինչ խորքային փոփոխության է ենթարկվել աշխարհի կառավարման համակարգը եւ դրանում ինչ առանցքային դեր է ստանձնել Ռուսաստանը: Եվ պատահակա՞ն էր, որ այդ փաստն այդքան ակնհայտ ֆիքսվելուց հաշված ժամեր անց նույն Սիրիայից ոչ շատ հեռու կործանվեց ռուսական ինքնաթիռը: Այն էլ, երբ աղետի պատճառների հետ կապված` համառորեն առաջին պլան է շարժվում ահաբեկչության վարկածը:

Համենայնդեպս՝ փաստերը, որոնք սկսել են բացահայտվել, հենց այդ վարկածն են ավելի առաջնային դարձնում: Մասնավորապես՝ օդաչուները արտառոց իրավիճակի մասին որեւէ հաղորդագրություն, ինչպես արդեն հաստատվել է, չեն փոխանցել: Իսկ դա հուշում է, որ տեխնիկական առումով թռիչքը նորմալ էր, եւ ամեն ինչ տեղի է ունեցել վայրկենապես: Նույնը երեկ հաստատեց նաեւ ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն. «Ինքնաթիռը կործանվել է օդում...»: Այսինքն՝ ինքնաթիռը, մասնագիտական լեզվով ասած, վայրկնապես ապահերմետիկացվել է: Իսկ նման դեպքերում այնտեղ գտնվողները գրեթե ակնթարթորեն զոհվում են, ինքնաթիռն էլ բեկորների բաժանվելով, ընկնում է ցած:
Իհարկե՝ ապահերմետիկացման տարբեր պատճառներ կարող են լինել: Նախ՝ թռչող այլ օբյեկտի կամ մթնոլորտային գերկտրուկ եւ անոմալ ուժեղ տատանումների հետ բախումը, ինչը կոնկրետ դեպքում արդեն իսկ բացառվել է: Երկրորդը, եթե շարժիչներից մեծ բեկորներ պոկվեն եւ հարվածեն ինքնաթիռին: Սա հավանական տարբերակ է, բայց խոսքը միանգամայն թարմ եւ բավականին հուսալի Airbus 321-ի մասին է, որը, պաշտոնական տվյալներով, բոլոր տեխնիկական ստուգումներն անցել էր: Այսինքն՝ տեխնիկական մասնատման վարկածը կա, սակայն բավականին փոքր հավանականությամբ:
Այսպիսով՝ գոնե այս պահի տվյալներով գերիշխող է դառնում ներքին պայթյունի պատճառով ապահերմետիկացման տարբերակը: Այդ պայթյունն էլ կարող էր ամենատարբեր պատճառներով լինել, սակայն ոչ պաշտոնապես ահաբեկչության տարբերակը դարձել է ամենաքննարկվողը: Ավելին՝ քննարկումներն սկսել են տեղափոխվել նաեւ այն հարթություն, թե ով կարող է պայթյունների մեղավորը լինել եւ ահաբեկչության վարկածի հաստատման դեպքում Ռուսաստանից ինչ ռեակցիա է սպասելի:

ԿԱ՞Ր ՄՈՍԿՎԱՅԻՆ ԵՎ ԿԱՀԻՐԵԻՆ ԳԺՏԵՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ

Իհարկե՝ ահաբեկչության վարկածի հաստատվելու դեպքում ռուսական ռեակցիայի հարցում անգամ նախնական գնահատականներ դեռ հնարավոր չէ առաջ քաշել, առավել եւս, որ ՌԴ ԱԳՆ-ն էլ է հայտարարում, որ սպասում է աղետի հետաքննության պաշտոնական արդյունքներին: Բայց մեկ է՝ հավանական մեղավորների փնտրտուքն օրակարգում է, եւ հիմնական սլաքներն արդեն իսկ ուղղված են նման իրավիճակներում արդեն ավանդական մեղավորի վերածված «Իսլամական պետության» դեմ: Տրամաբանությունը հետեւյալն է. միշտ էլ կարելի է Շարմ-Էլ-Շեյխի` այսինքն արաբական օդանավակայանում ինքնաթիռի ասենք՝ բեռնարկղ պայթուցիկ մտցնել: Միգուցե, բայց ԻՊ-ին ի՞նչ կտար այս ահաբեկչությունը, բացի նրանից, որ ռուսները կարող են էլ ավելի ծանր ռազմական գործողությունների դիմել Սիրիայում: Միգուցե ԻՊ-ում կամ, չբացառենք, նրա պատվիրատուների մոտ ա՞յս հաշվարկն էր: Շարմ-Էլ-Շեյխը եգիպտական օդանավակայան է, այնուհետեւ՝ օդանավն ուղեկցում էին եգիպտական դիսպետչերները եւ բուն աղետն էլ այդ երկրի տարածքում էր: Այսինքն՝ անվտանգության ողջ պատասխանատվությունը, առավել եւս ահաբեկչության դեպքում, եգիպտական իշխանությունների վրա է: Եվ նկատենք, որ եթե իրոք պայթյուն է եղել, ապա այն կազմակերպված էր հենց այնպես, որ դա հնարավոր լիներ արագորեն բացահայտել եւ բոլոր հարցերով պատասխանատվությունը մնար Եգիպտոսի վրա. հակառակ դեպքում՝ ինքնաթիռը պարզապես կընկներ ծովը եւ վերջ: Այս առումով, անշուշտ, պատահական չէ, որ պաշտոնական Կահիրեն աղետի պատճառների քննությանը ՌԴ-ին մասնակցության ամենալայն, աննախադեպ համարվող հնարավորություններ տվեց՝ միանգամից հասկացնել տալով, որ իրականության բացահայտումն իրեն չի անհանգստացնում: Պատահական չի կարող լինել նաեւ, որ Եգիպտոս մեկնած ռուսական պատվիրակությունն ունի նման դեպքերի համար աննախադեպ բարձրաստիճան՝ նախարարական կազմ: Այսինքն՝ այն տպավորությունն է, որ ինչպես Կահիրեն, այնպես էլ՝ Մոսկվան հասկանում են, որ այս աղետը կարող է ծանր խնդիրներ առաջացնել վերջին ժամանակներս բավականին լուրջ ընթացք ունեցող երկկողմ հարաբերություններում: Մասնավորապես՝ սիրիական հակամարտությունն ընդգծված ներիսլամական՝ շիա-սուննիական բախման երանգ չստացավ նաեւ այն պատճառով, որ ՌԴ-ին հաջողվեց իր այդ զարգացող հարաբերություններով հնարավորինս չեզոքացնել շիայի առաջատարներից մեկը հանդիսացող Եգիպտոսին: Բայց ահա այս փուլում, երբ Վիեննայում ռուսներին հաջողվեց նման դիվանագիտական ճեղքման հասնել, սիրիական այդ տեսանելի դարձող հավասարակշռությունը կարող է եւ խախտվել, եթե Եգիպտոսի հետ խնդիրներ առաջ գան:
Եվ նկատենք, որ հենց այն պահին, երբ սիրիական թեմայով սպասվում է նաեւ Թուրքիայի դիրքերի հստակեցում: Կիրակի օրվա ընտրություններում, ինչպես որ քանիցս ենթադրելու առիթ ունեցել էինք, Էրդողանին հաջողվեց վերականգնել կորցրած խորհրդարանական մեծամասնությունը: Բայց նաեւ՝ այնպիսի ծանրագույն խախտումներով եւ  ճնշումներով, որ հիմա միանգամայն խոցելի է դարձել ինչպես արեւմտյան «դեմոկրատական» քննադատությունների, այնպես էլ՝ հետագա ներքին «հեղափոխությունների» եւ քրդերի հետ պատերազմի առաջ: Իհարկե՝ Էրդողանը պահպանում է իր ռազմական ուժը եւ հնարավորություն ունի ճնշել ամեն մի անհնազանդություն: Սակայն դրա տեսանելի ապագան ծայրահեղ քաոսն է, որին տնտեսական առանց այն էլ ծանր իրավիճակը հազիվ թե դիմանա: Այս իրավիճակում Էրդողանն ի՞նչ նոր ընթացք կտա մեծամասնությունը կորցնելուց առաջ ռուս-ամերիկյան հակամարտության արանքում կողմնորոշվելու իր քաղաքական մանյովրներին, մոտ ժամանակներս պարզ կդառնա: Սակայն այս պահին էլ է փաստ, որ հետ ստանալով կառավարություն կազմելու հնարավորությունը, Էրդողանը պետք է փորձի նաեւ բավականին խարխլված տարածաշրջանային դիրքերը, այդ թվում՝ սիրիական ուղղությամբ հետ վերցնել: Բայց նաեւ հաշվի առնելով ներքին ցնցումների վտանգը, որը շատ բանով կախված է Վաշինգտոնից: Սրան էլ ավելացնենք, որ եթե Airbus 321-ի հարցով պաշտոնապես հաստատվի ահաբեկչության վարկածը, ապա թերեւս Ռուսաստանը բոլոր սլաքները կուղղի ԻՊ-ի դեմ, հնարավոր է նաեւ՝ Սիրիայում իր ռազմական ներկայությունն ընդլայնելու միջոցով...
Մի խոսքով՝ հարցականները դեռ շատ են, բայց կարելի է կռահել, որ Վիեննայի հիշատակված գագաթաժողովը տարածաշրջանում ինչ-որ նոր խաղի մեկնարկ տվեց, որտեղ կարող է եւ ուժային գործոնը առաջնային դիրքերում լինել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին