«Մեր կողմից ճիշտ չի լինի Արցախյան հիմնախնդրի լուծումը ուղղորդել ինչ-որ մի կետի»

Արխիվ 12-16

«ՄԵՐ ԿՈՂՄԻՑ ՃԻՇՏ ՉԻ ԼԻՆԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՈՒՂՂՈՐԴԵԼ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԿԵՏԻ»

 

Այս օրերին Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԿՈՍԱՉԵՎԸ, ում հետ «Իրավունքը» զրուցեց Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

 

–Պարոն Կոսաչեւ, ընդդեմ իսլամական ահաբեկչական խմբավորումների` ռուսական օդուժի կիրառումից հետո, Սիրիայում բոլորովին այլ իրավիճակ ստեղծվեց: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ ավարտ կունենա այն:
– Այս պատմությունը կարող է ունենալ բարեհաջող ավարտ` ահաբեկչության տարածումը կանխելով բոլոր պետություններում, որն այսօր ակտիվացել է հատկապես սիրիական տարածքում: Սիրիայում կատարվող դժբախտությունները կանգնեցնելու համար, ինչպես գիտեք, մենք` Ռուսաստանը, որեւէ երրորդ մեկին չենք մերժել եւ պատրաստ ենք փոխհամագործակցության` սկսած Սիրիայի ընդդիմադիր ուժերից, վերջացրած ԱՄՆ-ով: Մենք առաջնորդվում ենք նրանով, որ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորումը մեր բոլորի ընդհանուր թշնամին է, եւ նրանց դեմ հաջողության կարելի է հասնել միայն փոխհամագործակցությամբ: Իսկ օրերս կայացած Սիրիայի հարցով Վիեննայում 19 երկրների արտգործնախարարների հանդիպումը բավական խոստումնալից էր: Ըստ էության, հանդիպման ժամանակ երկրները եկան կոնսենսուսի, որ Սիրիայի ներքին հարցերը հետաձգվեն, եւ դրանց անդրադարձ լինի հետագայում, որովհետեւ Սիրիայում բոլոր հարցերը պետք է լուծել ոչ թե զուգահեռ, այլ հերթականությամբ: Այսինքն` չպետք է դրանց լուծումները փորձել գտնել միաժամանակ, ինչպես ժամանակին ցանկանում էին անել ամերիկացիները: Հետեւաբար, այստեղ կարծում եմ  շանսեր կան, բայց այն առայժմ ընդամենը շանս է, այս հարցի լուծումը դրված չէ սեղանի վրա ու ոչ էլ փաթեթավորված սպասում է իր լուծմանը:
– Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ Սիրիայում իսլամական ահաբեկչական խմբավորումները ֆինանսավորվում են ամերիկյան-արեւմտյան ուժերի կողմից: Այս առումով ի՞նչ լուծումներ են պետք:
– Մենք չունենք ուղիղ ապացույցներ իսլամական ահաբեկչական խմբերի ֆինանսավորման մասին, բայց փաստ է, որ նրանք զենք ու ռեսուրսներ են ձեռք բերում, որը նրանց փոխանցվում է Սիրիայի օպոզիցիոն ուժերի միջոցով: Խնդիրը նախեւառաջ այն է, որ վերականգնվի Սիրիայի տարածքում օրենքը: Իր ձեռքին զենք պետք է ունենա նա, ով ունի դրա իրավունքը: Եթե մենք հասնենք դրան, մնացյալ հարցերը ընթացքում կգտնեն իրենց լուծումները, բայց արդեն քաղաքական երկխոսության, այլ ոչ թե զենքի կիրառման ճանապարհով:
– Ի դեպ, երկխոսության մասին` չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի, այնուամենայնիվ, հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունը չի թուլանում: Ի՞նչ կասեք այս մասին:
– Հարցը չի կարող լուծվել զենքի ուժով: Ռուսաստանն այս հարցում կառուցողական մոտեցում ունի եւ ոչ թե հիմնախնդրի մասնակից, այլ օգնող կողմ է: Կարծում եմ` մեր կողմից ճիշտ չի լինի այս հարցի լուծումը ուղղորդել ինչ-որ մի կետի, որին համաձայն չեն լինի Հայաստանն ու Ադրբեջանը: Մեր առաջադրանքն է ապահովել Հայաստանի եւ Ադրբեջանի երկխոսությունը: Իհարկե, սա գուցե պարզամիտ է հնչում, բայց ուրիշ ճանապարհ չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին