Զարմացած

Արխիվ 12-16

 

Ինչ ուզում եք ասեք, բայց զարմանալիորեն ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ եւ ձախորդությունը իրարից անպակաս են: Այսպես, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ պատգամավորների հանդիպման ժամանակ Լ. Զուրաբյանը նրան կոչ արեց հորդորել ՀՀ իշխանություններին չանցկացնել սահմանադրական փոփոխություններ: Ի պատասխան դրա` Մատվիենկոն շատ դաժան «պորտատեղադրում» կատարեց. «Որեւէ երկիր իրավունք չունի միջամտելու այլ երկրի ներքին գործերին: Դա բացառապես, սուվերեն, ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է, եւ Ձեր քաղաքացիներն են որոշելու` ընդունել այդ փոփոխությունները, թե` ոչ»: Սակայն Լյովիկը զարմանալիորեն շարունակեց թեման եւ զարմանալիորեն մեջբերում արեց Պուտինի մի քանի տարվա վաղեմության հայտարարությունից: Ի պատասխան դրա` Վալենտինա Մատվիենկոն նշեց, որ Պուտինը դա ասել է Ռուսաստանի Սահմանադրության համար եւ վերահաստատեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում` անել սահմանադրական փոփոխություններ, թե` ոչ, իսկ վերջին խոսքը պատկանում է ժողովրդին: Դե արի ու այդ Ձախորդ Փանոսին բացատրիր, որ օտարերկրյա պաշտոնյայից սեփական երկրի գործերին միջամտել խնդրելը վերին աստիճանի ամոթալի արարք է, որից մինչև դավաճանություն կես քայլ է:


Իսկ «Ժառանգության» փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ պերճախոսությունը բացվել էր Ազատության հրապարակում. «Սուտ է, որ ընդդիմությունը միասնական չէ, բոլորս միասին համախմբված աշխատում ենք, մենք անընդհատ կոնսուլտացիաների մեջ ենք, մենք ընթանում ենք միասնական գործողություններ անելու ճանապարհով»: Բայց զարմանալիորեն պարզվեց, որ ապարանցի Մարտիրոսյանը գլուխգովանությամբ կարող է ցանկացած գյումրեցու նախանձը շարժել. «Միասնական գործողություններ պետք է սկսենք դեկտեմբերի 1-ից: Հայաստանը ավելի լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, ու դրա համար մենք պետք է հիշենք մի բան` աշխարհում ոչ մի երկրում մեկ օրում իշխանափոխություն չի եղել, մարդիկ դարերով են պայքարել իրենց ազատության համար: Բայց մեզ հնարավորություն է ընձեռվել կարճ ժամանակամիջոցում վերագտնել մեր ազատությունը: Մեզանից մեկ բան է պահանջվում` վստահություն մեր ուժերի նկատմամբ եւ այդ դեպքում` ոչ նոր Սահամանդրությանը»: Լավ, ինչպե՞ս պետք է մի քանի օրում «միասնաբար» իրականացնեք այն, ինչը տարիներ շարունակ չեք կարողացել: Թե՞ ամերիկյան հրահանգիչներն են ասել, որ դեկտեմբերի 1-ից պետք է սկսել միասնական գործողությունները, քանզի գիտեն` եթե «ոչ»-ի կողմնակիցներն ավելի շուտ սկսեն, ապա մինչև հանրաքվեի օրը կհասցնեն իրար միս ուտել:
Եվ վերջապես` պոզիտիվ լուր ԻՏԱԼԻԱՅԻՑ: Ինչպես հայտնի է, Իտալիայում համասեռամոլական ամուսնությունների գրանցումները ժամանակին մերժվում էին, սակայն Եվրադատարանը քաղաքապետերին եւ վարչակազմերի ղեկավարներին իր վճռով պարտավորեցրեց գրանցել դրանց: Եվ ահա Իտալիայի Պետական խորհուրդը զարմանալի եւ ողջունելի խիզախություն եւ սկզբունքայնություն դրսեւորեց` իր որոշումով չեղյալ հայտարարելով բոլոր, թվով մի քանի հարյուր միասեռական ամուսնությունները: Մնում է միայն ողջունել իտալացիներին, որ հենց Եվրոպայի կենտրոնում, լինելով փոքր երկիր, աղբարկղը նետեց հիմնական «եվրաարժեքը»` պեդերաստների «ամուսնական» իրավունք կոչեցյալը: Վիվա Իտալիա:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին