ԵՏՄ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԵՏՄ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

 

Կառավարությունը հավանություն է տվել հարկային ոլորտը կարգավորող երկու օրինագծերի: Դրանք են` «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություններին:

Առաջին նախագծով առաջարկվում է մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ճենականեփի (չինական եղինջ) եւ այլ բուսական մանածագործական մանրաթելերի, ինչպես նաեւ ջերմոցների իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից:
Գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի տարածքում նշված ապրանքների ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, սակայն իրացումը հարկվում է ավելացված արժեքի հարկով: Արդյունքում, այդ ապրանքների մասով օրենքով նախատեսված արտոնությունը, ըստ էության, լիարժեք չի գործում եւ հաճախ իր նպատակին չի ծառայում:
Արտոնություն տրամադրելով եւ ձեւավորելով առավել բարենպաստ հարկային միջավայր, գործադիրը ակնկալում է գյուղատնտեսության որոշ ուղղությունների զարգացում, որն իր հերթին կնպաստի հարակից ոլորտների աշխուժացմանը:
Երկրորդ նախագիծը միտված է Հայաստանի տարածքից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ ապրանքների արտահանման եւ գործարքների հարկման հետ կապված գործընթացների կարգավորմանը:
Ներկայումս` Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու եւ/ կամ ակցիզային հարկից ազատելու համար անհրաժեշտ է, որ արտահանողը ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից հաստատված` ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Հակառակ պարագայում, ապրանքներ արտահանողի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրվում են ԱԱՀ-ի եւ/կամ ակցիզային հարկի հարկային պարտավորություններ, իսկ պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածքից արտահանելու օրը:
Փաստ է, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված` հաճախ առաջանում են որոշակի խնդիրներ, ինչով էլ պայմանավորված` արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում` տույժերի տակ:
Այդ իսկ պատճառով առաջարկվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հարկային պարտավորության ծագման օր համարել ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 181-րդ օրը:
Նաեւ սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված եւ վճարված ԱԱՀ-ի եւ/կամ ակցիզային հարկի գումարները, ինչպես նաեւ արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հետ վերադարձման ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հետ վերադարձման համար գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում:
Առաջարկվող փոփոխության արդյունքում կհստակեցվեն արտահանման եւ հարկերի վճարման գործընթացները, ինչը  Հայաստանից  ԵՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողներին կազատի չարդարացված հարկային պարտավորությունների բեռից:
Նշեմ, որ ԱՎԾ-ի կողմից ներկայացված ԵՏՄ երկրների միջեւ փոխադարձ առեւտրի հունվար-հունիս ժամանակահատվածի համաձայն առեւտրաշրջանառության ցուցանիշը նվազել է. Ռուսաստանի հետ` 21.9, Բելառուսի հետ` 16.2, Ղազախստանի հետ` 34.5 տոկոսով: Հայաստանից դեպի ԵՏՄ երկրներ արտահանման ծավալները եւս նվազել են. ՌԴ-ի պարագայում 47.1, Ղազախստանի` 33.3, դեպի Բելառուս` 29.7 տոկոսով:
Պատճառը ոչ միայն տարեսկզբին տեղի ունեցած ռուբլու կտրուկ արժեզրկումն էր, այլ նաեւ նոր տնտեսական կառույցի հետ փոխհարաբերվելու իրավական եւ տեխնիկական բազայի անկատարությունն է:
Պատահական չէ, որ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը պատրաստող փորձագետները Հայաստանի բիզնես միջավայրի բարեփոխումների կարեւոր երեք ուղղություններից մեկը համարել են սահմանային առեւտրի ուղղությամբ իրականացրած բարեփոխումը, մասնավորապես այն, որ Հայաստանը կրճատել է առեւտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսը` ներկրման համար պահանջվող 50 ժամը հասցնելով 3 ժամի:
Կառավարության այս նոր նախաձեռնությունը չափազանց կարեւոր է վստահելի ու արդյունավետ բիզնես միջավայր կերտելու գործում:

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին