ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆՈՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵՐԵՎԱԹԱՓՆ Է

Արխիվ 12-16

ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ՄԵՐ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՆՈՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՏԵՐԵՎԱԹԱՓՆ Է

 

Հայաստանյան անտառային գոտիներից եւ հատկապես Լոռու եւ Տավուշի մարզերից ապօրինի անտառահատումների մասին լուրերի պակաս երբեք էլ չի զգացվել: Բայց ամեն անգամ, երբ թվում է, թե էլ կտրելու ծառ չի մնացել, ու նման ապօրինությունների մասին խոսակցություններն էլ կամաց-կամաց պետք է մարեն, կարծես թե, ահազանգերը նոր թափ են ստանում:

Վերջին ժամանակներս նորից մոտավորապես նույնն է: Եվ ավելի հաճախ՝ ապօրինաբար կտրված ծառերը ոչ թե գնում են վառելիքի տակ, այլ հիմնականում վերամշակվում ու տախտակի տեսքով հայտնվում են վաճառքում: Իսկ պատկան պետական կառույցները չեն զլանում համառորեն խոսել այդ լայնամասշտաբ ապօրինությունների դեմ հերոսական պայքարի մասին, որի արդյունքում, ի դեպ, որպես կանոն, պատժվողները, այսինքն՝ տուգանվողները հիմնականում մի քանի ցախ հավաքողներն են: Պաշտոնյաներից ոմանք էլ բան չեն տեսնում: Օրինակ` Տավուշի մարզի Բնապահպանության վարչության պետ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նշեց.
- Չկա էդպիսի բան, եթե Դուք ունեք փաստեր՝ ասեք: Մեզ հո չեն գալիս ասում, Ձեզ են ասում: Թող հենա Ձեզ հայտնողները փաստեր ասեն, մենք նման տեղեկություն չունենք, նման միջոցառումներ էլ չենք իրականացնում, որ տեսնենք երեկոյան ժամերին ով ինչ է անում: Կամ՝ երեկոյան ժամերին ո՞նց են կտրում, ցերեկը թողած` գիշե՞րն են կտրում:
- Այսինքն` բացառո՞ւմ եք ապօինի ծառահատման դեպքերը` կոնկրետ Ձեր մարզում:
- Ես նման փաստեր չունեմ, չեմ էլ լսել:
- Բայց երբ անցնում ենք, ասենք, Դիլիջանի մոտակայքով, անզեն աչքով էլ նկատվում է, որ անտառները բավականին նոսրացել են:
- Չկա էդպիսի բան, կարող է տերեւթափ եղած լինի, ծառերը նոսրացած լինեն: Հատկապես դեպի Դիլիջան տանող ճանապարհին նման բան բացառված է, Դիլիջանի ոլորաներից մի տասը տարի կլինի ծառահատումներ չեն իրականացվում ¥վստահեցնում ենք, որ կոնկրետ Դիլիջանի մերձակայքում անձամբ ենք քանիցս ֆիքսել «դրուժբաների» «երգն» ու անտառից դուրս եկով բեռնատարները- հեղ.¤: Ընդհանրապես, մեր մարզում, չեմ կարծում, որ ապօրինի ծառահատում իրականացվի:
- Բայց կա նման մեղադրանքով գործ` կոնկրետ «Խաչարձանի» անտառապետի հետ կապված: Դա փաստ չէ՞:
- Դուք հիմա որտե՞ղ եք:
- Երեւանում:
- Դե, եթե տեսնեինք, հանդիպեինք, միգուցե զրուցեինք: Հիմա հեռախոսով ի՞նչ ասեմ: Կամ ովքեր Ձեզ ասել են, իրենցից էլ ճշտումներ արեք:
Իսկ Լոռու մարզի Բնապահպանության վարչության պետ ԳՐԻԳՈՐ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ էլ պարզեցինք, որ այստեղ էլ ամեն ինչ ուղղակի հրաշալի է.
- Առաջինը՝ մեր մարզում ընդհանրապես ապօրինի ծառահատում չի լինում: Մենք հիմա Գյուղնախարարությունից թույլտվություն ունենք, որպեսզի մարզի երկու համայնքներում ծառահատումներ իրականացվեն. միգուցե դա՞ է ժողովրդի մեջ ապօրինի ծառահատման մասին խոսելու պատճառ հանդիսացել, չգիտեմ: Թե չէ, մեր մարզում էդպիսի խնդիր, էն էլ՝ ապօրինի ծառահատում... Չկա նման բան: Մեզ մոտ նման դեպքեր չեն գրանցվում:  
Թե որքան ապօրինի ծառահատման դեպքեր եւ ինչ պարբերականությամբ են գրանցվում հանրապետությունում, փորձեցինք պարզել ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից մասնավորապես նշեցին.
- Ապօրինի ծառահատման դեպքեր պարբերաբար գրանցվում են հանրապետությունում: Դրան զուգահեռ` Ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են պայքարը` ապօրինի ծառահատումների դեպքերը բացահայտելու եւ դրանք կանխարգելելու ուղղությամբ:
Օրինակ՝ միայն Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կողմից սեպտեմբերի 1-ին անցկացված ստուգումների ընթացքում կանգնեցվել են մի շարք ավտոմեքենաներ, որոնցում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր ¥տեսնես որտեղի՞ց, եթե մարզերում ամեն ինչ այնքան փայլուն էր- հեղ.¤: Պատկերը հետեւյալն է.
Ոստիկանության Կենտրոնականի բաժին` մոտ 10.3 խմ, Ոստիկանության Ապարանի բաժին` մոտ 106.5 խմ, Ոստիկանության Սեւանի բաժին` մոտ 12.5 խմ, Ոստիկանության Սպիտակի բաժին` մոտ 206 խմ, Ոստիկանության Հրազդանի բաժին` մոտ 19.1 խմ, Ոստիկանության Կոտայքի բաժին` մոտ 11 խմ, Ոստիկանության Դիլիջանի բաժին` մոտ 55.5 խմ, 4000 հատ փայտե արկղի կիսապատրաստուք:
Հայտնաբերված բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին