«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ»

Արխիվ 12-16

«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՉԷ»

 

«Մինչ շատերը քնած են իրենց տաքուկ անկողիններում, մինչ անտարբեր մարդիկ զբաղված են իրենց առօրյա հացը վաստակելու կենցաղային մարգինալ առեւտրով, Եհովայի վկաներն արթուն են, ավելին` անգամ հորդառատ անձրեւին  չեն զլանում իրենց ուսմունքը տարածել: Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք իրենց ներկայությունն օրնիբուն ապահովում են Ծիծեռնակաբերդում: Իսկ ինչո՞ւ հենց Ծիծեռնակաբերդում: Եկե՛ք մտածենք...»,- այսպիսի ահազանգող նախաբանով հայտարարություն է տարածել «Դիալոգ» ՀԿ-ն, ապա մասնավորապես նշել. «Ծիծեռնակաբերդն այն վայրն է, որտեղ ամեն օր այցելում են առնվազն մի քանի հարյուրներով մարդիկ` թե՛ հայ, թե՛ արտասահմանցի: Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ եղող կամ, առավել եւս, Հայոց ցեղասպանության թանգարան այցելած մարդը, եթե ծայրահեղ սառնասիրտ չէ, ապա նրա հուզականությունը բարձրանում է, նա սկսում է մտածել մարդկային տառապանքի, հոգսերի, մարդկանց միջեւ ծագած թշնամության, թանգարանի նկարները տեսնելուց հետո` նաեւ երեխաների ու կանանց կրած դաժան, սրտակեղեք տառապանքների մասին եւ այլն: Այս էմոցիոնալ ծաղկեփունջը հոգում, տխրությունը բարության հետ խառնած` թանգարանից դուրս եկած մարդը հիանալի թիրախ է Եհովայի վկաների քարոզչության եւ «ոսկե նպատակի»` հոգեորսության համար:

 

Տիրապետելով յուրահատուկ հնարքների` Եհովայի վկաներն ընտրում են իրենց լսելու պատրաստ ավելի խոցելի մարդկանց: Ի վերջո, ինչո՞ւ պետք է հանդուրժել Եհովայի վկաների ներկայությունը Ծիծեռնակաբերդում: Ո՞ւմ պետք է դիմի շարքային քաղաքացին` իրեն պաշտպանելու Ծիծեռնակաբերդի ճամփին տեղի ունեցող կրոնական պարտադրանքից: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը պետականորեն նախատեսված այլ նշանակություն ունի. այն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի վայր է: Եհովայի վկաների հավաքատեղիները բոլորին էլ հայտնի են, եւ նրանց ուսմունքին ծանոթանալ ցանկացողը անկասկած հնար կգտնի ծանոթանալու. սակայն ոչ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու վայրում»: Համաձայնելով «Դիալոգ»-ի բարձրացրած խնդրին` չմոռանանք նաեւ, որ ուղիղ 100 տարի առաջ մեր պապերն ու տատերը` Հայոց ցեղասպանության սուրբ նահատակները, զոհվեցին հանուն կրոնի` այն պատճառով, որ քրիստոնյա էին: Իսկ հիմա հենց այս խորհրդանշող հուշակոթողի մոտ փորձում են մեզ կրկին կրոնափոխ անել: Իսկ գուցե հենց իր պապերի սուրբ հիշատակը չհարգող այդ «քարոզիչը» զոհ դառնա էմոցիոնալ վիճակում գտնվող ճշմարիտ քրիստոնյայի՞ կողմից: Եվ ի՞նչ, միայն այդ ժամանա՞կ կհայտնվեն ոստիկանության աշխատակիցները, որոնք ծառայություն են տանում Ծիծեռնակաբերդում: Չէ՞ որ ոստիկանության աշխատանքը նաեւ հանցագործությունը կանխելն է: Մինչդեռ այս դեպքում Եհովայի վկաներն անկաշկանդ ոտնահարում են մեր հոգեւոր զգացմունքներն ու իրենց սեւ գործը կատարում, իսկ ոստիկանությունը, ստացվում է, որ այս ամենը գիտակցելով` լուռ «թամաշա» է անում:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին