ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՆԱԼՈՒ

Արխիվ 12-16

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԳՆԱԼՈՒ


 

Երեկ` ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել ընտրացուցակների անճշտության մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններուններով՝ ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ:
Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պազաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ հայտարարություններին:
Չնայած այդ ծավալուն աշխատանքին՝ արդյունքները բավարար չհամարելով և շարունակելով այս բնագավառում հանրության հետ լայն համագործակցության քաղաքականությունը՝ ոստիկանությունն առաջարկում է քննարկումը ԶԼՄ-ների հարթությունից տեղափոխել առավել գործնական դաշտ և կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին (մասնավորապես՝ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանին, Հովհաննես Մարգարյանին և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին, որոնք առավել հաճախ են հանդես գալիս ընտրացուցակների հիմնախնդիրների շուրջ), նաև բոլոր այն քաղաքացիներին, որ մտահոգ են ընտրացուցակների կատարելագործմամբ, հրավիրում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ առարկայական քննարկման, որը տեղի կունենա 2015 թ. նոյեմբերի 6-ին, ժամը 14.00-ին»:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էին, որ չեն գնալու ոստիկանություն: ՕԵ խմբակցության  պատգամավոր Հովհաննես Մարգարյանից  «Իրավունք»-ը պարզեց` Հովհաննես Մարգարյանը կգնա՞ ոստիկանություն: «Եթե մեզ հրավիրեն, օգտակար կլինենք»,- ասաց պատգամավորը:

Հիշեցրինք` ոստիկանությունն արդեն տարածել է հայտարարություն, հետեւաբար քայլ արդեն արվել է: Հովհաննես Մարգարյանը, սակայն, ակնկալում է պաշտոնական գրություն պատկան մարմիններից` համագործակցելու ընտրացուցակների անճշտությունները վերացնելու. լուծումներ գտնել նույնականացման քարտերի  համար:  «Ես էլ հայտարարում եմ` հրավիրում եմ պատկան մարմիններին քննարկում կազմակերպել ԱԺ պետա-իրավական  հանձնաժողովում»,- եզրափակեց ՕԵ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին