ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՍԱՐՔՈՒՄ ԵՔ, ՈՐ Ո՞Վ ԳՆԱ ԳԱ»

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՍԱՐՔՈՒՄ ԵՔ, ՈՐ

Ո՞Վ ԳՆԱ ԳԱ»

 


ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին այսօր հարց ուղղեց, թե ինչ է նշանակում գյուղատնտեսությունը գերակա  ուղղություն է:Սակայն եթե  յուրաքանչյուր գյուղացիական  տնտեսությանը բաժին է ընկնում վեց դոլար, մինչդեռ Չեխիայում որպես աջակցություն մեկ հեկտարի համար տրվում է 200 եվրո: «Էս տարիների ընթացքում ավելացրինք մեր արտաքին պարտքը վարկեր վերցնելով: Չե՞ք կարծում, որ այս գումարները պետք է դրվեն այն ոլորտների վրա, որոնք գերակա են, ունեն դրա կարիքը: Այսօր գյուղատնտեսությունը ՀՆԱ ձեւավորող երկու ոլորտներից մեկն է: Կամ էդ ԾԻԳ-երն ինչի համար են: Մի՞թե գյուղատնտեսությունը չունի մասնագետներ, որոնք կարող են այդ փողը բաշխել Ես չեմ տեսել Չեխիայում մի տրակտոր, որը «պովորոտ»  տա հողը վարելիս: Գութանն էր գնում-գալիս»,- իր ուրույն կերպով ներկայացրեց իր հարցերը Գյուղատնտեսական հանձնաժողովի պատգամավորը:

ԲՀԿ-ականի երկրորդ հարցը վերաբերում էր ընկերությունների կողմից բնապահպանական վճարների նպատակային օգտագործմանը: «Եթե  հավաքում եք 30  մլրդ դրամ, չե՞ք կարծում, որ այդքան  վնաս  է հասցվում բնությանը: Պատահական չէ, որ Մելիք գյուղի բնակիչները բղավում են, որ ոչ ծնում են, ոչ բերանների մեջ ատամ կա, ոչ էլ բերք են ստանում գյուղում գործող ոսկու հանքի պատճառով: Նշանակում է, որ հավաքված փողը պետք է վերադարձվի բնությանը: Չե՞ք  կարծում, որ  այդ 30 մլրդ դրամը պետք է տաք բնապահպանության նախարարությանը, որ նա կազմի ծրագրերը յուրաքանչյուր համայնքի համար: Թե չէ գյուղապետեր կան, որ իրենց անուն-ազգանունը գրել չգիտեն, ինչ ծրագիր կազմելու մասին է խոսքը»:

Ֆինանսների փոխնախարարն էլ կատակեց` կարիք չկա հասնել Չեխիա` տեղեկանալու, որ օրինակ գյուղացիական տնտեսություններին տրվում է 200 եվրո` որպես աջակցություն: «Մենք ունենք ընդամենը 64 միլիարդի բաշխման տեղ: Մնացած գումարները տեղաբաշխվել են` շարունակական ծրագրերն իրականացնելու համար: Պատասխանը հետեւյալն է` գյուղատնտեսության մեջ այնքան գումար է տրվել, ինչքան  հնարավորություն  ունեցել ենք: Կարող ենք դա փոխել, այո, կարող ենք: Եկեք միասին աշխատենք: Եթե կլինեն այլ ոլորտներ, որոնք գյուղատնտեսությունից ավելի առաջնային կլինեն,  գումարների վերաբաշխում կանենք»,- ասաց  գործադիր մարմնի անդամը:

Ինչ վերաբերում է  բնապահպանական վճարների հարցին, ապա փաստաթուղթը   ֆինանսների փոխնախարարի ձեռքի տակ չէր:

ԲՀԿ պատգամավորն էլ արձագանքեց. «Փողերը պետք է նպատակային տնօրինել: Հյուսիս-Հարավ» ճանապարհն ենք  սարքում, որ ո՞վ գնա-գա:  Եթե գյուղացին թողում գնում է էստեղից, բերք  չունեցավ` քաղաք բերելու համար, եթե քաղաքում մարդ չեղավ, որ  բերքն առնի… Կարելի էր էդ  փողը դնել գյուղատնտեսության մեջ, փողը վերադարձնել, ճանապարհը մի  տարում սարքել, քաշվել ղրաղ»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 


 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին